Հա

Համայնք

24/12/2016

Վեհափառ Հայրապետի այցելութիւնը «Թունեան» եւ «Արարատ» դպրոցներ եւ «Սասուն» մանկապարտէզ

Դեկտ. 20-ին՝ Իրան կատարած այցի վերջին օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը ընկերակցութեամբ երեք թեմերի հոգեւոր առաջնորդների, հոգեւոր հայրերի եւ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ատենապետ Սեւան Դանիէլեանի եւ խորհրդի անդամների՝ այցելեց Սասուն եւ Զէյթուն քաղաքամասերում գտնւող «Թունեան» աղջ. դպրոցը, «Սասուն» մանկապարտէզ եւ «Արարատ» աղջ. դպրոց:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Դեկտ. 20-ին՝ Իրան կատարած այցի վերջին օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը ընկերակցութեամբ երեք թեմերի հոգեւոր առաջնորդների, հոգեւոր հայրերի եւ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ատենապետ Սեւան Դանիէլեանի եւ խորհրդի անդամների՝ այցելեց Սասուն եւ Զէյթուն քաղաքամասերում գտնւող «Թունեան» աղջ. դպրոցը, «Սասուն» մանկապարտէզ եւ «Արարատ» աղջ. դպրոց:
Դպրոցների մուտքին Վեհափառ Հայրապետը օրհնում էր աշակերտների կողմից մատուցւող աղնուհացը եւ աշակերտները Տէրունական աղօթքով դիմաւորում էին Վեհափառ Հայրապետին: Դպրոցների փոխտեսուչները հակիրճ բացատրութիւն էին փոխանցում դպրոցների ներկայ կարգավիճակի մասին, ապա աշակերտուհիները հանդէս էին գալիս ասմունքներով ու երգերով:
161224d01aԱպա աշակերտները ունկնդրում էին Վեհափառ Հայրապետի հայրական յորդորները: Վեհափառ Հայրապետը կարեւորութեամբ էր անդրադառնում Սփիւռքում հայոց դպրոցների, եկեղեցիների ու միութիւնների կարեւոր դերակատարութեանը, ի խնդիր ազգապահպանման: Աւելի ուշ կայանում էր մտերմիկ զրոյց՝ աշակերտների հետ: Վերջում իւրաքանչիւր դպրոցի յարկի տակ դպրոցների ծնողական խորհուրդների կողմից նախաձեռնած ընդունելութեան ընթացքում հանդիպում էր կայանում Վեհափառ Հայրապետի եւ դպրոցների տեսչութեան եւ ուսուցչական կազմերի միջեւ:

161224d01b161224d01c

161224d01d

161224d01e

Յարակից լուրեր

  • Վերամուտի առիթով հանդիպում
    Վերամուտի առիթով հանդիպում

    Հանդիպման հիմնական նպատակը համատեղ կերպով քննարկելն էր՝ մեր դպրոցների հետ կապւած հարցեր, յատկապէս կրօնի եւ Ադեանի դասանիւթերի եւ այդ նիւթերը դասաւանդող ուսուցիչների աշխատանքի եւ դասապահերի հետ։ Խօսւեց նաեւ դպրոցական 2018-2019 տարեշրջանի վերամուտի հետ կապւած հարցերի մասին։

  • Արամ Ա-ն ընդունել է Լիբանանի խորհրդարանի նախագահին ներկայացնող պատւիրակութեանը
    Արամ Ա-ն ընդունել է Լիբանանի խորհրդարանի նախագահին ներկայացնող պատւիրակութեանը

    Ուրբաթ, 17 օգոստոս 2018-ին, Պիքֆայայի Ս. Աստուածածին վանքի վեհարանին մէջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին այցելեցին Լիբանանի խորհրդարանի նախագահ՝ Նապիհ Պըրրիի անձնական ներկայացուցիչները։ Այցելութեան նպատակն էր Վեհափառ Հայրապետին փոխանցել Խորհրդարանի նախագահին բարեմաղթութիւնները Ս. Աստուածածնի տօնին առիթով եւ պաշտօնապէս հրաւիրել Մուսա Սատրի նուիրուած յիշատակի հանդիսութեան։ 

  • Արամ Ա. «Յեղափոխութիւն մը իր լիարժէք իմաստը կը ստանայ յեղափոխութիւննեն ետք, երբ խոստումներն ու սպասումները կեանքի կը վերածւին»
    Արամ Ա. «Յեղափոխութիւն մը իր լիարժէք իմաստը կը ստանայ յեղափոխութիւննեն ետք, երբ խոստումներն ու սպասումները կեանքի կը վերածւին»

    Նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին, շաբաթ՝ 11 օգոստոս 2018-ին, Ս. Աստուածածին վանքի բացօթեայ խորանին վրայ մատուցուեցաւ ս. եւ անմահ պատարագ՝ նուիրուած վանքի ուխտի օրուան։ Պատարագը մատուցեց Քուէյթի եւ Շրջակայից թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Մասիս եպս. Զօպուեան։ Պատարագի երգեցողութիւնը կատարեց Կաթողիկոսարանի մանկապատանեկան «Նարեկացի» երգչախումբը՝ ղեկավարութեամբ գերշ. Տ. Մեղրիկ եպս. Բարիքեանի։

  • Հաղորդագրութիւն
    Հաղորդագրութիւն

    Որախութեամբ յայտնում ենք, Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի ջանքերի շնորհիւ արտօնութիւն ենք ստացել հայոց ազգային «Մարիամեան» դպրոցում կազմել միջնակարգ Բ օղակ (ուսողական ճիւղ):

  • Ասմունքի մրցութեանը մասնակցող աշակերտները մեծ խանդավառութեամբ մեկնեցին Շուշի
    Ասմունքի մրցութեանը մասնակցող աշակերտները մեծ խանդավառութեամբ մեկնեցին Շուշի

    2018 թ. յուլիսի 31-ից մինչեւ օգոստոսի 2-ը ՀՀ Սփիւռքի նախարարութեան, ԼՂՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան եւ «Աւան Շուշի Պլազա» հիւրանոցային համալիրի նախաձեռնութեամբ ու աջակցութեամբ Շուշիում կանցկացւի ասմունքի Համահայկական 7-րդ փառատօնը, որը նւիրւած է «Արցախեան շարժման» 30-ամեակին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։