Հա

Համայնք

Երեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2016 10:30

ԿՕՄ-ի աշխատանքների զեկոյց

ԿՕՄ-ի ներկայ յանձախումբը իր աշխատանքն է սկսել 2015-2016 թւականից ունի 11 անդամներ, նախագահութեամբ՝ Մուշեղ Ծատուրեանի եւ Թեմական խորհրդի կապ Սերոժ Մատթէոսեանի:
Միւս անդամներն են՝ Հրայր Աբդալեան՝ փոխնախագահ, Արինէ Զոհրաբեան՝ ատենադպիր, Անի Մկրտչեան՝ հաշւապահ, Մայիս Մինասեան, Ալիս Դիլանչեան, Ալֆրէդ Բէգինեան, Քաթրինա Մորադխանեան, Հերոս Միրզախանեան, Շահէն Բանդարեան, Ալիս Մելքոնեան:

Թեհրանի հայոց թեմի Կարիքաւորներին օժանդակող մարմինը իր աշխատանքը սկսել է 2000 թւականից, նպատակ ունենալով օժանդակելու հայ համայնքին: Իւրաքանչիւր յանձնախմբի աշխատանքի ժամկէտը 2 տարի է. նախկինում ժողովները լինում էր Ս. Թարգմանչաց եկեղեցում, սակայն, երբ «Նայիրի» համալիրի բացումը կատարւեց Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ Թեմական խորհրդի յարգարժան ատենապետ պրն. Էդւարդ Բաբախանեանի միջոցով, ԿՕՄ-ին տրամադրւեց գրասենեակ եւ պահեստ, «Նայիրի» համալիրում, որը գտնւում է «Նայիրի» տղ. տարրական դպրոցին կից բակում:
ԿՕՄ-ի ներկայ յանձախումբը իր աշխատանքն է սկսել 2015-2016 թւականից ունի 11 անդամներ, նախագահութեամբ՝ Մուշեղ Ծատուրեանի եւ Թեմական խորհրդի կապ Սերոժ Մատթէոսեանի:
Միւս անդամներն են՝ Հրայր Աբդալեան՝ փոխնախագահ, Արինէ Զոհրաբեան՝ ատենադպիր, Անի Մկրտչեան՝ հաշւապահ, Մայիս Մինասեան, Ալիս Դիլանչեան, Ալֆրէդ Բէգինեան, Քաթրինա Մորադխանեան, Հերոս Միրզախանեան, Շահէն Բանդարեան, Ալիս Մելքոնեան: ԿՕՄ-ի գրասենեակի պատասխանատուն է՝ Մայրենի Յովասափեանը:
ԿՕՄ-ի աշխատանքները հետեւեալներն են՝
1-Նպաստի օժանդակութիւն - Կարիքաւոր անհատներին եւ ընտանիքներին տրամադրւում է 1,200,000 եւ կամ 1,400,000 ռիալ ամսական նպաստ, որոշ չափով սատար հանդիսանալով նրանց նիւթական դժւարութիւններին: Ներկայում ԿՕՄ-ը հովանաւորում է 84 նպաստառուների: Նպաստի ամսական յատկացւած ընդհանուր գումարն է՝ 10,960,000 թուման (109,600,000 ռիալ):
2-Պարէնի բաժանում - Նոր տարւայ եւ Ս. Զատիկի տօնական օրերին, իւրաքանչիւր նպաստառու ստանում է 1,500,000 ռիալի համեմատ մթերք:
3-Բնակարանի կանխավճար - Եթէ որեւէ հայրենակից բնակարան վարձելու համար նիւթական դժւարութեան է հանդիպում, ԿՕՄ-ը տրամադրելով որոշակի չափով գումար, սատար է հանդիսանում նրան, որպէս բնակարանի կանխավճար: Ի սկզբանէ մարմինը հովանաւորում է 75 ընտանիքի, իսկ ներկայ յանձնախմբի շնորհիւ՝ 28 ընտանիքի, բնակարան վարձելու օժանդակութիւնը: Կանխավճարների ընդհանուր գումարն է կազմում՝ 142,500,000 թուման (1,425,000,000 ռիալ):
4-Կրթաթոշակի զեղչ - Այն կարիքաւոր ընտանիքները, որոնք դժւարանում են հոգալ իրենց զաւակների կրթաթոշակը, յանձնախումբը կապ հաստատելով Կրթական խորհրդի եւ դպրոցների ծնողական խորհուրդների հետ, լրիւօրէն կամ տոկոսային զեղչ է նշանակում կրթաթոշակի համար: Սոյն ուսումնական տարեշրջանում, 12 աշակերտ-աշակերտուհիներ ստացել են կրթաթոշակի զեղչ, հետեւեալ կերպով՝ 2 հոգի 100%, 1 հոգի 60% եւ 9 հոգի 50%:
5-Բուժման ծախսեր - Կարիքաւոր հայրենակիցների բուժման ծախսերը հոգալու համար, մարմինը վճարում է դեղատոմսի 1/3 բաժինը, նաեւ որոշ հիւանդների ներկայացնում «Ա. Աւետիսեան» ազգ. բուժարան եւ պետական բուժկենտրոններին: ԿՕՄ-ը հովանաւորում է ծերանոցներում եւ բժշկա-վերականգնողական (ջԱ՝¤œZԹ†) կենտրոններում գտնւող հայերին: Ներկայում «Քահրիզաք» եւ «Մաջդէ Արդաքան» կենտրոններում վճարւում են հինգ հայրենակիցների բժշկա-վերականգնման, նաեւ 1 հոգի ծերանոցում եւ 1 հոգի բանտում գտնւող հայերի համար ամսական՝ 2,220,000 թուման (22,200,000 ռիալ):
