Հա

Համայնք

Չորեքշաբթի, 21 Դեկտեմբերի 2016 11:40

Աւարտւեց Արամ Ա-ի այցը Թեհրան

Այսօր առաւօտեան աւարտւեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ի այցը Թեհրան: «Էմամ Խոմէյնի» օդանաւակայանում Վեհափառ Հայրապետին բարի երթ մաղթեցին իրանահայ երեք թեմերի առաջնորդներն ու ազգային մարմինների ներկայացուցիչները եւ Իսլ. մշակոյթի եւ հաղորդակցութեան կազմակերպութեան պաշտօնեաներ:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Այսօր առաւօտեան աւարտւեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ի այցը Թեհրան: «Էմամ Խոմէյնի» օդանաւակայանում Վեհափառ Հայրապետին բարի երթ մաղթեցին իրանահայ երեք թեմերի առաջնորդներն ու ազգային մարմինների ներկայացուցիչները եւ Իսլ. մշակոյթի եւ հաղորդակցութեան կազմակերպութեան պաշտօնեաներ:
Վեհափառ Հայրապետը հրաժեշտի ընթացքում կարեւորութեամբ անդրադարձաւ իրանահայ համայնքի կազմակերպւածութեանը եւ յանձնառութեանը, կարեւորելով կապւածութիւնը հայ եկեղեցուն, մշակոյթին եւ ազգային արժէքներին:
Վեհափառ Հայրապետը աւելացրեց. «Ուրախ եմ, որ Իրանի Իսլ. Հանրապետութեան սահմաններէն ներս, մեր ժողովուրդը կը վայելէ ամէն տեսակ կարելիութիւնները, ունի ազատութիւն ամէն իմաստով եւ մեր յարաբերութիւնը Իրանի Իսլ. Հանրապետութեան հետ շատ լաւ է»:

Յարակից Հրապարակումներ

  • Հաղորդագրութիւն
    Հաղորդագրութիւն

    Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան միաբանութեան երէց անդամներից գերշ. Տ. Նորայր Ս. Արք. Աշըգեանի վախճանման տխուր առիթով, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը յանուն մեր Ազգային իշխանութեան, ժողովականութեան եւ ժողովրդին հետեւեալ ցաւակցական նամակ է յղել Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա Վեհափառ Հայրապետին: 

  • Այսօր Թեհրանում մեկնարկելու է հայկական ֆիլմերի շաբաթը
    Այսօր Թեհրանում մեկնարկելու է հայկական ֆիլմերի շաբաթը

    Այսօր կիրակի յուլիսի 23-ի երեկոյեան, «Art and experience» մշակութային կազմակերպութեան նախաձեռնութեամբ Թեհրանում մեկնարկելու է հայկական ֆիլմերի շաբաթը:

  • Գրիգոր եպս. Չիֆթճեան. «Սփիւռքահայութեան զարկերակն է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը»
    Գրիգոր եպս. Չիֆթճեան. «Սփիւռքահայութեան զարկերակն է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը»

    Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի բարեբաստիկ ընտրութեան եւ շնորհառատ հովւապետական օծման 22-րդ տարեդարձի առիթով (յունիս 28-1 յուլիս 1995) յունիսի 25-ին Ատրպատականի հայոց թեմում կատարւեց Հայրապետական մաղթանք, Վեհափառ Հայրապետի կենաց արեւշատութեան, քաջառողջութեան եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան անսասանութեան համար:

  • Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ընտրութեան եւ օծման 22-րդ տարեդարձի նշումը՝ Նոր Ջուղայում
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ընտրութեան եւ օծման 22-րդ տարեդարձի նշումը՝ Նոր Ջուղայում

    Յունիսի 25-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի նախագահութեամբ եւ արժ. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանի ձեռամբ մատուցւած կիրակնօրեայ ս. եւ անմահ պատարագի ընթացքում, Հայրապետական մաղթանք տեղի ունեցաւ՝ Մեծի Տանն Կիլիկիոյ արժանաւոր գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի ընտրութեան եւ օծման 22-ամեակի առթիւ։ 

  • Հայրապետական մաղթանք Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառի ընտրութեան եւ օծման առիթով
    Հայրապետական մաղթանք Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառի ընտրութեան եւ օծման առիթով

    Յուլիսի 2-ին յընթացս ս. եւ անմահ պատարագի Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում կատարւեց Հայրապետական մաղթանք Ս. Աթոռիս գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ընտրութեան եւ օծման քսաներկրորդ տարեդարձի առիթով: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։