Հա

Համայնք

14/12/2016 - 12:30

Վեհափառ Հայրապետի այցելութեան առաջին օրը

Երէկ, դեկտեմբերի 13-ին մեկնարկեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի Թեհրան կատարած պաշտօնական եւ հայրապետական այցը, որը յագեցած էր պետական համագումարով, ժողովրդական դիմաւորումով եւ թեմիս ազգային իշխանութեան հետ հանդիպումով:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Երէկ, դեկտեմբերի 13-ին մեկնարկեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի Թեհրան կատարած պաշտօնական եւ հայրապետական այցը, որը յագեցած էր պետական համագումարով, ժողովրդական դիմաւորումով եւ թեմիս ազգային իշխանութեան հետ հանդիպումով:
Առաւօտեան Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը ընկերակցութեամբ Թեհրանի, Սպահանի եւ Ատրպատականի հայոց թեմերի հոգեւոր առաջնորդների, եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչների, այցելեց Իսլ. Մշակոյթի եւ հաղորդակցութեան կազմակերպութիւն, դիմաւորւելով նոյն կազմակերպութեան նախագահ դոկտ. Աբուզար Էբրահիմիի, կրօնների երկխօսութեան միջազգային կենտրոնի նախագահ՝ դոկտ. Մոհամմադ Մեհդի Թասխիրիի եւ պատկան պատասխանատուների կողմից եւ կայացաւ մասնաւոր հանդիպում: 161214a01aԱպա նոյն կազմակերպութեան «Հոսէյնիէ Ալզահրա» դահլիճում մեկնարկեց Կիլիկիոյ կաթողիկոսութեան հայոց եկեղեցու եւ իսլամի միջեւ կրօնական երկխօսութեան 7-րդ շրջանը, «Տարածաշրջանում բրտութեան ու ծայրայեղականութեան կանխման գծով կրօնական բարոյականութեան եւ բանականութեան դերը» խորագրով երկօրեայ խորհրդաժողովը, ուր ելոյթներով հանդէս եկան Վեհափառ Հայրապետը, Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Իսլամ աշխարհի հարցերով յեղափոխութեան առաջնորդի խորհրդական այաթ. Մոհամմադ Ալի Թասխիրին, դոկտ. Էբրահիմին, հոջ. Մոհամմադ Մեհդի Թասխիրին եւ միջազգային օրէնքի դասախօս Նորա Պայրագդարեանը:
Կէսօրին Վեհափառ Հայրապետը շքախմբի ուղեկցութեամբ մեկնեց Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի: Վեհափառ Հայրապետին դիմաւորեցին համախմբւած ժողովուրդը, եւ նոյն տարածքում գտնւող հայոց դպրոցների մեծ թւով աշակերտ-աշակերտուհիներ: Եկեղեցու մուտքի մօտ Վեհափառ Հայրապետը օրհնեց դպրոցական աշակերտ-աշակերտուհու կողմից մատուցւած աղուհացը եւ պատւի առած սկաուտների շարքերից անցնելով, մուտք գործեց եկեղեցի: Կանոնական աղօթքից յետոյ, նախ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը ողջոյնի խօսք ասաց Վեհափառ Հայրապետին եւ Վեհափառին հրաւիրեց իր պատգամը յղելու ժողովրդին:
Այնուհետեւ Վեհափառ Հայրապետը շքախմբով բարձրացաւ ազգային առաջնորդարանի դահլիճ, ուր կատարւեց աջհամբոյրի արարողութիւն: Նշելի է, որ շարականների երգեցողութիւնը իրականացնում էր Թերհանի Ս. Սարգիս եկեղեցու երգեցիկ խումբը:

Յարակից լուրեր

  • Ուխտի օր Սուրբ Մինաս եկեղեցու
    Ուխտի օր Սուրբ Մինաս եկեղեցու

    Սուրբ Մինասի տօնի առիթով, Վանաքի Ս. Մինաս եկեղեցում մատուցւեց հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ, ձեռամբ՝ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգիսեանի։ Սուրբ պատարագին ներկայ էին թեմիս հոգեւրակաց դասը, եկեցեղու հանգուցեալ բարերարների մտերիմներն ու բարեկամները, բարերարներ ու հաւատացեալների մի հոծ բազմութիւն, որոնք ժամանել էին Թեհրանի տարբեր շրջաններից եւ ծուխերից։

  • «Սփիւռքը՝ Արցախի կողքին». Արամ Ա Վեհափառը նամակ է յղել Արմէն Սարգսեանին
    «Սփիւռքը՝ Արցախի կողքին». Արամ Ա Վեհափառը նամակ է յղել Արմէն Սարգսեանին

    Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը նամակ է յղել ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանին` ողջունելով ՀՀ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները:

  • Առաջնորդ Սրբազան Հայրն այցելեց Հայ ակումբ
    Առաջնորդ Սրբազան Հայրն այցելեց Հայ ակումբ

    Շաբաթ, 8 դեկտեմբեր 2018-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն ընկերակցութեամբ Հայ ակումբի շինարարական եւ շտաբի ատենապետ՝ պրն. Նորայր Արամեանի, այցելեց Հայոց Ակումբ, վերահասու լինելու տարւող աշխատանքներին:

  • Հայոց ազգային «Գոհար» դպրոցի աշակերտներն այցելեցին առաջնորդ Սրբազանին
    Հայոց ազգային «Գոհար» դպրոցի աշակերտներն այցելեցին առաջնորդ Սրբազանին

    Հինգշաբթի, թւականիս դեկտեմբերի 6-ին, հայոց ազգային «Գոհար» դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներն իրենց կրօնի ուսուցիչ՝ գերշ. Տ. Մեղրիկ Ս. եպս. Բարիքեանի հետ ներկայացան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին:

  • Հոգեհանգստեան արարողութիւն՝ ի յիշատակ Հայաստանի 1988 թ.-ի երկրաշարժի զոհերի յիշատակին
    Հոգեհանգստեան արարողութիւն՝ ի յիշատակ Հայաստանի 1988 թ.-ի երկրաշարժի զոհերի յիշատակին

    Սրանից 30 տարիներ առաջ 1988 թւականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի ահաւոր երկրաշարժին զոհ գնացին տասնեակ հազարաւոր հայորդիներ:

    Զոհւածների հոգիների խաղաղութեան առիթով, երէկ առաւօտեան դեկտ. 7-ին, Թեհրանի հայոց թեմի բոլոր եկեղեցիներում յաւարտ ս. պատարագի տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։