Հա

Համայնք

Երկուշաբթի, 26 Դեկտեմբերի 2016 13:30

Աղւան Յովսէփեան.- «Կայ ձգտում երկկողմ յարաբերութիւնների առաւել զարգացման համար»

Իրանի գլխաւոր քննչական կազմակերպութեան նախագահ Նասեր Սերաջի հրաւէրով, դեկտեմբերի 23-ին Թեհրան ժամանած Հայաստանի Հանրապետութեան Քննչական կոմիտէի նախագահ Աղւան Յովսէփեանը եւ նրան ընկերակցող պատւիրակութիւնը, ուղեկցութեամբ Իրանում Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի եւ դեսպանութեան դիւանագիտական կազմի, երէկ երեկոյեան այցելեց Թեհրանի ազգային առաջնորդարան:

«ԱԼԻՔ», Կ.Դ. - Իրանի գլխաւոր քննչական կազմակերպութեան նախագահ Նասեր Սերաջի հրաւէրով, դեկտեմբերի 23-ին Թեհրան ժամանած Հայաստանի Հանրապետութեան Քննչական կոմիտէի նախագահ Աղւան Յովսէփեանը եւ նրան ընկերակցող պատւիրակութիւնը, ուղեկցութեամբ Իրանում Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի եւ դեսպանութեան դիւանագիտական կազմի, երէկ երեկոյեան այցելեց Թեհրանի ազգային առաջնորդարան:
Հիւրին դիմաւորեցին՝ Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն, Իսլամական խորհրդարանում իրանահայ պատգամաւորներ դոկտ. Կարէն Խանլարեանն ու Ժորժիկ Աբրահամեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, Հաշւեքննիչ մարմնի, «Ալիք» հաստատութեան, «Ալիք» օրաթերթի եւ ազգային մարմինների ներկայացուցիչները:
Սկզբում հիւրերին ողջոյնի խօսք ասաց թեմակալ առաջնորդը՝ ներկայացնելով իրանահայ եւ ի մասնաւորի՝ թեհրանահայ համայնքի ազգային-կրօնական կառոյցն եւ դրւածքը: Իր արտայայտութիւնների ընթացքում թեմակալ առաջնորդն անդրադառնալով Իրան-Հայաստան ջերմ յարաբերութիւններին ասաց. «Հաւատացած ենք, որ Իրանը որպէս հզօր երկիր, այսօր տարածաշրջանի մէջ իր ասելիքն ու անելիքն ունի եւ Հայաստանը, որպէս Իրանի բարեկամ երկիր բնականաբար իր ներդրումն կունենայ տարածաշրջանի խաղաղութեան ամրապնդման ու հաստատման մէջ»:
Հանդիպման ընթացքում Աղւան Յովսէփեանն անդրադարձաւ այցի նպատակներին եւ Իրանի պետական շրջանակների հետ անցկացրած հանդիպումներին ու ստորագրւած փոխըմբռնման յուշագրերին:
Նա նշեց, որ հանդիպում է ունեցել Իրանի Արդարադատութեան նախարարի, դատական ուժի պետի տեղակալ հոջ. Էժէյիի, նրա տեղակալի, Իրանի Քննչական կազմակերպութեան նախագահ պրն. Սերաջիի հետ, եղել է Մարդու իրաւունքների պաշտպանութեան ինստիտուտում:
«Բոլոր դէպքերում երկու երկրների յարաբերութիւնները շատ ջերմ են եւ որեւէ քողարկւած հարցեր առկայ չեն, այլ կայ ձգտում այդ յարաբերութիւնները առաւել բարւոք վիճակի մէջ դնելու»,- ասաց Ա. Յովսէփեանը:
Անդրադառնալով իրանահայ համայնքին պրն. Յովսէփեանը հիացմունք արտայայտեց համայնքային համախմբւածութեան եւ արժէքներին կապւածութեան մասին:

