Հա

Համայնք

Երեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2016 13:00

Պետական այրերի շնորհաւորական այցը՝ թեմակալ առաջնորդին եւ ազգային իշխանութեան

Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան նախարարի գրասենեակի գերատեսուչ եւ խորհրդական Մոհամմադ Ռեզա Մաւալիզադէն եւ նոյն նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատու Սաիդ Թաղաւին, Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով այցելել են Թեհրանի ազգային առաջնորդարան:

«ԱԼԻՔ» - Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան նախարարի գրասենեակի գերատեսուչ եւ խորհրդական Մոհամմադ Ռեզա Մաւալիզադէն եւ նոյն նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատու Սաիդ Թաղաւին, Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով այցելել են Թեհրանի ազգային առաջնորդարան: Հիւրերին ընդունել են Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչները եւ Ռոբերտ Բեգլարեանը:
Հանդիպման ընթացքում թեմակալ առաջնորդը անդրադարձել է իրանահայ համայնքի եկեղեցա-կրօնական կառոյցին եւ խօսել է համայնքային խնդիրների մասին: Հիւրերն իրենց հերթին շնորհաւորել են առաջիկայ տօները:
Հանդիպման աւարտին հիւրերն այցելել են Ս. Սարգիս եկեղեցի եւ եկեղեցու բակում գտնւող Հայոց Ցեղասպանութեան զոհերի յուշարձան:

Յարակից Հրապարակումներ

  • Սուրբ եւ անմահ պատարագ Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցում
    Սուրբ եւ անմահ պատարագ Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցում

    Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցու գմբէթի եւ այլ մասերի վերանորոգութիւնների փուլն աւարտւեց: Սոյն առիթով, ուրբաթ 15 սեպտեմբեր 2017-ի առաւօտեան, նոյն եկեղեցում սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց ձեռամբ թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի։

  • Ռոբերտ Բեգլարեան. «Ամենեւին հայոց լեզւի դասաժամի կրճատում չի ենթադրւում»
    Ռոբերտ Բեգլարեան. «Ամենեւին հայոց լեզւի դասաժամի կրճատում չի ենթադրւում»

    Անցնող օրերին կրթական ոլորտին առնչւող խիստ ակներեւ մի հարց մտահոգութեան առարկայ դարձաւ եւ բնականօրէն դրան յաջորդեցին մի շարք արձագանգներ:

    Խօսքը վերաբերում է այն ոչ-պաշտօնական յայտարարութիւններին, ըստ որոնց՝ կրօնի դասաժամերի մէկժամեայ յաւելում է նախատեսւել ի հաշիւ հայոց լեզւի դասաժամի՝ աւելի յստակ այդպիսով ենթադրւում էր հայոց լեզւի դասաժամից մէկ ժամ զեղչում:

  • Իրան-Հայաստան առեւտրական պալատի նորընտիր տնօրէնն ու նրա գործակիցները այցելեցին Սրբազան Հօրը
    Իրան-Հայաստան առեւտրական պալատի նորընտիր տնօրէնն ու նրա գործակիցները այցելեցին Սրբազան Հօրը

    Սեպտեմբերի 13-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրան-Հայաստան առեւտրական պալատի նորընտիր տնօրէն Հերւիկ Եարիջանեանն ու նրա գործակիցներ Համլետ Եարիջանեան, Նարբէ Նազարեան եւ Էդիկ Վարդանեանին։

  • Հանդիպումներ Սրբազան Հօր հետ
    Հանդիպումներ Սրբազան Հօր հետ

    Սեպտեմբերի 13-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Աւստրալիայից Հենրիէթ Անդրէասեանին:

    Այնուհետ Սրբազան Հայրը ընդունեց Իրանում ՀՀ դեսպանութեան մշակոյթի կցորդ Սահակ Եղիազարեանին եւ Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Գէորգ Վարդանեանին:

  • Իրանում ՌԴ-ի դեսպանն այցելեց Սրբազան Հօրը
    Իրանում ՌԴ-ի դեսպանն այցելեց Սրբազան Հօրը

    Սեպտեմբերի 12-ին Իրանում Ռուսաստանի Դաշնութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Լեւոն Ջաղարեանը, հանդիպեց Սրբազան Հօր հետ: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։