Հա

Համայնք

13/12/2016 - 13:20

Թրամփի ընտրութիւնը եւ դրա ազդեցութիւնը տարածաշրջանի վրայ

Երէկ՝ դեկտեմբերի 12-ի երեկոյեան, «ՀՈՒՍԿ» հաստատութեան նախաձեռնութեամբ, հաստատութեան կենտրոնատեղիում տեղի ունեցաւ հերթական դասախօսական երեկոն:
Դասախօսութեան թեմա էր ընտրւած «Դոնալդ Թրամփի ընտրութիւնը եւ դրա ազդեցութիւնը Մերձաւոր Արեւելքի ու Կովկասի վրայ», որը ներկայացրեց միջազգային յարաբերութիւնների աւագ փորձագէտ, դոկտ. Բեհրուզ Նամդարին:

Դասախօսական երեկոյ՝ «ՀՈՒՍԿ» հաստատութեան նախաձեռնութեամբ


«ԱԼԻՔ» - Երէկ՝ դեկտեմբերի 12-ի երեկոյեան, «ՀՈՒՍԿ» հաստատութեան նախաձեռնութեամբ, հաստատութեան կենտրոնատեղիում տեղի ունեցաւ հերթական դասախօսական երեկոն:
Դասախօսութեան թեմա էր ընտրւած «Դոնալդ Թրամփի ընտրութիւնը եւ դրա ազդեցութիւնը Մերձաւոր Արեւելքի ու Կովկասի վրայ», որը ներկայացրեց միջազգային յարաբերութիւնների աւագ փորձագէտ, դոկտ. Բեհրուզ Նամդարին:
Դասախօսը նախ անդրադարձաւ ԱՄՆ-ի նախագահական ընտրութիւնների տրամաբանութեանը՝ յետսովետական ժամանակաշրջանում: Նա նշեց, որ ընտրւած իւրաքանչիւր նախագահ գործում էր ըստ իր կուսակցութեան գաղափարական տրամաբանութեանը, ինչը նրանց դարձնում էր կանխատեսելի:
161213a04aԱյս ընթացքը, սակայն, խախտւեց ԱՄՆ-ի վերջին նախագահական ընտրութիւնների ժամանակ, երբ ընտրւեց Դոնալդ Թրամփը: Դոկտ. Նամդարիի կարծիքով՝ եթէ նրան համեմատենք վերը նշւած ժամանակահատւածում ընտրւած ԱՄՆ-ի հանրապետական միւս նախագահների հետ, ապա պարզ կը դառնայ, որ նա թէեւ ներկայացնում է այդ կուսակցութիւնը, բայց ամենեւին էլ կապ չունի «Հանրապետական» կուսակցութեան շրջանակների հետ: Նա երբեւէ չի զբաղեցրել կուսակցական-քաղաքական որեւէ հանգամանք: «Իրականում նա իր անձը պարտադրեց հանրապետականներին»,- նշեց դասախօսը՝ եզրակացնելով, որ հէնց այս հանգամանքն էլ Թրամփին դարձնում է ինչ-որ տեղ անկանխատեսելի:
Անդրադառնալով Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականութեան հաւանական ուղղւածութեանը, դասախօսը նշեց, որ այն պէտք է դիտարկել մինչ այս, նրա ծաւալած գործունէութեան տրամաբանութեան շրջանակում. «Նա բիզնեսմեն է, գալիս է տնտեսութիւնից: Նրա գործիքակազմը տնտեսական է: Նա ամէն ինչ դիտարկում է տնտեսական շահի, առեւտուրի դիտանկիւնից: Առ այդ՝ նրա արտաքին քաղաքականութեան տրամաբանութիւնն էլ հաստատապէս ազդւելու է տնտեսական բաղադրեալներից»,- ասաց դոկտ. Նամդարին:
Ըստ նրա՝ Մերձաւոր Արեւելքում, Թրամփի համար տարածաշրջանային թիւ 1 խնդիրը լինելու է Սիրիան: Նա փորձելու է ճգնաժամի կարգաւորման, ԴԱԷՇ-ի վերջնական ոչնչացման նպատակով համագործակցել Ռուսաստանի հետ, որից յետոյ միայն անդրադառնալու է նախագահ Ասադի ճակատագրին:
Ինչ վերաբերում է Կովկասի տարածաշրջանին, դոկտ. Նամդարիի կարծիքով՝ այն Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականութեան առաջնահերթութիւնների ցուցակում չի լինելու. «Թրամփը գիտակցելով, թէ ռազմավարական ինչ նշանակութիւն ունեն Կովկասը եւ Ուկրայինան Ռուսաստանի համար, փորձելու է դրանք օգտագործել որպէս խաղաքարտ՝ Սիրիայում ԱՄՆ-ի կորցրածը յետ բերելու համար»,- եզրակացրեց դասախօսը:
Վերջում նա պատասխանեց ներկաների հարցերին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։