Հա

Համայնք

Երեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2016 11:50

Արամ Ա կաթողիկոս.- «Ինձի համար «Ալիք»-ը միայն օրաթերթ պատրաստող կենտրոն չէ, այլ շատ աւելին»

Երէկ՝ դեկտ. 19-ին, «Ալիք»-ը հիւրընկալեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին:
«Հրայր Մարուխեան» դահլիճում կայացած ընդունելութեանը ողջոյնի խօսքերով հանդէս եկան «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Հենրիկ Խալոյեանը եւ «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեանը:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Երէկ՝ դեկտ. 19-ին, «Ալիք»-ը հիւրընկալեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին:
«Հրայր Մարուխեան» դահլիճում կայացած ընդունելութեանը ողջոյնի խօսքերով հանդէս եկան «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Հենրիկ Խալոյեանը եւ «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեանը:
Ողջոյնի խօսքերով հանդէս եկան նաեւ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, ազգային-հասարակական գործիչ Էդիկ Ղահրամանեանը, Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Արամ Շահնազարեանը եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան ազգային ժողովի անդամ Վարդան Վարդանեանը:
Օրւայ կապակցութեամբ արտայայտւեց նաեւ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը:
Վերջում ներկաներին իր հայրական օրհնական խօսքը յղեց Վեհափառ Հայրապետը: Իր խօսքում նա մասնաւորապէս նշեց. «Ինձի համար «Ալիք»-ը, յատկապէս այս կենտրոնը միայն օրաթերթ պատրաստող, հրատարակող կենտրոն մը չէ, շատ աւելին, այս համայնքէն ներս «Ալիք»-ը իր ճիւղաւորումներով տեսանելի եւ ոչ-տեսանելի իր աշխատանքներով կարեւոր դեր ունեցած է ընդհանրապէս մեր Սփիւռքի կեանքէն ներս եւ յատկապէս Իրանի հայութեան կեանքէն ներս: Իմ սպասումս է եւ գնահատանքիս առընթեր, որ այս կենտրոնը, որ միշտ մօտ եղած է մեր եկեղեցուն, եւ մեր ազգային-եկեղեցական կեանքին, նոյն ոգիով եւ յանձնառութեամբ շարունակէ իր աշխատանքը»:
Միջոցառմանը ներկայ էին իրանահայ երեք թեմերի առաջնորդները եւ իրանահայ մի խումբ ազգային գործիչներ եւ բարերարներ:
Նշենք, որ երէկ առաւօտեան ազգային առաջնորդարանում կայացաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի եւ Իսլ. մշակոյթի եւ հաղորդակցութեան կազմակերպութեան գլխաւոր տնօրէն դոկտ. Էբրահիմիի հանդիպումը:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը կարեւորութեամբ անդրադարձաւ իսլամ-քրիստոնեայ 7-րդ համագումարին: Դոկտ. Էբրահիմին իր հերթին նշեց, որ կայացած երկխօսութեան դրական արտացոլման մասին զեկուցել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդին: Նա ցանկութիւն յայտնեց, որ կողմերի միջեւ երկխօսութիւնն ընդլայնւի միջազգային մակարդակով:
Իսկ երէկ երեկոյեան Վեհափառ Հայրապետը «Արամ Մանուկեան» դահլիճում հիւրընկալւեց Իրանի Հայ արհեստաւորների միութեան կողմից:
Միջոցառմանը, Վեհափառ Հայրապետին ողջունեցին միութեան վարչութեան նախագահ Յակոբ Յակոբեանը եւ «Ալիք»-ի տնօրէն Արա Շահնազարեանը, իսկ Իրանի արդիւնաբերութեան ոլորտում հայ արհեստաւորների կարեւոր դերակատարութեան եւ ներդրման մասին խօսեց Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը:
Ներկաներին իր հայրական օրհնանքը ուղղեց Վեհափառ Հայրապետը՝ կարեւորելով միութեան դերակատարութիւնն ու նշանակութիւնը հայապահպանման գործում:
Ջերմ մթնոլորտում կայացած հանդիպմանը հնչեցին ասմունքներ եւ երգեր:

Յարակից Հրապարակումներ

  • Իրանի եկեղեցիների ներկայացուցիչները միանում են աշխարհի քրիստոնեաներին եւ դատապարտում Երուսաղէմի հարցով Թրամփի որոշումը
    Իրանի եկեղեցիների ներկայացուցիչները միանում են աշխարհի քրիստոնեաներին եւ դատապարտում Երուսաղէմի հարցով Թրամփի որոշումը

    Չորեքշաբթի, առաւօտեան թւականիս 13 դեկտեմբեր-ի ժամը 11։30-ին Ազգային Առաջնորդարանի դահլիճում, նախաձեռնութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի, տեղի ունեցաւ Թեհրանի եւ Իրանի եկեղեցիների եպիսկոպոսների եւ ղեկավարների միասնական հանդիպում, որի ընթացքին իրանի եկեղեցիների ժողովը հրապարակեց իր բողոքագիրը ի դէմ ԱՄՆ-ի նախագահ Թրամփի որոշման, ըստ որի Երուսաղէմը յայտարարւել էր սիոնիստական վարչակարգի մայրաքաղաք։

  • Հանդիպում Զէյթուն քաղաքամասի ժողովրդի հետ
    Հանդիպում Զէյթուն քաղաքամասի ժողովրդի հետ

    Երեքշաբթի, 13 դեկտեմբեր 2017-ի երեկոյեան ժամը 8-10։30, Թ.Հ.Թ. բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը հանդիպեց քաղաքիս հայահոծ թաղերից՝ Զէյթուն քաղաքամասի մի խումբ բնակիչների հետ, Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու դահլիճում:

  • Թեհրանի Պահակազօրի ներկայացուցիչներն ազգային առաջնորդարանում
    Թեհրանի Պահակազօրի ներկայացուցիչներն ազգային առաջնորդարանում

    Չորեքշաբթի, 13 դեկտեմբեր 2017-ի առաւօտեան ժամը 11-ին Թեհրանի Պահակազօրի անձնուրացների հանրային կապի պատասխանատու՝ կապիտան Ահմադ Աբադին, Պահակազօրի Մշակոյթ եւ Ղուրան բաժանմունքի պատասխանատու՝ դոկտ. Ղորբանին այցելեցին թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին։ 

  • ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի պատւիրակութիւնն այցելեց ազգային առաջնորդարան
    ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի պատւիրակութիւնն այցելեց ազգային առաջնորդարան

    Երէկ` դեկտեմբերի 12-ի կէսօրին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն ընդունեց ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարեանին եւ նրա գլխաւորած պատւիրակութեանը, որին մաս էին կազմում ԱԺ պատգամաւորներ՝ Աղւան Վարդանեանը, Կորիւն Նահապետեանը, Վահէ Էնֆիաջեանը եւ Նիկոլ Փաշինենաը:

  • Նոր խթան՝ հայ-իրանական փոխյարաբերութիւններում...
    Նոր խթան՝ հայ-իրանական փոխյարաբերութիւններում...

    Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի Հայաստան-Իրան պառլամենտական բարեկամութեան խումբը, որ երէկ է Թեհրան ժամանել, այսօր արդէն պաշտօնական հանդիպումներ է ունեցել իրանցի գործընկերների հետ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։