Հա

Համայնք

19/12/2016 - 11:10

Վերահասութիւն՝ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցուն կից սրահի նորոգութիւններին

Չորեքշաբթի, դեկտեմբերի 7-ի կէսօրից յետոյ թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն այցելեց Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի, որտեղ ընթանում են եկեղեցու գրասենեակների եւ սրահի հիմնական նորոգութիւնները:

Չորեքշաբթի, դեկտեմբերի 7-ի կէսօրից յետոյ թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն այցելեց Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի, որտեղ ընթանում են եկեղեցու գրասենեակների եւ սրահի հիմնական նորոգութիւնները: Սրբազան Հօրը ընկերակցում էին Տ. Գուրգէն քհնյ. Ներսիսեանը, խորհրդի ատենապետուհի՝ Սեդա Խաչատրեանը եւ Հերւիկ Եարիջանեանը, ով իր երկու եղբայրների՝ Հենրիկի եւ Համլետի հետ միասին ստանձնել է սրահի վերանորոգութեան մեկենասութիւնը՝ ի յիշատակ իրենց հանգուցեալ հօր Թադէոս Եարիջանեանի: Ապա Սրբազան Հօր ընկերակիցներին միացաւ նորոգութեանց կապալառու Վաղարշակ Աբրահամեանը եւ Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը:
Սրբազան Հայրը շրջագայեց դեռ նորոգութեան ընթացքում գտնւող սենեակներն ու սրահները, գոհունակութեամբ վերահասու եղաւ աշխատանքներին եւ իր գնահատանքը յայտնեց Եկեղեցական խորհրդին եւ կապալառուին:
Յաւելենք, որ գրասենեակների բաժնի վերանորոգութեան ծախսերի բարերարութիւնը Քոչարեան ընտանիքը յանձն է առել ի յիշատակ իրենց հանգուցեալ վաղամեռիկ հարազատի՝ Ալբերտ Քոչարեանի:

Թղթակից

Յարակից լուրեր

  • Թ. Հ. Թ. առաջնորդը շնորհաւորել է Բանակի օրը
    Թ. Հ. Թ. առաջնորդը շնորհաւորել է Բանակի օրը

    Թեհրանի հայոց թեմի առաջնոդը՝ Իրանի Իսլ. Հանրապետութեան Բանակի օրւայ կապակցութեամբ շնորհաւորական ուղերձ է յղել յեղափոխութեան առաջնորդ այաթ. Խամենէիին: Ուղերձում մասնաւորապէս նշւած է. «Մի երկրի եւ նրա ժողովրդի ապահովութեան, խաղաղ կեցութեան, անվտանգութեան երաշխիքը իր բանակն է, քաջ ու մարտունակ բանակը։

  • Կոչ մեր սիրելի ժողովրդին
    Կոչ մեր սիրելի ժողովրդին

    Տօնական այս օրերին, երբ Աւագ Շաբաթւայ խորհրդով ենք ապրում, կոչ եմ անում մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ իրենց անվերապահ մասնակցութիւնը բերեն Իրանի տարբեր շրջաններում տեղի ունեցած աղէտի պատճառով տուն-տեղ կորցրած աղէտահարների համար ընթացքի մէջ եղող հանգանակութեան։

  • Հոգշ. Տ. Զարեհ վրդ. Սարգսեանը Թեհրանում
    Հոգշ. Տ. Զարեհ վրդ. Սարգսեանը Թեհրանում

    Ուրախութեամբ յայտնում ենք, որ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի առաջարկով եւ թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի հրաւէրով Թեհրանում է գտնւում հոգշ. Տ. Զարեհ վրդ. Սարգսեանը:

  • Առաջնորդարանի այցելուներ
    Առաջնորդարանի այցելուներ

    Չորեքշաբթի, 17 ապրիլ 2019 թ.-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց իրանահայ ազգային-հասարակական գործիչ եւ բարերար՝ պրն. Լեւոն Ահարոնեանին եւ գործարար՝ պրն. Րաֆֆիկ Ազարեանին:

  • Հանդիպում ազգային առաջնորդարանում
    Հանդիպում ազգային առաջնորդարանում

    Ապրիլի 29-30-ին, Իրանի Քիշ կղզիում տեղի է ունենալու եօթերորդ տարածաշրջանային միջազգային համագումար, կազմակերպւած Համաշխարհային Առողջապահութեան կառոյցի եւ Թեհրանի Բժշկագիտական համալսարանի ֆակուլտետի:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։