6-Խրախճանքի երեկոներ - Հետեւելով Քրիստոսի պատւիրանների ոսկէ բանալիին՝ «Սիրիր Աստծուն ամբողջ սրտով ու հոգով, եւ ինչ որ ուզես մէկը քեզ համար անի, դու էլ նրան նոյնը կատարիր», Ս. Ծննդեան, նաեւ Քրիստոսի Այլակերպման եւ Վարդավառ տօների առիթով, կազմակերպւում են ուրախ երեկոյ եւ խրախճանք, ուրախութիւն պարգեւելով կարիքաւոր համայնքին, որին մասնակցում են նաեւ Սրբազան Հայրը, քաղաքամասի որոշ միութիւնների վարչութեան եւ Եկեղեցու խորհրդի ներկայացուցիչ անդամները: Նոր տարւայ ուրախ երեկոյի աւարտին, նպաստառուներին նւիրւում է՝ մէկ ամսւայ յաւելեալ նպաստ եւ պարէնի կապոց:
161227d02a7-Այցելութիւն՝ նահատակ, անձնուրաց եւ կարիքաւոր ընտանիքներին - Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով, յանձնախմբի անդամներից, Սրբազան Հօր գլխաւորութեամբ եւ Թեմական խորհրդի հետ այցելում են Իրան-Իրաք պատերազմին նահատակ ունեցող, անձնուրաց եւ որոշ կարիքաւոր ընտանիքներին եւ նրանց որոշակի նւէրներ պարգեւում:
8-Կահոյքի հայթայթում - Այն անհատները, որոնք բարւոք վիճակի տան կահոյք ունեն, փոխադրում են դրանք ԿՕՄ-ի պահեստ եւ յանձնախումբը տրամադրում է կարիքաւոր ընտանիքներին:
9-«Սահակեան» ազգային բարեսիրական կենտրոն - 2015 թւականի յունւարի 15-ին կատարւեց «Սահակեան» ազգային բարեսիրական կենտրոնի բացումը՝ Սարդարապատ քաղաքամասում, բարձր հովանաւորութեամբ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ ժամանակի Թեմական խորհրդի, ԿՕՄ-ի, Սարդարապատ քաղաքամասի պատգամաւորների, Եկեղեցական խորհուրդների եւ միութիւնների վարչական անդամների եւ բարերարների ներկայութեամբ: Կենտրոնի վարիչն էր՝ տկն. Սեդա Թահմազեան-Դիլանչեանը: Ներկայում ապրում են 16 անհատներ:
ԿՕՄ-ը իր դժւարին աշխատանքները կատարելու բիւջէն հայթայթելու համար տարեկան ծրագիր է մշակել եւ ներկայացրել՝ յարգարժան Թեմական խորհրդին հետեւեալ կերպով՝
161227d02b1-Բարերարների նւիրատւութիւններ:
2-Նոր տարւայ եւ Զատկի տօների առիթով, Նոր Բուրաստանում եւ Թեհրանի եկեղեցիներում կազմակերպելով հանգանակութիւններ:
3-Հասութաբեր ձեռնարկներ, օրինակ՝ «TIBA» մակնիշի երկու աւտոմեքենայի վիճակահանութիւն: Վիճակահանութեան համար վաճառւեց աւելի քան հազար տոմս:
4-Ուրախ երեկոյ-նւիրահաւաք Մայիսեան տօների առիթով:
Կարիքաւորներին օժանդակող ներկայ մարմնի ջանքերի շնորհիւ ստացւել է 93,679,000 թուման (936,790,000 ռիալ) նւիրատւութիւններ եւ օգնութիւններ: Հարկ է նշել, որ տօների առիթով, պարսիկ հայրենակիցների, Թեհրանի քաղաքապետարանի եւ մի քանի բարեսիրական հաստատութիւնների միջոցով կատարւում են մթերքային օգնութիւններ:
Շօշափելի աճ է արձանագրւել բարերար հայրենակիցների թիւը, որոնք տարբեր առիթներով թէ՛ նիւթական, եւ թէ՛ պիտոյքների յանձնման կերպով, ներդրել են իրենց աջակցութիւնը:
Բարձրեալ Աստւած օրհնում է ժուժկալութիւնը եւ բարերարութիւնը: Մեր կարիքաւոր հայրենակիցներին օժանդակելու առաքինութիւնը պահանջում է ժրաջան աշխատանքներ, որին հովանաւորում են Սրբազան Հայրը ու յարգարժան Թեմական խորհուրդը եւ թիկունք հանդիսանում՝ մեր բարերար նւիրատուները:
Յարգելի բարեկամներ, բոլորս ձգտում ենք այս տօն օրերին մեր ընտանիքներով ու հարազատներով պատշաճ կերպով դիմաւորել Նոր տարին եւ Ս. Յիսուս Քրիստոսի Ծնունդն եւ Մկրտութիւնը, եկէք այս բարեբաստիկ առիթներին, մասնակից դառնանք օժանդակելու մեր կարիքաւոր հայրենակիցներին, որը կարող էք կատարել մարմնիս անդամների միջոցով, նաեւ ԿՕՄ-ի գրասենեակը բանուկ է ամենօրեայ աշխատաժամերում, հետեւեալ հեռախօսահամարով՝ 77837740:

Թեհրանի հայոց
թեմի Կարիքաւորներին օժանդակող մարմին

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։