Հա

Համայնք

19/12/2016

Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Նայիրի» մանկա-պատանեկան երգչախմբի անդրանիկ համերգը՝ նւիրւած երգչախմբի 3-րդ տարեդարձին

Դեկտեմբերի 9-ին Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան արւեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ միութեանս կենտրոնատեղիում տեղի ունեցաւ «Նայիրի» մանկա-պատանեկան երգչախմբի անդրանիկ ելոյթը նւիրւած երգչախմբի 3-րդ տարեդարին, երգչախումբը ղեկավարում է Հելենա Աղասարեանը: Երաժշտութեան համադրողներն էին Ժիլբերտ Կարապետեանը եւ Սեւադա Աղասարեանը:

Դեկտեմբերի 9-ին Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան արւեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ միութեանս կենտրոնատեղիում տեղի ունեցաւ «Նայիրի» մանկա-պատանեկան երգչախմբի անդրանիկ ելոյթը նւիրւած երգչախմբի 3-րդ տարեդարին, երգչախումբը ղեկավարում է Հելենա Աղասարեանը: Երաժշտութեան համադրողներն էին Ժիլբերտ Կարապետեանը եւ Սեւադա Աղասարեանը: Երգչախմբի սաներն են Անի Քրիստին Դանիէլեանը, Աննա-Մարիա Իսաւին, Արփա Ռաթէոսեանը, Դանիէլ Հախինեանը, Էմելին Հաթամեանը, Էմմանուէլ Հախինեանը, Թալիա Քարիմեանը, Լինորիա Մարտիրոսեանը, Մարիանա Հախինեանը, Մարիանա Ղազարեանցը, Նազելի Կարապետեանը, Նայսա Նաւասարդեանը, Սերենա Խանլարեանը, Վենիտա Միրզախանեանը:
161219d03aՈրպէս հաղորդավար հանդէս եկաւ Մինէ Սարգսեանը:
Ծրագիրը բաղկացած էր երկու մասից, որտեղ հանդիսատեսին ներկայացւեց երգչախմբային եւ համոյթային, ընդհանուր 20 երգեր: Նաեւ երգչախմբի ղեկավար Հելենա Աղասարեանը որպէս անակնկալ, ելոյթ ունեցաւ առաջին բաժնի աւարտին:
Համերգի աւարտին Արւեստից մարմնի միջոցով ծաղիկներ եւ գնահատագրեր շնորհւեցին երգչախմբի սաներին, 161219d03bերգչախմբի ղեկավարը գնահատւեց ծաղիկներով եւ նւէրով, իսկ երաժշտական համադրողները՝ յուշանւէրներով: Այնուհետեւ բեմ հրաւիրւեց միութեան նախագահ Ֆրեդիկ Աշուղեանը, ով իր խօսքում մատնանշեց. «Այսօր մեր զաւակները փաստեցին, որ Հայկի զաւակները իրենց պապի նման միշտ յաղթական են, յաղթական է մեր այսօրւայ սերունդը նաեւ...»: 161219d03cԱպա պրն. Աշուղեանը իր շնորհակալական խօսքը փոխանցեց բոլոր այն անհատներին, ովքեր համագործակցեցին այս ծրագրի իրականացման գործում ու նաեւ «Զւարթնոց» երգչախմբի ղեկավար Էդիկ Թամրազեանին յատուկ երախտագիտութիւն յայտնելով հրաւիրեց բեմ, ով նաեւ յայտնեց իր քաջալերական խօսքերը:
Հաղորդավարի փակման խօսքերով աւարտւեց ելոյթը:

Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան
Հանրային կապ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։