Հա

Համայնք

14/12/2016

Աւարտւեց Իրանում, Մարդաբանութեան կենտրոնի հիմնադրման 80-ամեակին նւիրւած ցուցահանդէս-համագումարը

Երէկ՝ դեկտեմբերի 13-ին աւարտւեց Իրանում, Մարդաբանութեան կենտրոնի հիմնադրման 80-ամեակին նւիրւած ցուցահանդէս-համագումարը:
Համագումարի երկրորդ օրւայ սեկցիաներից մէկը նւիրւած էր Իրանում կրօնական փոքրամասնութիւններին, որը վարում էր անւանի գիտնական դոկտ. Սէյէդ Ահմադ Մոհիթ Թաբաթաբային:

«ԱԼԻՔ» - Երէկ՝ դեկտեմբերի 13-ին աւարտւեց Իրանում, Մարդաբանութեան կենտրոնի հիմնադրման 80-ամեակին նւիրւած ցուցահանդէս-համագումարը:
Համագումարի երկրորդ օրւայ սեկցիաներից մէկը նւիրւած էր Իրանում կրօնական փոքրամասնութիւններին, որը վարում էր անւանի գիտնական դոկտ. Սէյէդ Ահմադ Մոհիթ Թաբաթաբային:
Սկզբում, ելոյթով հանդէս եկաւ Մշակոյթի նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատու Սայիդ Թաղաւին, որը հակիրճ անդրադարձաւ Իրանում, կրօնական փոքրամասնութիւնների յատուկ կարգավիճակին եւ իրաւունքներին:
Ապա, զեկոյցներով հանդէս եկան հայերի, ասորիների, զրադաշտների եւ Մանդայի կրօնի հետեւորդների ներկայացուցիչները:
161214a04aՀայկական կողմը ներկայացնում էր «ՀՈՒՍԿ» հաստատութեան վարչութեան նախագահ Արամ Շահնազարեանը, որը խօսեց Հայ-իրանական պատմական ու մշակութային համատեղութիւնների մասին:
Նա ներկայացրեց երկու ազգերի անցած պատմական համատեղ ուղին՝ ծանրանալով յատկապէս Արշակունեաց հարստութեան ժամանակ երկու ժողովուրդների միջեւ եղած յարաբերութիւններին: Արամ Շահնազարեանը նաեւ զուգահեռներ անցկացրեց Նարեկացու եւ Մոլաւիի «Մատեան ողբերգութեան» եւ «Մասնաւի»-ի, ինչպէս նաեւ՝ հայ արդի գեղանկարչութեան հիմնադիր Մարտիրոս Սարեանի եւ իրանցի ճանաչւած գեղանկարիչ Ջալիլ Զիա Փուրի ստեղծագործութիւնների միջեւ՝ նշելով նրանցում առկայ շշմեցնող նմանութիւնները, որոնք վկայում են երկու ազգերի մշակութային եւ հոգե-մտաւոր նմանութիւնների մասին:
Իր ելոյթի վերջում, Արամ Շահնազարեանը նշեց, որ հազարամեակների անցեալ ունեցող հայ-իրանական բարեկամական սերտ յարաբերութիւնները կարող են դառնալ լուսաւորող այն փարոսը, որը Մերձաւոր Արեւելքը կառաջնորդի դէպի խաղաղութիւն եւ եղբայրութիւն:
Նշենք, որ ցուցահանդէսի բաժնում իրանահայութեան տաղաւարը ներկայացնում էին ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակը՝ յանձինս Անահիտ Պօղոսեանի, «Արտակ Մանուկեան» թանգարանը՝ յանձինս Ալիս Շահմուրադեանի եւ «Պայման» պարբերականը՝ յանձինս Նժդեհ Մարգարեանի:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։