Հա

Համայնք

Չորեքշաբթի, 21 Դեկտեմբերի 2016 09:20

ՅԻՇԱՏԱԿ - Էլէգիա

Գիշեր է, գիշեր,
Գալիս եմ փողոց,
Նայում եմ շուրջս՝
Լոյսեր են վառւում
Անթիւ, անհամար,
Լոյսեր գոյնզգոյն,
Լոյսեր փոքր ու մեծ:

Քրոջս՝ Ծաղկուշի յիշատակին


Գիշեր է, գիշեր,
Գալիս եմ փողոց,
Նայում եմ շուրջս՝
Լոյսեր են վառւում
Անթիւ, անհամար,
Լոյսեր գոյնզգոյն,
Լոյսեր փոքր ու մեծ:

 

Եւ այդ լոյսերում՝
Մարդիկ անհամար
Ապրում են, շնչում,
Խնդում ու հրճւում,
Սիրում ու սիրւում,
Վիճում, պայքարում,
Երգում ու պարում
Եւ շարունակում
Կեանքը երջանիկ...

 

Գիշեր է, գիշեր,
Նայում եմ շուրջս,
Սակայն դու չկաս՝
Լռել ես յաւերժ:
Ու քեզ չեմ գտնում
Ես էլ ոչ մի տեղ,
Ոչ ձայնդ անո՜ւշ,
Ոչ ժպիտդ տա՜ք,
Եւ ոչ էլ չքնաղ
Աչքերիդ անմեղ՝
Արեւը պայծա՜ռ...

 

Գիշեր է, գիշեր,
Օ՜, Տէր իմ Աստւած,
Ինչ ծանր է այս սեւ
Խաւարը իջել
Իմ սրտի՛ վրա՜յ...

...........................


Այգաբաց է նոր,
Բացւում է լոյսը
Եւ այդ լոյսի հետ
Աղաւնիներ են
Ճախրում երկնքում:
Երեւի հիմա
Քո հոգին էլ է
Ճախրում եթերում,
Արձակւած բոլոր
Հոգսերից երկրի,
Թեթեւ ու ազատ,
Քո՛յր իմ հարազա՜տ:

 

ԱՆԴՐԱՆԻԿ ԹԱՀՄԱԶԵԱՆ
Դեկտեմբեր 2016 թ.

Յարակից Հրապարակումներ

  • Բանաստեղծութիւններ
    Բանաստեղծութիւններ

    Դար մը անցաւ գոռ եղեռնէն՝ կոտորած.
    Պիտի յիշենք դա յաւիտեան, անկասկած.
    Ատոր համար ղօղանջեցին զանգերը.
    Չեն ամոքւիր ազգիս ցաւն ու վէրքերը:
    Լսէ՛ք՝ ո՞վ է իրաւունքին բուն տէրը.
    Արմէնները մարդ չե՞ն միթէ, անտէ՞ր են:

  • ԳՐԱՐՒԵՍՏ - Գրասեղան (ԱՆԴՐԱՆԻԿ ԹԱՀՄԱԶԵԱՆ)
    ԳՐԱՐՒԵՍՏ - Գրասեղան (ԱՆԴՐԱՆԻԿ ԹԱՀՄԱԶԵԱՆ)

    Գրասեղան իմ,
    Ինչքա՞ն երգեր եմ
    Գրել քո դէմքին,
    Եւ ինչքա՜ն երգեր,
    Դեռ պէտք է գրւեն...

  • ԳՐԱՐՒԵՍՏ - Պոէզիա
    ԳՐԱՐՒԵՍՏ - Պոէզիա

    Այս ցուրտ գիշերին, խնդրէի Սարին,
    իջնէր՝ իր համար երգերս լսէր,
    Խնդրէի Սարի սառցակալ քարին՝
    հալչէր, հա՛ց դառնար, ձեռքերս կիզէր.
    Ի՜նչ ունեմ բացի երգեր՝ սէգ Սարին,
    դարերի Սարին, Սարի քարերին.
    Այս սուրբ գիշերւան տեսնէի Գառին,
    խնդրէի... արնող վէրքերս լիզէ՜ր...

  • ԳՐԱՐՒԵՍՏ (Բանաստեղծութիւններ)
    ԳՐԱՐՒԵՍՏ (Բանաստեղծութիւններ)

    Կանաչ եղեւնին
    Հրթիռի նման
    Կանգնել է բակում
    Եւ սպասում է,
    Որպէսզի նրա
    Լոյսերը վառենք,
    Եւ ուրախ, զւարթ
    Նւագներով ջերմ
    Տօնը կատարենք,
    Նաեւ մոռանանք՝
    Արար աշխարհի
    Հոգսերը բոլոր...

  • Անմոռուկների դարի խորհուրդը (Անդրադարձ)
    Անմոռուկների դարի խորհուրդը (Անդրադարձ)

    Իրանահայ բանաստեղծ Ալմինը իր ամէն մի նոր գրքով մի նոր գրական աշխարհ է բացում մեր առջեւ եւ այդ նոր աշխարհը միշտ էլ յագեցած է լինում իւրայատուկ խոհերով, գոյներով, ճաշակով, բոյրով, լոյսով, մտքի թռիչքներով ու փիլիսոփայութեան ընկալումներով...

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։