Հա

Համայնք

Չորեքշաբթի, 11 Յունւարի 2017 14:10

Հաղորդագրութիւն

Զարմանքով կարդացինք արտասահմանեան քրիստոնէական մի լրատւական կայքում տեղադրւած այն լուրերը, որոնքանտեղի եւ բացարձակապէս ճշմարտութեան չհամապատասխանող տեղեկութիւններ են փոխանցում, կապւած  16-րդշրջանի Պատգամաւորական ժողովի ընտրութիւններին:

Զարմանքով կարդացինք արտասահմանեան քրիստոնէական մի լրատւական կայքում տեղադրւած այն լուրերը, որոնքանտեղի եւ բացարձակապէս ճշմարտութեան չհամապատասխանող տեղեկութիւններ են փոխանցում, կապւած  16-րդշրջանի Պատգամաւորական ժողովի ընտրութիւններին:

Յայտնենք, որ թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը աւելի քան 27 տարւայ բարեկամութեամբ կապւած էայաթ. Թասխիրիին, որը շատ յարգւած ու սիրելի մի անձնաւորութիւն է, որի հետ տարբեր առիթներով հանդիպել է եւշարունակում է հանդիպել, յատկապէս երբ Վեհափառ Հայրապետը այցելում է Իրան, որովհետեւ այաթ. Թասխիրին, իրհերթին, յատուկ սէր եւ յարգանք ունի Վեհափառ Հայրապետի հանդէպ եւ փոխադարձաբար:

Սրբազան Հօր վերջին այցելութիւնը այաթ. Թասխիրիին Վեհափառ Հայրապետի Իրանի ԻսլամականՀանրապետութիւն տալիք այցելութեան առիթով էր եւ հետեւաբար ո՛չ հեռւից, եւ ո՛չ էլ մօտկից որեւէ մի առնչութիւնչունէր համայնքում տեղի ունեցող 16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի ընտրութիւններին:

Ինչ վերաբերում է ընտրութիւններին, դրանք տեղի ունեցան մեր կանոնագրութեան համաձայն նշանակւած Ընտրականկենտրոնական յանձնախմբի եւ իր կողմից կեանքի կոչւած յանձնախմբերի միջոցով համագործակցաբար պետականհամապատասխան գրասենեակների պատասխանատուների:

Սրբազան Հայրը առաջին իսկ օրից Ընտրական կենտրոնական յանձնախմբին թելադրեց համբերատար, լայնախոհ, անկաշկանդ եւ դրական տրամադրութեամբ առաջ տանեն ընտրութիւնները: Ուրախութեամբ հաստատում ենք, որՊատգամաւորական ժողովի ընտրութիւնները տեղի ունեցան առանց որեւէ մէկ լուրջ խոչընդոտի եւ դժւարութեան: Ընտրական կենտրոնական յանձնախումբը իր նախ բանաւոր եւ ապա գրաւոր զեկոյցը ներկայացրեց, յայտնելով, որ միբողոքագիր է ստացել Զէյթուն քաղաքամասի (Մաջիդիէ) անկախ ցանկով ներկայացւած թեկնածուների կողմից, սակայն բողոքագրի ժամանակը անցել էր եւ հետեւաբար օրինաւորապէս  կարելի չէր ընթացք տալ:

Տօնական այս օրերին աղօթում ենք, որ Աստւած իր օրհնութեամբ ու շնորհքով պայծառացնի մեր կեանքը, խաղաղութիւն պարգեւի ամբողջ աշխարհին, յատկապէս Իրաքի, Սիրիայի, Եմէնի եւ բոլոր այն երկրներին, որտեղխաղաղութիւնն ու սէրը բացակայում են:

Դիւան ազգային առաջնորդարանի

Թեհրանի հայոց թեմի

29 դեկտեմբերի 2016,

Թեհրան

Յարակից Հրապարակումներ

  • ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի պատւիրակութիւնն այցելեց ազգային առաջնորդարան
    ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի պատւիրակութիւնն այցելեց ազգային առաջնորդարան

    Երէկ` դեկտեմբերի 12-ի կէսօրին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն ընդունեց ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարեանին եւ նրա գլխաւորած պատւիրակութեանը, որին մաս էին կազմում ԱԺ պատգամաւորներ՝ Աղւան Վարդանեանը, Կորիւն Նահապետեանը, Վահէ Էնֆիաջեանը եւ Նիկոլ Փաշինենաը:

  • Իրանահայ պատւիրակներն այցելեցին Լիբանանում Իրանի դեսպանութիւն
    Իրանահայ պատւիրակներն այցելեցին Լիբանանում Իրանի դեսպանութիւն

    Երէկ՝ դեկտեմբերի 9-ին Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային ընդհանուր ժողովին մասնակցելու նպատակով Լիբանանում գտնւող իրանահայ երեք թեմերի պատւիրակները, թեմակալ առաջնորդների՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի, գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի գլխաւորութեամբ այցելեցին Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութիւնը: 

  • Թեմակալ առաջնորդը դատապարտել է Թրամփի որոշումը
    Թեմակալ առաջնորդը դատապարտել է Թրամփի որոշումը

    Մեծապէս սխալ եւ անարդար այս որոշումի դէմ մենք մեր բողոքի եւ դատապարտութեան ձայնն ենք բարձրացնում, որովհետեւ ե՛ւ իսլամութեամ համար ե՛ւ քրիստոնէութեան համար անընդունելի որոշում է սա, քանի որ Երուսաղէմը իբրեւ միաստւածեան կրօնների կենտրոն անբաժան մասն է կազմում Պաղեստինի: 

  • Սրբազան Հայրն ընդունեց Ուկրայինայի դեսպանատան աշխատակազմին
    Սրբազան Հայրն ընդունեց Ուկրայինայի դեսպանատան աշխատակազմին

    Կիրակի 3 դեկտեմբերի, 2017 թ.-ի առաւօտեան Ուկրայինայի դեսպանը, դեսպանատան աշխատակազմի հետ այցելեցին Ս. Սարգիս եկեղեցի, աղօթք հայցելու իրենց նահատակների հոգիների եւ ընդհանրապէս աշխարհի խաղաղութեան համար:

  • Խորհրդակցական հանդիպում
    Խորհրդակցական հանդիպում

    Շաբաթ, դեկտեմբերի 2, 2017 թւի առաւօտեան, թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի նախագահութեամբ, առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցաւ խորհրդակցական հանդիպում, Թեհրանում ժողովրդական միջոցառումներից նկարահանող հայ լուսանկարիչների հետ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։