Հա

Համայնք

15/12/2016 - 09:20

Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի հանդիպումը՝ Թեհրանում գործող միութիւնների ներկայացուցիչների հետ

Չորեքշաբթի, դեկտեմբերի 7-ին, ազգային առաջնորդարանի դահլիճում Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի հրաւէրով Թեհրանում աշխատող միութիւնների ներկայացուցիչների ներկայութեամբ խորհրդակցական հանդիպում տեղի ունեցաւ 2017 թւականի Ամանորի խրախճանքների կազմակերպման առումով:

Չորեքշաբթի, դեկտեմբերի 7-ին, ազգային առաջնորդարանի դահլիճում Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի հրաւէրով Թեհրանում աշխատող միութիւնների ներկայացուցիչների ներկայութեամբ խորհրդակցական հանդիպում տեղի ունեցաւ 2017 թւականի Ամանորի խրախճանքների կազմակերպման առումով:
Հանդիպմանը ներկայ էին՝ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան, Հ. Մ. «Սիփան», Հ. Մ. Մ. «Նայիրի», Հ. Մ. «Սարդարապատ», Հ. Ուս. «Չհարմահալ», «Հայ կին», Հայ համալսարանականների ընդհանուր միութեան, Հայ ուսուցիչների, Իրանահայ գրողների, Հայ Բարեգործական ընդհանուր միութեան, Փերիոյ Կրթասիրաց, Իրանի Հայ արհեստաւորների, Իրանահայ ճարտարապետների եւ ճարտարագէտների միութիւնների վարչութեան ատենապետ եւ փոխատենապետերը:
Թեմական խորհրդի ատենապետ՝ Ռուբիկ Կարապետեանը հանդիպման ընդառաջման եւ բարի գալստեան ողջոյնի խօսքերից յետոյ, գնահատեց միութիւնների դերակատարութիւնը Թ. Հ. Թ. 16-րդ նստաշրջանի Պատգամաւորական ժողովի ընտրութիւններում տարած աշխատանքների առումով: Նա նաեւ հանդէս եկաւ յայտարարութիւններով, որոնք առնչւում էին Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի Թեհրան ժամանելուն եւ կազմակերպւած միջոցառումներին, ապա ներկաների ուշադրութիւնը կենտրոնացւեց Ամանորի խրախճանքների, յատկապէս դեկտեմբերի 31-ին կազմակերպւող Նոր Տարւայ դիմաւորման տարբեր սրահներում կազմակերպւող խրախճանքներին:
Պրն. Կարապետեանը եւ Թեմական խորհրդի միւս անդամները իրենց հերթին միութիւններից խնդրեցին իրենց ուղղակի վերահասութեամբ կազմակերպել խնջոյքները, յարգել մասնակցողների համար ունեցած սահմանափակումները, ուշադրութիւն դարձնել սրահ մուտք գործողների երկրի պայմանների համապատասխան լինելը եւ մի շարք այլ մանրամասնութիւններ:
Միութիւնների ներկայացուցիչները եւս իրենց մտահոգութիւններն ու տեսակէտները փոխանցեցին եւ խորհրդակցեցին, որից յետոյ մօտ մէկ ժամ տեւող հանդիպումը աւարտւեց:

Ազգային առաջնորդարանի
Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Հանդիպումները կայացան. այժմ խօսքերը գործնականացնելու ժամանակն է...
    Հանդիպումները կայացան. այժմ խօսքերը գործնականացնելու ժամանակն է...

    Յարգելի ընթերցող, ինչպէս անցնող շաբաթւայ ընթացքում մեր թղթակցութիւնների ընդմիջից ներկայացրինք, կայացան թեհրանահայ համայնքի եռեակ հայաշատ քաղաքամասերի քաղաքացիների հետ Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի միջեւ անմիջական հանդիպում-քննարկումները:

  • Հասարակական կարծիքի դերը առկայ տնտեսա-քաղաքական գործընթացներում
    Հասարակական կարծիքի դերը առկայ տնտեսա-քաղաքական գործընթացներում

    Հասարակական կարծիքի դրսեւորումը առողջ հասարակական կեանքի ցուցանիշ է եւ սա փաստ է, որը գործնականօրէն ապացուցւած է: Այս մասին բազմիցս խօսել ենք մեր էջերում: Այսօր այդ խօսքի շեշտադրումը օրւայ հրամայական է ու ընթերցողը այսուհետեւ աւելի շատ կը մասնակցի քննարկումների եւ կը զգայ համայնքային- հասարակական հարցերի աւելի լայն անդրադարձների արծարծումը:

  • Տնտեսական ճգնաժամը եւ առանց այդ էլ «բաց»-ով փակւող մեր բիւջէն
    Տնտեսական ճգնաժամը եւ առանց այդ էլ «բաց»-ով փակւող մեր բիւջէն

    Հանդիպումների երկրորդ օրը, երէկ, երեքշաբթի, տեղի ունեցաւ «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում, որտեղ Սասուն քաղաքամասի բնակիչներն առիթ ունեցան դէմ առ դէմ, կամ ինչպէս դահլիճից հնչեց՝ եռակողմ հանդիպմանը լսելու Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչների ծաւալած գործունէութեան մասին:

  • Ազգային իշխանութիւն-ժողովուրդ հանդիպում՝ Զէյթուն քաղաքամասում
    Ազգային իշխանութիւն-ժողովուրդ հանդիպում՝ Զէյթուն քաղաքամասում

    Թեհրանի հայոց թեմի ազգային իշխանութեան օրէնսդիր եւ գործադիր մարմիններ՝ Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովը եւ Թեմական խորհուրդը համայնքին լսելու եւ իրենց տարած աշխատանքները համայնքի սեփականութիւնը դարձնելու նպատակով նախաձեռնել են հանդիպումների շարան Թեհրանի երեք քաղաքամասերում: 

  • Հանդիպում Սրբազան պաշտպանութեան թանգարանում
    Հանդիպում Սրբազան պաշտպանութեան թանգարանում

    Երեքշաբթի, սեպտեմբերի 25-ին Թ. Հ. թեմի Թեմական խորհրդի ատենապետ` Ռոբերտ Բեգլարեանի գլխաւորած պատւիրակութիւնը հանդիպում ունեցաւ Սրբազան պաշտպանութեան թանգարանում, նրա նիւթական բաժնի պատասխանատու՝ Հաջ Բաբայեանի հետ, որը կայացաւ թանգարանի շրջափակում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։