Հա

Համայնք

07/01/2017 - 13:10

Հայոց Առաքելական Եկեղեցին նշեց Յիսուս Քրիստոսի Ծննդեան ու Աստւածայայտնութեան տօները

Հայոց Առաքելական Եկեղեցին շուքով նշեց Յիսուս Քրիստոսի Ծննդեան ու Աստւածայայտնութեան տօները:
Այս առիթով, իրանահայ համայնքի երեք թեմերի՝ Թեհրանի, Սպահանի եւ Ատրպատականի բոլոր եկեղեցիներում մատուցւել է ս. պատարագ եւ կատարւել Ջրօրհնէքի արարողութիւններ:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Հայոց Առաքելական Եկեղեցին շուքով նշեց Յիսուս Քրիստոսի Ծննդեան ու Աստւածայայտնութեան տօները:
Այս առիթով, իրանահայ համայնքի երեք թեմերի՝ Թեհրանի, Սպահանի եւ Ատրպատականի բոլոր եկեղեցիներում մատուցւել է ս. պատարագ եւ կատարւել Ջրօրհնէքի արարողութիւններ:
Թեհրանում, յունւարի 5-ին, Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան Ճրագալոյցի տօնի առիթով հանդիսաւոր արարողութիւն մատուցւեց բոլոր եկեղեցիներում: Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում օրւայ առիթով պատարագ է մատուցել եւ քարոզել Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Ս. Սարգիս եկեղեցում պատարագել եւ քարոզել է Տ. Մեղրիկ եպս. Բարիքեանը, իսկ Սրբոց Վարդանանց եկեղեցում պատարագել եւ քարոզել է Տ. Մակար եպս. Աշգարեանը:
Յունւարի 6-ի առաւօտեան Յիսուս Քրիստոսի Մկրտութեան տօնի առիթով Ս. Սարգիս եկեղեցում եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ է մատուցել թեմակալ առաջնորդը եւ պատարագի ընթացքում քարոզել համախմբւած ժողովրդի համար: Յաւարտ ս. պատարագի՝ Սրբազան Հօր ձեռամբ ի յիշատակ Քրիստոսի Մկրտութեան, կատարւել է Ջրօրհնէքի արարողութիւն, որից յետոյ օրհնւած ջուրը բաժանւել է հաւատացեալներին: Յատկանշական է, որ արարողութիւնների ընթացքում բոլոր եկեղեցիները բազմամարդ էին: Նոյն օրը առաւօտեան պատարագից յետոյ եւ երեկոյեան ժամը 5-7-ը թեմի առաջնորդը, ազգային առաջնորդարանի դահլիճում ընդունել է շնորհաւորանքներ:
Այսօր առաւօտեան՝ յունւարի 7-ին, ի յիշատակ մեռելոցի, Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատան Ս. Ստեփանոս մատուռում մատուցւել է ս. պատարագ, որից յետոյ տեղի է ունեցել հոգեհանգստեան արարողութիւն՝ հայոց ազգի համայն ննջեցեալների հոգիների խաղաղութեան համար:

Յարակից լուրեր

  • Ցեղասպանութեան խորհրդով ապրել եւ գործել ի խնդիր պայծառ ապագայի
    Ցեղասպանութեան խորհրդով ապրել եւ գործել ի խնդիր պայծառ ապագայի

    Ճիշտ հարիւր չորս տարիներ առաջ, երբ մեր ժողովուրդը իր հայրենի հողի վրայ, իր տներում պատրաստւում էր տօնելու իր Փրկչի Հրաշափառ Յարութեան տօնը, յանկարծ չարանենգ թշնամին իր սատանայական մտածումներով ու խաւարագոյն ծրագիրների իրագործման հեռանկարով սկսեց մեր ժողովրդի բնաջնջման եւ անխնայ, անգութ, անմարդկային ու գազանաբարոյ կերպերով ու միջոցներով աւելի քան մէկուկէս միլիոն մարդ գողգոթացեալ կեանքով դէպի մահ առաջնորդեց։

  • Ինչո՞ւ էք ողջին մեռելների մէջ փնտրում, նա այստեղ չէ, յարութիւն առաւ
    Ինչո՞ւ էք ողջին մեռելների մէջ փնտրում, նա այստեղ չէ, յարութիւն առաւ

    Քրիստոսի Հրաշափառ Յարութեան խորհրդով մեզ շնորհւած նոր կեանքը պէտք է դարձնենք մեկնակէտ աստւածատուր կեանքի, որ է սիրոյ, զոհողութեան ու նւիրումի, բարեգործութեան ու խաղաղութեան կեանք, չարի վրայ տարւած յաղթական կեանք։ Չմոռանանք, որ Քրիստոս իր Յարութեամբ չարը խափանեց եւ բարի կեանքով մեզ արժանացրեց իր շնորհքին եւ օրհնութեան։

  • Յիշատակ տասն կուսանաց
    Յիշատակ տասն կուսանաց

    Տասը կոյսերի յիշատակին նւիրւած խորհրդաւոր օրւայ առիթով, թւականիս երեքշաբթի ապրիլի 16-ի երեկոյեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ տասը կոյսերին նւիրւած յիշատակի արարողութիւնը:

  • Թ. Հ. Թ. առաջնորդը շնորհաւորել է Բանակի օրը
    Թ. Հ. Թ. առաջնորդը շնորհաւորել է Բանակի օրը

    Թեհրանի հայոց թեմի առաջնոդը՝ Իրանի Իսլ. Հանրապետութեան Բանակի օրւայ կապակցութեամբ շնորհաւորական ուղերձ է յղել յեղափոխութեան առաջնորդ այաթ. Խամենէիին: Ուղերձում մասնաւորապէս նշւած է. «Մի երկրի եւ նրա ժողովրդի ապահովութեան, խաղաղ կեցութեան, անվտանգութեան երաշխիքը իր բանակն է, քաջ ու մարտունակ բանակը։

  • Կոչ մեր սիրելի ժողովրդին
    Կոչ մեր սիրելի ժողովրդին

    Տօնական այս օրերին, երբ Աւագ Շաբաթւայ խորհրդով ենք ապրում, կոչ եմ անում մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ իրենց անվերապահ մասնակցութիւնը բերեն Իրանի տարբեր շրջաններում տեղի ունեցած աղէտի պատճառով տուն-տեղ կորցրած աղէտահարների համար ընթացքի մէջ եղող հանգանակութեան։

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։