Հա

Համայնք

12/12/2016 - 09:50

Հ. Մ. «Սիփան» միութեան Ուսանողական բաժանմունքի նախաձեռնութեամբ՝ նորամուտ ուսանողների գնահատման երեկոյ

Հ. Մ. «Սիփան» միութեան Ուսանողական բաժանմունքի նախաձեռնութեամբ՝ նորամուտ ուսանողների գնահատման երեկոն, տեղի ունեցաւ դեկտեմբերի 2-ին, միութեանս «Նայիրի» սրահում:
Երեկոյի սկզբին բարիգալստեան խօսքով հանդէս եկաւ օրւայ հաղորդավար՝ Նայիրի Շիրւանեանը:

«sipanorg.org» - Հ. Մ. «Սիփան» միութեան Ուսանողական բաժանմունքի նախաձեռնութեամբ՝ նորամուտ ուսանողների գնահատման երեկոն, տեղի ունեցաւ դեկտեմբերի 2-ին, միութեանս «Նայիրի» սրահում:
Երեկոյի սկզբին բարիգալստեան խօսքով հանդէս եկաւ օրւայ հաղորդավար՝ Նայիրի Շիրւանեանը:
Ապա վարչութեան անունից ելոյթ ունեցաւ միութեան վարչութեան փոխնախագահ, Ուսանողական բաժանմունքի կապ՝ ընկ. Գէորգ Իսրայէլեանը: Ողջունելով ներկաներին, ընկ. Գէորգը նախ շնորհաւորեց ուսանողներին համալսարան մուտք գործելու կապակցութեամբ, նրանց մաղթելով քաջառողջութիւն եւ նորանոր յաջողութիւնների շարան՝ ուսման, գիտութեան եւ կեանքի բոլոր ասպարէզներում:
161212d03aԽօսքի ընթացքում ընկ. Գէորգը նշեց նաեւ երիտասարդ ուսանողների կենսունակութեան կարեւորութիւնը՝ ժողովրդի ապագան կառուցելու ասպարէզում, եւ ինչու ոչ նաեւ՝ հարազատ հայելին՝ նոյն համայնքի եւ հասարակութեան հարցում:
Այնուհետեւ ցուցադրւեց Ուսանողական բաժանմունքի մասին պատրաստւած տեսանիւթը՝ բաժանմունքի առաւել քան 10 տարիների արշաւբանակումներից, դասախօսութիւններից ու աստղերի դիտման աշխատանքներից:
Օրւայ առթիւ իր խօսքն արտայայտեց ուսանողական բաժանմունքի հիմնադիր անդամներից Արմէն Բեգլարեանը: Նա պատմական ակնարկ կատարեց 1987 թ. բաժանմունքի հիմնադրման մտայնութեան եւ հիմնաւորումների մասին:
161212d03b«Միութիւնը եւ միութենական կեանքը որպէս ուսանողութեան մտահորիզոնի, ինչպէս նաեւ հասարակական յարաբերութիւնների զարգացման առիթ կարելի է համարել: Հէնց այս մտայղացումով էլ առաջացաւ միութեան ուսանողական բաժանմունքն ու յաջողեց՝ շնորհիւ տարիների ուսանողութեան աշխատանքների»,- ընդգծւած նշեց ուսանողականի վետերան անդամը:
Պրն. Բեգլարեանը յաջողութիւն մաղթեց նորամուտներին, ցանկանալով նրանց լինել արժանի մասնագէտներ, եւ մասնակցութիւն ունենալ իրանահայ համայնքի հասարակական կեանքին:
Ծրագրի պաշտօնական մասը աւարտւեց թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի հայրական խօսքով ուղղւած ներկաներին: Սրբազան Հայրը շնորհաւորեց նորամուտ ուսանողներին իրենց ձեռք բերած յաջողութեան կապակցութեամբ: Նորամուտների համալսարանական շրջապատում յայտնւելու առիթով Սրբազան Հայրը կարեւորեց ինքնութեան ճանաչման եւ այն պահպանելու խնդիրը:
161212d03cՍրբազան Հայրը բարձր գնահատեց միութեանս Ուսանողական բաժանմունքի արդէն իսկ աւանդոյթ դարձած ամենամեայ այս նախաձեռնութիւնը եւ ցանկացաւ, որպէսզի նմանատիպ ձեռնարկները շարունակական լինեն:
Այնուհետեւ, բեմ հրաւիրւեցին բաժանմունքի հիմնադիր ընկերներ՝ Արմէն Բեգլարեանը եւ Աննիկ Շահմուրադեանը՝ նորամուտ ուսանողներին գնահատագրեր յանձնելու համար:
Սրբազան Հայրը երեկոյի ընթացքում այցելեց բաժանմունքի երկու խմբերի՝ Աստղագիտականի եւ Հասարակագիտականի տաղաւարներ, որտեղ զրոյցի անցնելով պատասխանատուների հետ տեղի ունեցաւ մտքերի փոխանակում:
Ձեռնարկին ներկայ էին նաեւ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի, միութեանս վարչութեան եւ յարակից բաժանմունքների, ՀՀԸ եւ ՀՃՃ միութիւնների, ինչպէս նաեւ հայկական մամուլի ներկայացուցիչները:
Ձեռնարկի պաշտօնական բաժնի աւարտից յետոյ խրախճանք էր կազմակերպւել երեկոյին մասնակցող երիտասարդութեան համար:

