Հա

Համայնք

13/12/2016 - 11:00

Հայ եկեղեցու հիմնադիր առաքեալների՝ Ս. Թադէոս եւ Ս. Բարթուղիմէոսի տօն

Շաբաթ, դեկտեմբերի 3-ին տօնն էր հայոց եկեղեցու հիմնադիր սրբազան առաքեալների՝ Ս. Թադէոսի եւ Ս. Բարթուղիմէոսի:
Նոյն օրը նաեւ Ս. Թադէոս եւ Ս. Բարթուղիմէոս եկեղեցու անւանակոչութեան տօնն է:
Այս առիթով ուրբաթ, դեկտեմբերի 2-ին, Ս. Թադէոս եւ Բարթուղիմէոս եկեղեցում մատուցւեց եպիսկոպոսական հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ, որը մատոյց եւ յաւուր պատշաճի քարոզեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը:

Եկեղեցին ողողւել էր հարիւրաւոր հաւատացեալներով, որոնք եկել էին իրենց քրիստոնէական պարտականութիւնը կատարելու իր հիմնադիր առաքեալների հանդէպ, ինչպէս նաեւ հաղորդւելու աստւածային ներկայութեամբ եւ մասնակից դառնալու օրւայ խորհրդին:
161213d01aՅաւարտ ս. պատարագի՝ Ս. Գէորգի մասունքը կրող արծաթեայ աջով, կատարւեց Ջրօրհնէքի արարողութիւնը, որից յետոյ, հաւատացեալները խուռներամ առաջ գալով՝ խոր հաւատքով եւ երկիւղածութեամբ հաղորդւեցին եւ օրհնւած ջուրն առնելով՝ խաղաղութեամբ մեկնեցին իրենց տները:

Ազգ. առաջնորդարանի
Հանրային կապ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։