Հա

Համայնք

14/12/2016 - 12:10

Կայացաւ 16-րդ շրջանի Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի անդրանիկ նիստը

Երէկ, դեկտեմբերի 13-ի երեկոյեան, ազգային առաջնորդարանի դահլիճում կայացաւ 16-րդ շրջանի նորընտիր Պատգամաւորական ժողովի անդրանիկ նիստը, նախագահութեամբ Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի:
Սկզբում նորընտիր ժողովին իր օրհնութեան խօսքն ուղղեց թեմակալ առաջնորդը:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Երէկ, դեկտեմբերի 13-ի երեկոյեան, ազգային առաջնորդարանի դահլիճում կայացաւ 16-րդ շրջանի նորընտիր Պատգամաւորական ժողովի անդրանիկ նիստը, նախագահութեամբ Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի:
Սկզբում նորընտիր ժողովին իր օրհնութեան խօսքն ուղղեց թեմակալ առաջնորդը:
Ապա ընտրւեց ժամանակաւոր դիւանը՝ Նիկոլ Մուսախանեանը եւ Շապին Աբրահամեանը ու հրաւիրւեց Կենտրոնական ընտրական յանձնախըմբի ատենապետ Համլետ Խալոյեանը, ով համապարփակ զեկոյց ներկայացրեց յանձնախմբի աշխատանքների եւ ընտրակարգի մասին:
Այնուհետեւ պատգամաւորներին յանձնւեց իրենց մանդատները եւ տեղի ունեցաւ 16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի մնայուն դիւանի ընտրութիւնը: Պատգամաւորների մեծամասնութեան քւէով որոշւեց դիւանի ընտրութիւնն անցկացնել բաց քւէարկութեամբ, որի արդիւնքում ատենապետներ ընտրւեցին՝ Ժոզէֆ Մեհրաբեանն ու Վահիկ Աղաքեանը, իսկ ատենադպիրներ՝ Արմէն Հայրապետեանն ու Յարութ Նազարեանը: Ապա ժողովը զբաղւեց 15-րդ Պ.Ժ.-ում կեանքի կոչւած չորս յանձնախմբերի՝ բիւջետային ու տնտեսական, կրթական, հասարակական եւ կազմակերպչական գործունէութեամբ եւ պատգամաւորները ըստ իրենց ցանկութեան՝ գրանցւեցին յանձնախմբերում:
Նշենք, որ նիստի աւարտին, Վեհափառ Հայրապետը եւ ընկերակցող պատւիրակութիւնը հանդիպում ունեցան Թ.Հ.Թ. 16-րդ շրջանի նորընտիր Պատգամաւորական ժողովի, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի, Կրօնական խորհրդի եւ Հաշւեքննիչ մարմնի անդամների հետ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։