Հա

Համայնք

13/12/2016 - 13:10

Մեկնարկեց Իրանում Մարդաբանութեան կենտրոնի հիմնադրման 80-ամեակի համագումարը

Երէկ, թւականիս դեկտեմբերի 12-ին, Թեհրանի Ազգային թանգարանում եւ մշակութային ժառանգութեան ու զբօսաշրջութեան գիտա-հետազօտական համագումարների դահլիճում մեկնարկեց Իրանում Մարդաբանութեան կենտրոնի հիմնադրման 80-ամեակի առիթով կազմակերպւած ցուցահանդէս-համագումարը:

«ԱԼԻՔ» Կ. Դ. - Երէկ, թւականիս դեկտեմբերի 12-ին, Թեհրանի Ազգային թանգարանում եւ մշակութային ժառանգութեան ու զբօսաշրջութեան գիտա-հետազօտական համագումարների դահլիճում մեկնարկեց Իրանում Մարդաբանութեան կենտրոնի հիմնադրման 80-ամեակի առիթով կազմակերպւած ցուցահանդէս-համագումարը:
Դեկտեմբերի 11-ի մեր համարում արդէն անդրադարձել էինք, որ Թեհրանի հայոց թեմի ազգային առաջնորդարանին յատկացւած տաղաւարում, առանձին երեք սեղաններով ներկայացւած են «Ալիք» օրաթերթը, «Արտակ Մանուկեան» թանգարանը եւ «Պայման» պարբերականը:
Բացման հանդիսութեանը ելոյթներով հանդէս եկան Մարդաբանութեան գիտահետազօտական կենտրոնի նախագահ դոկտ. Հասանզադէն, Իրանի Ազգային թանգարանի տնօրէն դոկտ. Նոքանդէն, համալսարանների դասախօսներ, ԻՒՆԵՍԿՕ-ի ազգային կոմիսիոնի քարտուղար դոկտ. Նասիրի Ղիդարին ու համալսարանի դասախօսներ եւ մասնագէտներ:
Ցուցահանդէսը շարունակւելու է նաեւ այսօր՝ դեկտեմբերի 13-ին, առաւօտեան ժամը 9-ից մինչեւ կէսօրւայ ժամը 12-ը:

Յարակից լուրեր

  • Սիմֆերոպոլի օդանաւակայանում բացւել է Այւազովսկու 202-ամեակին նւիրւած ցուցահանդէս
    Սիմֆերոպոլի օդանաւակայանում բացւել է Այւազովսկու 202-ամեակին նւիրւած ցուցահանդէս

    Սիմֆերոպոլի օդանաւակայանում բացւել է հանրայայտ հայազգի ծովանկարիչ Յովհաննէս Այւազովսկու, նրա աշակերտների եւ հետեւորդների նկարների վերարտադրութիւնների ցուցահանդէսը։

  • Հայկական տապանաքարերն ու «Քարէ դիմապատկերները» իրանցի լուսանկարչի մեկնաբանութեամբ
    Հայկական տապանաքարերն ու «Քարէ դիմապատկերները» իրանցի լուսանկարչի մեկնաբանութեամբ

    Շուրջ քսան հմուտ քարտաշներ վերջին 300 տարիների ընթացքում ապրելով Փերիա գաւառի գիւղերում արարել են բոլոր հայկական գիւղերի գերեզմանաքարերը ննջեցեալների ինքնութիւնը փոխանցելով քարերին:

  • Էրդողանը մասնակցել է հայազգի լուսանկարիչ Արա Գիւլէրի ցուցահանդէսի բացմանը
    Էրդողանը մասնակցել է հայազգի լուսանկարիչ Արա Գիւլէրի ցուցահանդէսի բացմանը

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ճապոնիայի Կիոտօ քաղաքի Թոֆոքուջի տաճարում մասնակցել է հայ յայտնի լուսանկարիչ Արա Գիւլէրի լուսանկարների ցուցահանդէսի բացմանը:

  • Հաղորդագրութիւն
    Հաղորդագրութիւն

    Առ ի գիտութիւն յայտնում ենք, Թեհրանի թեմի մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ հրաւէրով թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի եւ ներկայութեամբ Պատգամաւորական ժողովի դիւանի ամբողջական կազմի, Պատգամաւորական ժողովի կողմից ընտրւած թեմիս գործադիր իշխանութեան կազմերը՝ Կրօնական, Թեմական խորհուրդներն ու Հաշւեքննիչ մարմինը իրենց անդրանիկ նիստերը առանձնաբար գումարեցին 2019 թւականի  մայիսի 29-ին, ազգային առաջնորդարանում եւ ընտրեցին իրենց դիւանները հետեւեալ կազմերով.-

  • Համբարձման տօնակատարութիւն
    Համբարձման տօնակատարութիւն

    Մեր եկեղեցու տօնացոյցի համաձայն, թւականիս հինգշաբթի մայիսի 30-ը մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի երկինք Համբարձման տօնն էր:

    Այդ ուրախ առիթով Թեհրանի եկեղեցիներում հինգշաբթի առաւօտեան մատուցւեց Քրիստոսի երկինք համբարձման տօնի առիթով սուրբ պատարագ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։