Հա

Համայնք

12/12/2016 - 09:40

Մշակութային իրական արւեստ «Շանթ ու Շանթիկ»-ի բեմադրութեամբ

«Շանթ ու Շանթիկ» երիտասարդական թատերախմբի միջոցով հոկտ. 27-ին եւ 28-ին, Հ. Մ. «Արարատ» Կ.-ի «Կոմիտաս» սրահում բեմ բարձրացաւ Ռուբէն Մ. Պետրոսեանի բեմադրած «Յուշարձան» եւ էտիւդ «Ալզայմեր» բեմադրութիւնները, որոնք նւիրւած էին Հայ Մշակոյթի տօնին:

«Շանթ ու Շանթիկ» երիտասարդական թատերախմբի միջոցով հոկտ. 27-ին եւ 28-ին, Հ. Մ. «Արարատ» Կ.-ի «Կոմիտաս» սրահում բեմ բարձրացաւ Ռուբէն Մ. Պետրոսեանի բեմադրած «Յուշարձան» եւ էտիւդ «Ալզայմեր» բեմադրութիւնները, որոնք նւիրւած էին Հայ Մշակոյթի տօնին:
Այն իրենից ներկայացնում էր երկու տարբեր բեմային իրողութիւններ, մէկը աւելի հաճոյական եւ թեթեւ, իսկ միւսը՝ աւելի ծանր եւ լուրջ:
Հոգեկերտւածքային բարդ եւ միաժամանակ խօսուն դերերով հանդէս եկող դերասանները ամենայն յաջողութեամբ կարողացել էին կերտել պատմութեան կերպարներին եւ այն աչալրջօրէն յանձնել հանդիսատեսի դատին: 161212d04aԱյստեղ ակնառու էր դերասանուհի Լուսինէ Յովհաննիսեանի արհեստավարժ ու փայլուն խաղը, ուր ամբողջովին բացայայտւում էր նրա կարողութիւնները եւ այն կարեւոր գործօնը՝ նրա արհեստավարժութիւնը ու այս ամենին հանդիսատեսը ականատես եղաւ անւանի բեմադրիչ Ռուբէն Մ. Պետրոսեանի անմնացորդ ջանքերի եւ նւիրական աշխատանքի շնորհիւ:
Գնահատելի է նաեւ միւս օժանդակող անհատների անբասիր աշխատանքը, ովքեր բեմի յետեւում իրենց նւիրական գործն են իրականացնում: Մի ծրագիր, որը ամբողջովին շնչում էր մշակութային ներդաշնակութեամբ, վարակելով նաեւ ներկաներին: Այստեղ միայն կարելի է ասել, որ նման մշակութային իրողութիւնները մեր համայնքին ուղղակի անհրաժեշտ են:

ԱՐՈՒՍ ԱՒԱԳԵԱՆ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։