Հա

Համայնք

Երեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2016 09:40

Գեղարւեստական-բանախօսական ճոխ յայտագիր՝ նւիրւած Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա Վեհափառ Հայրապետի գահակալութեան 20-ամեակին

Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի գահակալութեան 20-ամեակին նւիրւած գեղարւեստական միջթեմական միջոցառում իրականացաւ, թւականիս դեկտեմբերի 16-ին, «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» դահլիճում, նախաձեռնութեամբ Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած Վեհափառ Հայրապետի դիմաւորման յանձնախմբի:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի գահակալութեան 20-ամեակին նւիրւած գեղարւեստական միջթեմական միջոցառում իրականացաւ, թւականիս դեկտեմբերի 16-ին, «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» դահլիճում, նախաձեռնութեամբ Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած Վեհափառ Հայրապետի դիմաւորման յանձնախմբի:
Գեղարւեստական միջոցառման պատասխանատուն էր Արտոյտ Զոհրաբեանը, իսկ հաղորդավարը Արինէ Ասլանեանը:
«Արարատ» մարզաւան մուտք գործելիս Վեհափառ Հայրապետին դիմաւորեցին Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Կենտրոնական վարչութեան անդամները: «Սասունցի Դաւիթ» սրահի մուտքին Վեհափառ Հայրապետը օրհնեց կազմակերպութեան սկաուտների մատուցած աղնուհացը եւ նրանց շարքերից անցնելով, ժողովրդի ծափողջոյնների ներքոյ մուտք գործեց սրահ:
161220d01aԵրեք թեմերի հոգեւոր առաջնորդների, Իրանում ՀՀ դեսպանութեան դիւանագիտական կազմի, Ռուսաստանի Դաշնութեան դեսպանի, Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանի, յարանւանութիւնների հոգեւոր հայրերի, երեք թեմերի Պատգամաւորական ժողովների ու Թեմական խորհուրդների, ազգային բարերարների ու մարմինների եւ «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչների եւ մեծ թւով հայրենակիցների մասնակցութեամբ ծրագիրը մեկնարկեց Տէրունական աղօթքով եւ «Կիլիկիա» օրհներգով, որը իրականացրեց «Հայ կին» միութեանը կից «Անահիտ» միութեան «Զւարթնոց» երգչախումբը՝ Էդիկ Թամրազեանի ղեկավարութեամբ:
Բացման խօսքը վերապահւած էր Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթչեանին:
161220d01bԸնթացքում ողջոյնի խօսք ասաց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային ժողովի անդամ Վարդան Վարդանեանը:
Մեներգերով ելոյթ ունեցան Նոր Ջուղային Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երիտասարդական երգչախմբի անդամ-անդամուհիներ՝ Վանայ Շիրւանեանը, Տանիա Մինասեանը եւ Հարմա Կարապետեանը, ղեկավարութեամբ Արմէն Ամիրխանեանի: Ատրպատականի հայոց թեմից ասմունքով ելոյթ ունեցաւ Նայիրի Դիլանեանը:
Ծրագրի ընթացքում ներկաներին խօսք ուղղեց Սպահանի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը:
161220d01cՎեհափառ Հայրապետի կենսագրական, ազգանւէր եւ եկեղեցանւէր համապարփակ կենսագրական տւեալները ներկայացրեց Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը:
Գեղարւեստական յայտագրին մաս էր կազմում պարային կատարումներ, որոնք իրականացրին տկն. Լոռեթա Աւետիսեանի ղեկավարութեամբ «Զարթօնք» եւ տկն. Անահիտ Աւետեանի ղեկավարութեամբ «Արարատ» պարախմբի սաները:
161220d01dԾրագրի սկզբում նախ ցուցադրւեց Վեհափառ Հայրապետի այս տարւայ այցի առաջին օրերից տեսաֆիլմ, իսկ ընթացքում Վեհափառ Հայրապետի կենսագրական տւեալները եւ քաղաքական դաշտում ծաւալած լայնամասշտաբ գործունէութիւնը:
Վերջում Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը եզրափակիչ խօսքի համար բեմ հրաւիրեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին: 161220d01eԻր արտայայտութիւնների ընդմիջից Վեհափառ Հայրապետը կարեւորութեամբ անդրադարձաւ Կիլիկիոյ կաթողիկոսութեան ազգանւէր լայնածաւալ աշխատանքներին, ընդգծելով. «Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան համար ազգին ու եկեղեցուն ծառայելը միշտ մնացած է գերագոյն ու սրբազնագոյն արժէք ու մարտահրաւէր»: Իր պատգամի այլ բաժնում Վեհափառ Հայրապետը աւելացրեց. «Ազգը, եկեղեցին ու հայրենիքը իր անձէն վեր ու վեհ նկատող մարդու կարիք ունի» եւ կարեւորեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան տեսիլք ունեցող մարդ պատրաստելու առաքելութիւնը:

161220d01f

Յարակից Հրապարակումներ

  • Հաղորդագրութիւն
    Հաղորդագրութիւն

    Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան միաբանութեան երէց անդամներից գերշ. Տ. Նորայր Ս. Արք. Աշըգեանի վախճանման տխուր առիթով, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը յանուն մեր Ազգային իշխանութեան, ժողովականութեան եւ ժողովրդին հետեւեալ ցաւակցական նամակ է յղել Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա Վեհափառ Հայրապետին: 

  • Գրիգոր եպս. Չիֆթճեան. «Սփիւռքահայութեան զարկերակն է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը»
    Գրիգոր եպս. Չիֆթճեան. «Սփիւռքահայութեան զարկերակն է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը»

    Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի բարեբաստիկ ընտրութեան եւ շնորհառատ հովւապետական օծման 22-րդ տարեդարձի առիթով (յունիս 28-1 յուլիս 1995) յունիսի 25-ին Ատրպատականի հայոց թեմում կատարւեց Հայրապետական մաղթանք, Վեհափառ Հայրապետի կենաց արեւշատութեան, քաջառողջութեան եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան անսասանութեան համար:

  • Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ընտրութեան եւ օծման 22-րդ տարեդարձի նշումը՝ Նոր Ջուղայում
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ընտրութեան եւ օծման 22-րդ տարեդարձի նշումը՝ Նոր Ջուղայում

    Յունիսի 25-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի նախագահութեամբ եւ արժ. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանի ձեռամբ մատուցւած կիրակնօրեայ ս. եւ անմահ պատարագի ընթացքում, Հայրապետական մաղթանք տեղի ունեցաւ՝ Մեծի Տանն Կիլիկիոյ արժանաւոր գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի ընտրութեան եւ օծման 22-ամեակի առթիւ։ 

  • Հայրապետական մաղթանք Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառի ընտրութեան եւ օծման առիթով
    Հայրապետական մաղթանք Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառի ընտրութեան եւ օծման առիթով

    Յուլիսի 2-ին յընթացս ս. եւ անմահ պատարագի Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում կատարւեց Հայրապետական մաղթանք Ս. Աթոռիս գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ընտրութեան եւ օծման քսաներկրորդ տարեդարձի առիթով: 

  • Առաջնորդ Սրբազան Հայրը նշեց իր քահանայական ձեռնադրութեան 49-ամեակը ս. պատարագի մատուցումով
    Առաջնորդ Սրբազան Հայրը նշեց իր քահանայական ձեռնադրութեան 49-ամեակը ս. պատարագի մատուցումով

    Յունիսի 16-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի քահանայական ձեռնադրութեան 49-ամեակն էր. այս առիթով Սրբազան Հայրը քահանայական զգեստով ս. եւ անմահ պատարագ մատուցեց Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցիում։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։