Յարակից Հրապարակումներ

  • Փութինն ու Ռոհանին զրուցել են երկկողմ յարաբերութիւնների եւ տարածաշրջանային խնդիրների մասին
    Փութինն ու Ռոհանին զրուցել են երկկողմ յարաբերութիւնների եւ տարածաշրջանային խնդիրների մասին

    Ռուսական կողմի նախաձեռնութեամբ, այսօր՝ մայիսի 27-ին տեղի է ունեցել Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի եւ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախօսազրոյցը:  Զրոյցի ընթացքում երկու գործընկերները քննարկել են երկկողմ յարաբերութիւնների, Միջուկային համապարփակ համաձայնագրի եւ տարածաշրջանային համագործակցութեան հետ կապւած խնդիրներ

  • Սրբազան Հայրն Իսլ. յեղափոխութեան առաջնորդին եւ երկրի ղեկավարութեանը շնորհաւորել է Ռամազան ամսւայ կապակցութեամբ
    Սրբազան Հայրն Իսլ. յեղափոխութեան առաջնորդին եւ երկրի ղեկավարութեանը շնորհաւորել է Ռամազան ամսւայ կապակցութեամբ

    Շնորհաւորական նամակներում Սրբազան Հայրը իր, հայ համայնքի, Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, Կրօնական խորհրդի եւ ազգային առաջնորդարանի անունից շնորհաւորել է Ռամազան ամսւայ ծոմապահութիւնը՝ մաղթելով, որ այն մարդկանց սրտերի, մարդ-Աստւած յարաբերութեան սերտեցման եւ մտքերի ու հոգիների բիւրեղացման առիթ կը հանդիսանայ:  

  • Մահմուդ Հոջջաթին հանդիպել է ՀՀ վարչապետի հետ
    Մահմուդ Հոջջաթին հանդիպել է ՀՀ վարչապետի հետ

    Կարեն Կարապետեանն ընդգծել է, որ Մեղրիում ստեղծւող ազատ տնտեսական գօտում իրանական կապիտալի ներգրաւումը եւս նոր թափ կը հաղորդի երկկողմ տնտեսական կապերի ընդլայնմանն ու խորացմանը: Նա ընդգծել է, որ ՀՀ կառավարութիւնը պատրաստ է իրանցի գործարարներին ցուցաբերել անհրաժեշտ օժանդակութիւն՝ Հայաստանում գործունէութիւն ծաւալելու նպատակով՝ վստահութիւն յայտնելով, որ դա թոյլ կը տայ իրանական կողմին բարենպաստ պայմաններով մուտք գործել ԵԱՏՄ, ինչպէս նաեւ «GSP+» համակարգով եւրոպական շուկայ:

  • ՀՀ-ում Իրանի դեսպան. «Թեհրան-Երեւան համագործակցութիւնը գործնական փուլ է թեւակոխել»
    ՀՀ-ում Իրանի դեսպան. «Թեհրան-Երեւան համագործակցութիւնը գործնական փուլ է թեւակոխել»

    «Վերջին տարիներին իրականցւած համատեղ նախաձեռնութիւնների շրջանակում, նոր հեռանկարներ են բացւել տարբեր ոլորտներում երկու երկրների միջեւ յարաբերութիւնների զարգացման համար»,- ասել է դեսպան Սաջջադին:

  • Ռոհանին շանսեր է տալիս Հայաստանին
    Ռոհանին շանսեր է տալիս Հայաստանին

    Ռոհանիի վերընտրութիւնը նշանակում է, որ շարունակելու են ուժի մէջ մնալ հայ-իրանական՝ օր օրի աւելի կոնկրետացող եւ հաւակնոտ դարձող օրակարգի մաս կազմող քաղաքական, տնտեսական, տարածաշրջանային կոմունիկացիոն եւ էներգետիկ բոլոր նախագծերն ու ծրագրերը:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։