Հ. Մ. «Սիփան» միութեան
Հանրութեան հետ կապ

Յարակից լուրեր

  • Հաղորդագրութիւն
    Հաղորդագրութիւն

    Այսու յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն, այսօր, կիրակի, 14 յուլիս 2019-ի վաղ առաւօտեան ժամերին մեկնեց Կամբոջիա - Փնոմ Փէն, մասնակցելու Ասիայի Եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան տարեկան հերթական ժողովին՝ 16-19 յուլիս 2019-ին:

  • Ուխտագնացութիւն դէպի Արաք
    Ուխտագնացութիւն դէպի Արաք

    Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցւոյ մեծագոյն Սրբեր՝ Ս. Սահակ եւ Մեսրոպի տօնը, այս տարի կատարւեց թւականիս 11 եւ 12 յուլիս օրերի ընթացքին։

  • «Հայ կին» միութեան Վարչութեան անդամները ազգային առաջնորդարանում
    «Հայ կին» միութեան Վարչութեան անդամները ազգային առաջնորդարանում

    Երեքշաբթի, 2019 թւականի յուլիսի 9-ին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց «Հայ կին» միութեան նորընտիր Վարչութեան անդամներին:

  • Ս. Սարգիս եկեղեցու Եկեղեցական խորհուրդը հանդիպեց առաջնորդ Սրբազանին
    Ս. Սարգիս եկեղեցու Եկեղեցական խորհուրդը հանդիպեց առաջնորդ Սրբազանին

    Երեքշաբթի, յուլիսի 9-ի կէսօրին, Ս. Սարգիս եկեղեցու Եկեղեցական խորհուրդը հանդիպեց թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին:

  • Խորհրդակցական քննարկումներ՝ ազգային առաջնորդարանում
    Խորհրդակցական քննարկումներ՝ ազգային առաջնորդարանում

    Թեմական եւ Կրթական խորհուրդները նկատի ունենալով համայնքում օրըստօրէ զարգացող կրթական հարցերը եւ դժւարութիւնները, համատեղ կազմակերպել են խորհրդակցական հանդիպում, քննարկելու համար դպրոցների վերադասաւորման հեռանկարային ծրագրերը, որը կարիք ունի համայնքային-միակամ որոշումների եւ աշխատանքների, միշտ նկատի առնելով համայնքի օգտին եւ բարելաւման համար կատարւող քայլերը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։