Հա

Համայնք

Հինգշաբթի, 05 Յունւարի 2017 12:40

Ամանորին եւ Ս. Ծննդեան տօներին նւիրւած միջոցառում՝ «Միլադ»-ի բարձունքներում

Երէկ, յունւարի 4-ին, Թեհրանի քաղաքապետարանի եւ «Միլադ» աշտարակի համալիրի նախաձեռնութեամբ Թեհրանի քրիստոնեայ հայ եւ ասորի համայնքների նահատակների ընտանիքների մասնակցութեամբ Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով տեղի ունեցաւ տօնական մի երեկոյթ:

«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ - Երէկ, յունւարի 4-ին, Թեհրանի քաղաքապետարանի եւ «Միլադ» աշտարակի համալիրի նախաձեռնութեամբ Թեհրանի քրիստոնեայ հայ եւ ասորի համայնքների նահատակների ընտանիքների մասնակցութեամբ Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով տեղի ունեցաւ տօնական մի երեկոյթ:
Միջոցառմանը ներկաներին միացան «Միլադ» համալիրի գլխաւոր տնօրէն պրն. Դարւիշփուրը, խորհրդարանում ասորիների պատգամաւոր պրն. Բեթ Քոլիան, նոյն համայնքների հոգեւոր հովիւը եւ պարտադրեալ պատերազմի վետերան, երկու թեւերը եւ տեսողութիւնը երկիրը պաշտպանելուն նւիրած՝ Մոջթաբա Շաքերին:
Ծրագիրը, որը ընթացք առաւ Ձմեռ պապիի դիմաւորմամբ շարունակւեց «Ալիք» օրաթերթի 85-ամեակի մասին պատրաստւած տեսանիւթի ցուցադրումով, որտեղ թերթիս գլխաւոր տնօրէն Արա Շահնազարեանի հետ կատարւած հարցազրոյցով ներկայացւեց թերթի ներկան ու նպատակները:
Ելոյթներ ունեցան Դարւիշփուրը, Բեթ Քոլիան եւ Շաքերին:
«Միլադ»-ի գլխաւոր տնօրէն Դարւիշփուրը նահատակների ընտանիքներին, ինչպէս նաեւ արւեստի նշանաւոր գործիչներին ու մարզիկներին յուշանւէրներ յանձնելուց յետոյ կարեւորեց Իրանում ապրող տարբեր դաւանանքներին յարող համայնքների համերաշխ ապրելակերպն ու միասնականութեան փաստը:

Շաքերին նոյնպէս նշելով իրանահայ թւով 120 նահատակների մասին, կարեւորեց նահատակների մայրերի դերը նման երիտասարդներ դաստիարակելու գործում, ինչով հնարաւոր եղաւ երկիրը փրկել:
Ծրագրի պաշտօնական բաժնի աւարտով ներկաները պատասխանատուների ուղեկցութեամբ առիթն ունեցան «Միլադ» աշտարակի բարձրակէտից դիտելու մայրաքաղաքի գիշերային հմայքը, ինչպէս նաեւ շրջայց կատարել միւս թանգարաններում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։