Հա

Համայնք

07/01/2017 - 13:00

Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով պետական այրերի այցը՝ ազգային առաջնորդարան

Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով՝ Մարդու իրաւունքների հռչակագրի հարցերով հանրապետութեան նախագահի խորհրդական դոկտ. Էլհամ Ամինզադէն եւ կրօնական ու ազգային փոքրամասնութիւնների հարցով հանր. նախագահի յատուկ օգնական հոջ. Իւնեսիի գրասենեակի պատասխանատու պրն. Եազդին յունւարի 5-ին այցելեցին ազգային առաջնորդարան, որտեղ հանդիպում ունեցան Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ու ազգային մարմինների ներկայացուցիչների հետ:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով՝ Մարդու իրաւունքների հռչակագրի հարցերով հանրապետութեան նախագահի խորհրդական դոկտ. Էլհամ Ամինզադէն եւ կրօնական ու ազգային փոքրամասնութիւնների հարցով հանր. նախագահի յատուկ օգնական հոջ. Իւնեսիի գրասենեակի պատասխանատու պրն. Եազդին յունւարի 5-ին այցելեցին ազգային առաջնորդարան, որտեղ հանդիպում ունեցան Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ու ազգային մարմինների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման սկզբում թեմակալ առաջնորդը ներկայացնելով համայնքի ազգային ու կրօնական կառոյցը՝ անդրադարձաւ տարածաշրջանի ու աշխարհի ներկայ անկայուն իրավիճակին, ընդգծելով, որ յարաճուն պատերազմների ու ոճրագործութիւնների պատճառը, կրօնից հեռանալն է: Թեմակալ առաջնորդն աւելացրեց, որ թէեւ ոճրագործները իրենց քայլերը իրականացնում են շահարկելով կրօնը, բայց նրանք կրօնից հեռացած անհատներ են:
Սրբազան Հայրը յատուկ ընդգծեց, որ Իրանը յանձինս իր խելամիտ ղեկավարութեամբ, հանգիստ խղճով կարող է համարւել խաղաղութեան ռահվիրան:

Հանդիպման ընթացքում, դոկտ. Ամինզադէն Իրանի կայունութիւնը պայմանաւորեց բազմաթիւ նահատակների, այդ թւում կրօնական փոքրամասնութիւնների եւ բազմաթիւ հայ նահատակների սխրագործութիւններով: Նա անդրադառնալով հանր. նախագահի կողմից առաջադրւած Մարդու իրաւունքների հռչակագրին՝ նշեց, որ Իրանում բոլոր իրանցիները համահաւասար իրաւունքների տէր են:
Նա աւելացրեց, որ կառավարութեան կողմից կայ ցանկութիւն՝ միջոցներ ձեռնարկել, որպէսզի կրօնական փոքրամասնութիւնների յատուկ տօների առիթով նրանց համար յայտարարւի պաշտօնական արձակուրդ:
Հանդիպման աւարտին հիւրերը, թեմակալ առաջնորդի եւ ազգային իշխանութեան ներկայացուցիչների ուղեկցութեամբ այցելեցին եկեղեցու շրջափակում գտնւող Հայոց Ցեղասպանութեան զոհերի յուշարձանին եւ ծաղիկներ խոնարհեցին, որից յետոյ այցելեցին Ս. Սարգիս եկեղեցի:

Յարակից լուրեր

  • Հանդիսաւոր ս. պատարագ եւ մատաղօրհնէք՝ Ս. Սարգիս Զօրավարի տօնի առիթով
    Հանդիսաւոր ս. պատարագ եւ մատաղօրհնէք՝ Ս. Սարգիս Զօրավարի տօնի առիթով

    Շաբաթ, 16 փետրւարին, Ս. Սարգիս Զօրավարի եւ իր որդու՝ Մարտիրոսի, նաեւ 14 զինակիցների յիշատակի տօնի առիթով, մատուցւեց հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ Ս. Սարգիս եկեղեցում, պատարագեց եւ յաւուր պատշաճի քարոզեց թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը: Սոյն տօնը նաեւ անւանակոչութեան տօնն է Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցու:

  • Ողջոյն քառասնամեայ յեղափոխութեան
    Ողջոյն քառասնամեայ յեղափոխութեան

    Մարդկային կեանքը յատկանշող եւ միաժամանակ բնորոշող երեւոյթներից մին շարժումն է, յարատեւ շարժը, որ յառաջ է բերում կեանքի փոփոխութիւն, նոր մտածելակերպի ձեւաւորում եւ կեանքի նոր ապրելակերպ ու գործելաոճ. ընկերային թէ քաղաքական, մշակութային թէ հոգեւոր ասպարէզներում յաջողութիւն, ժողովուրդները նոր հեռանկարով ու յոյսով պարուրող շարժումը դառնում է իրական ու իրաւական կեանք ունեցող երեւոյթ երբ իր մեկնակէտն ու վախճանակէտը ժողովուրդն է, հարազատ ժողովուրդը իր անցեալով, ներկայով ու ապագայով։ 

  • Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի մասնաճիւղի ճաշկերոյթ-ժողովը Ամանորի առթիւ
    Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի մասնաճիւղի ճաշկերոյթ-ժողովը Ամանորի առթիւ

    Կիրակի, 27 յունւար 2019 թ.-ին Հ.Օ.Մ-ի Ուրմիայի մասնաճիւղի վարչութեան նախաձեռնութեամբ կազմակերպւեց ճաշկերոյթ, Նոր տարւայ եւ Ս. Ծնունդի առիթով:

  • Առաջնորդ Սրբազանը մասնակցում է Միջին Արեւելքի եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան ժողովին, 21-24 յունւար 2019 Աթշանէ ասորիների պատրիարքարանում
    Առաջնորդ Սրբազանը մասնակցում է Միջին Արեւելքի եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան ժողովին, 21-24 յունւար 2019 Աթշանէ ասորիների պատրիարքարանում

    Ինչպէս նախօրօք յայտնած էինք թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան յունւարի 21-24 2019-ին Լիբանանում մասնակցեց Միջին Արեւելքի եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան տարեկան ժողովին, որը գումարւեց Ասորի Ուղղափառ եկեղեցու պատրիարքարանում Աթշանէ հիւրընկալութեամբ Ասորի եկեղեցու հոգեւոր պետ նորին սրբութիւն Մար Աֆրամ Բ. Պատրիարքի։

  • Ամանորեան այցելութիւններ ծերանոցներում
    Ամանորեան այցելութիւններ ծերանոցներում

    Հովանաւորութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ Թեհրանի հայոց թեմի Կրօնական խորհրդի Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի նախաձեռնութեամբ, նաեւ Կարիքաւորներին օժանդակող մարմնի համագործակցութեամբ այս տարի եւս Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով, տեղի ունեցաւ այցելութիւն ծերանոց-հանգստեան տներում բնակւող հայ եւ քրիստոնեայ բնակիչներին: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։