Հա

Համայնք

18/12/2016 - 13:20

Նշւեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 126-ամեակը

Դեկտեմբերի 15-ին Հ. Մ. «Արարատ» Կ.-ի «Կոմիտաս» սրահում, նշւեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հիմնադրման 126-ամեակը:
«Մշակ բանւոր» քայլերգով մեկնարկած միջոցառմանը ցուցադրւեց փաստա-վաւերագրական տեսաֆիլմ, ուր ներկայացւած էր ՀՅԴ անցած 126 տարիների վերիվայրումներով լի ուղին՝ սկսած 1890 թւականից մինչեւ Արցախեան ազատագրական շարժում:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Դեկտեմբերի 15-ին Հ. Մ. «Արարատ» Կ.-ի «Կոմիտաս» սրահում, նշւեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հիմնադրման 126-ամեակը:
«Մշակ բանւոր» քայլերգով մեկնարկած միջոցառմանը ցուցադրւեց փաստա-վաւերագրական տեսաֆիլմ, ուր ներկայացւած էր ՀՅԴ անցած 126 տարիների վերիվայրումներով լի ուղին՝ սկսած 1890 թւականից մինչեւ Արցախեան ազատագրական շարժում:
Միջոցառմանը ելոյթ ունեցաւ «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Հենրիկ Խալոյեանը:
Օրւայ բանախօս էր հրաւիրւած Սիրիայի խորհրդարանի պատգամաւոր Ժիրայր Ռէյիսեանը:
Եզրափակիչ խօսքի համար հրաւիրւեց Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը:
Միջոցառման գեղարւեստական բաժնում հնչեցին յեղափոխական երգեր եւ ասմունք:
Մանրամասնութիւնները՝ մեր առաջիկայ համարներից մէկում:

161218a05a

Յարակից լուրեր

  • Առաջնորդ Սրբազան Հայրն այցելեց Հայ ակումբ
    Առաջնորդ Սրբազան Հայրն այցելեց Հայ ակումբ

    Շաբաթ, 8 դեկտեմբեր 2018-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն ընկերակցութեամբ Հայ ակումբի շինարարական եւ շտաբի ատենապետ՝ պրն. Նորայր Արամեանի, այցելեց Հայոց Ակումբ, վերահասու լինելու տարւող աշխատանքներին:

  • Հայոց ազգային «Գոհար» դպրոցի աշակերտներն այցելեցին առաջնորդ Սրբազանին
    Հայոց ազգային «Գոհար» դպրոցի աշակերտներն այցելեցին առաջնորդ Սրբազանին

    Հինգշաբթի, թւականիս դեկտեմբերի 6-ին, հայոց ազգային «Գոհար» դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներն իրենց կրօնի ուսուցիչ՝ գերշ. Տ. Մեղրիկ Ս. եպս. Բարիքեանի հետ ներկայացան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին:

  • Հոգեհանգստեան արարողութիւն՝ ի յիշատակ Հայաստանի 1988 թ.-ի երկրաշարժի զոհերի յիշատակին
    Հոգեհանգստեան արարողութիւն՝ ի յիշատակ Հայաստանի 1988 թ.-ի երկրաշարժի զոհերի յիշատակին

    Սրանից 30 տարիներ առաջ 1988 թւականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի ահաւոր երկրաշարժին զոհ գնացին տասնեակ հազարաւոր հայորդիներ:

    Զոհւածների հոգիների խաղաղութեան առիթով, երէկ առաւօտեան դեկտ. 7-ին, Թեհրանի հայոց թեմի բոլոր եկեղեցիներում յաւարտ ս. պատարագի տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն:

  • Առաջնորդ սրբազանը դասախօսում է միջազգային համագումարում
    Առաջնորդ սրբազանը դասախօսում է միջազգային համագումարում

    Չորեքշաբթի կէսօրից յետոյ ժամը 14։00-ին Իսլամական Յարաբերութեանց եւ Մշակոյթի կազմակերպութեան յարկի տակ տեղի ունեցաւ իսլամ եւ Հարաւային Կորէայի կաթոլիկ եկեղեցու համագումարը «Կրօնը եւ բնապահպանութիւն» խորագրով։

  • Առաջնորդարանի այցելուներ
    Առաջնորդարանի այցելուներ

    Երեքշաբթի, 4 դեկտեմբեր, 2018 թ.-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց գաղութիս ազգայիններ՝ պրն. Լեւոն Ահարոնեանին եւ Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ՝ պրն. Ժոզէֆ Մեհրաբեանին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։