Հա

Համայնք

Երկուշաբթի, 26 Դեկտեմբերի 2016 13:10

Բուրաստանի ասֆալտապատումը աշխատանքային օրակարգում

Երէկ, դեկտեմբերի վերջին շաբաթւայ կիրակին, Թ. Հ. թեմի Գերեզմանատան եւ հանգստարանների խորհուրդը գլխաւորութեամբ Ջանէս Աւետեանի, մասնակցելով Թեհրանի 15-րդ շրջանի քաղաքապետարանի կազմակերպած «Աշխատանքային նախաճաշին, առիթն ունեցաւ ներկայացնելու «Բուրաստանի» ասֆալտապատմանը, ինչպէս նաեւ աղբարկղներին առնչւող խնդիրները:

Թեհրանի 16-րդ շրջանի քաղաքապետարանի եւ Գերեզմանատան վարչութեան կայացած նիստի ընթացքում արծարծւեց


«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ - Երէկ, դեկտեմբերի վերջին շաբաթւայ կիրակին, Թ. Հ. թեմի Գերեզմանատան եւ հանգստարանների խորհուրդը գլխաւորութեամբ Ջանէս Աւետեանի, մասնակցելով Թեհրանի 15-րդ շրջանի քաղաքապետարանի կազմակերպած «Աշխատանքային նախաճաշին, առիթն ունեցաւ ներկայացնելու «Բուրաստանի» ասֆալտապատմանը, ինչպէս նաեւ աղբարկղներին առնչւող խնդիրները:
Հանդիպմանը, որին մասնակցող պաշտօնեաները ներկայացնում էին Թեհրանի գլխաւոր քաղաքապետի՝ դոկտ. Ղալիբաֆի հիմնական աշխատակազմը, միաձայն բարձր գնահատելով իրանահայութեան դերը երկրի կառուցապատման եւ ինքնապաշտպանութեան ոլորտներում ընդգծւած յիշեցին թեհրանահայ համայնքի նւիրած 74 հայ նահատակների, 35 գերիների եւ 45-ից աւելին պատերազմական վիրաւորների մասին, ինչը շարունակւեց «Բուրաստանում» նահատակների շիրիմներին այցելութեամբ ու յարգանքի տուրքի մատուցմամբ:
Պատասխանատուները կարեւորելով նահատակների ընտանիքներին կատարւած այցելութիւնների փաստը, նշեցին նաեւ, որ տօնական այս օրերին շարունակւելու են պատասխանատուների նմանօրինակ այցերը, որոնք հաւանաբար կենտրոնացւած լինեն Թեհրանի 8-րդ շրջանում հաստատւած հայ նահատակների ընտանիքներին:
Հանդիպմանը մասնակցած եւ «Բուրաստան» այցելած պատւիրակութեան կազմում ներկայ էին Թեհրանի քաղաքապետարանի կրօնական հարցերով կենտրոնի նախագահ՝ հոջ. Սադեղզադէն, Խաւարշահրի աղօթապետ՝ հոջ. Եասինին, Թեհրանի 15-րդ շրջանի քաղաքապետ՝ դոկտ. Անջոմանին, «Իսարգարան»-ի նախագահ՝ պրն. Ազադէն, եւ 15-րդ շրջանի քաղաքապետարանի ողջ տնօրինութիւնը:
Գերեզմանատան գրասենեակում շարունակւող հանդիպում-թէյասեղանի ընթացքում արծարծւած խնդիրների վերաբերեալ արտայայտւելով քաղաքապետ՝ Անջոմանին նշեց, որ ասֆալտապատման մասին խնդիրը օրակարգի սեղանին է, ինչի իրականացումը պայմանաւորւած է աշխատանքային գալիք տարւայ բիւջետային նախագծերում ներառած տեսնելով:
Բուրաստանի շրջափակում աղբարկղների գնման եւ տեղակայման խնդիրը նոյնպէս անմասն չմնաց հանդիպմանն արծարծւած թեմաներից, ինչի մասին պատասխանատուները յայտնեցին, որ այս խնդիրը նոյնպէս քաղաքապետարանի աշխատանքային օրակարգում է:
Վարարած անձրեւը չխանգարեց պատւիրակութեանը, որպէսզի այցելի նաեւ «Թոփոլովի» աղէտի զոհերի շիրիմներին, որին յաջորդեց Բուրաստանի Ս. Ստեփանոս եկեղեցի կատարած այցը:
Թ. Հ. Թ. Գերեզմանատների վարչութեան նախագահ՝ Ջանէս Աւետեանի ուղեկցութեամբ խումբը ծանօթացաւ նաեւ ասֆալտապատմանը կարօտ տարածքներին, ինչով էլ եզրափակւեց հանդիպման պաշտօնական ընթացքը:
Գերեզմանատան վարչութեան անունից հանդիպմանը մասնակցում էին՝ Ջանէս Աւետեանը, Խեչօ Նազարեանը եւ Սուրէն Հայրապետեանը, ինչպէս նաեւ նախկին վարիչ Նժդեհ Սինանեանը:
Յաւելենք նաեւ, որ երեկոյեան, Թեհրանի գլխաւոր քաղաքապետ՝ դոկտ. Ղալիբաֆի անունից Թեհրանի քաղաքապետարանի Հասարակայնութեան հետ հարցերի խորհրդի նախագահ՝ դոկտ. Մուսաւին նոյնպէս այցելել է Բուրաստան եւ հանդիպելով վարչութեան հետ փոխանցել է դոկտ. Ղալիբաֆի շնորհաւորանքները Ս. Ծննդեան տօների առիթով:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։