Հա

Համայնք

Կիրակի, 18 Դեկտեմբերի 2016 13:30

Շարունակւում է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի հայրապետական այցը

Հինգշաբթի, դեկտեմբերի 15-ի առաւօտեան Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա Վեհափառ Հայրապետը, շքախմբի ուղեկցութեամբ այցելեց Իրանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանատունը: Ուրբաթ, դեկտեմբերի 16-ին Սրբոց Թարգմանչաց եկեղեցում Վեհափառ Հայրապետի ձեռամբ մատուցւեց Հայրապետական ս. պատարագ, որի ընթացքում նա իր պատգամը յղեց հոծ բազմութեանը, վերջում տեղի ունեցաւ աջհամբոյր:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Հինգշաբթի, դեկտեմբերի 15-ի առաւօտեան Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա Վեհափառ Հայրապետը, շքախմբի ուղեկցութեամբ այցելեց Իրանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանատունը: Ուրբաթ, դեկտեմբերի 16-ին Սրբոց Թարգմանչաց եկեղեցում Վեհափառ Հայրապետի ձեռամբ մատուցւեց Հայրապետական ս. պատարագ, որի ընթացքում նա իր պատգամը յղեց հոծ բազմութեանը, վերջում տեղի ունեցաւ աջհամբոյր:
Կէսօրին Վեհափառ Հայրապետը հիւրընկալւեց «Նայիրի» սրահում, ուր ներկայ էին քաղաքամասի ազգային, եկեղեցական, հասարակական գործիչներ ու բարերարներ: Նոյն օրը երեկոյեան «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում գեղարւեստական-դասախօսական ճոխ յայտագրով, տեղի ունեցաւ Վեհափառ Հայրապետի գահակալութեան 20-ամեակին նւիրւած միջոցառումը:
161218a04aԴեկտեմբերի 17-ին Վեհափառ Հայրապետը առաւօտեան մասնաւոր հանդիպումներ ունեցաւ յարանւանութիւնների եւ Կրօնական խորհրդի ու քահանաների հետ: Երեկոյեան այցելեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի, ուր նախագահեց կիրակնամուտի արարողութիւնը եւ իր պատգամը յղեց հոծ բազմութեանը: Վերջում տեղի ունեցաւ աջհամբոյր: Երեկոյեան, Հ. Մ. «Սիփան» միութեան «Նորայր Էլսայեան» դահլիճում կազմակերպւել էր երիտասարդական հանդիպում, որի ընթացքում Վեհափառ Հայրապետն իր պատգամը փոխանցեց երիտասարդներին: Միջոցառումը յագեցած էր գեղարւեստական յայտագրով: Հանդիպման ընթացքում երիտասարդներն առիթ ունեցան իրենց յուզող հարցերով դիմել Վեհափառ Հայրապետին:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