Հա

Համայնք

Կիրակի, 15 Յունւարի 2017 12:20

Շահէն Սարգսեանի եւ «Ռոզանէ Աբի»-ի կապոյտ ճախրանքը

Ծրագրի սկզբում, բացման խօսքով հանդէս եկաւ օրւայ հաղորդավար Իսիկ Իւնանէսեանը որից յետոյ, ցուցադրւեց ֆիլմից որոշ հատւածներ: Օրւայ առիթով ելոյց ունեցան Իրանի «Թատրոնի տան» տնօրինութեան խորհրդի անդամ Բեհզադ Ֆարահանին, դասախօս, կինօ քննադատ, ռեժիսոր եւ «Թամաշա» պարբերականի գլխաւոր խմբագիր Նասրօլլահ Ղադերին ինչպէս նաեւ իրանահայ ճանաչւած արւեստաբան Լիդա Բերբերեանը:

«Ալիք», Սիւնէ Ֆարմանեան - Երէկ՝ յունւարի 14-ի երեկոյեան, «ՀՈՒՍԿ» հաստատութեան նախաձեռնութեամբ եւ Հ.Մ.Ա.Կ-ի համագործակցութեամբ, Հ. Մ. Արարատ կազմակերպութեան «Կոմիտաս» սրահում տեղի ունեցաւ, Շահէն Սարգսեանի մեծարման երեկօն եւ ռեժիսոր Ֆարզադ Ֆարահւաշիի՝ Շահէն Սարգսեանի կեանքի եւ գործունէութեան մասին նկարահանւած «Ռոզանէ աբի» փաստավաւերգրական կինոյի շնորհանդէսը, որին ներկայ էին մեծ թւով Իրանցի մտաւորականներ, կինոյի եւ թատրոնի երեւելի գործիչներ, արւեստագէտներ եւ այլ հիւրեր:

Ծրագրի սկզբում, բացման խօսքով հանդէս եկաւ օրւայ հաղորդավար Իսիկ Իւնանէսեանը որից յետոյ, ցուցադրւեց ֆիլմից որոշ հատւածներ: Օրւայ առիթով ելոյց ունեցան Իրանի «Թատրոնի տան» տնօրինութեան խորհրդի անդամ Բեհզադ Ֆարահանին, դասախօս, կինօ քննադատ, ռեժիսոր եւ «Թամաշա» պարբերականի գլխաւոր խմբագիր Նասրօլլահ Ղադերին ինչպէս նաեւ իրանահայ ճանաչւած արւեստաբան Լիդա Բերբերեանը: 

Իր խօսքերում, Բեհզադ Ֆարահանին մասնաւորապէս նշեց. «Շահէնը մեզ սովորեցրեց թէ ինչպէս մտածենք, թէ ինչպէս ապրէնք: Նա մեզ սովորեցրեց ամէն ինչ»: Իսկ Նասրօլլահ Ղադերին էլ ասաց. «Մենք չենք կարող մոռանալ, այն ամէնը, ինչ Շահէնը տւել է Իրանական թատրոնին: Այդ բոլորն անմոռանալի է, քանզի նա մեզ հետ է մեր սրտերում եւ այժմ նրա ոգին սաւառնում է այս դահլիճում»: Լիդա Բերբերեանն էլ անդրադարձաւ Շահէն Սարգսեանի՝ որպէս ռեժիսորի աշխատանքներին եւ գործէլաոճի առանձնայատկութիւններին: 

Ծրագրի ընթացքում քնարի կատարմամբ հանդէս եկաւ Մերեդիթ Մովսիսեանը, իսկ երաժշտական կատարումներով՝  Հայ Կին միութեան կից «Անահիտ» միութեան «Զւարթնոց» երգչախումբը՝ Էդիկ Թամրազեանի ղեկավարութեամբ: 

Վերջում բեմ հրաւիրւեց «Ռոզանէ Աբի» փաստավաւերագրական կինոյի ռեժիսոր Ֆարզադ Ֆարահ Վաշիին: Նա շնորհակալութիւն յայտնեց բոլոր նրանց, ովքեր իրեն աջակցել են կինոյի պատրաստման գործում՝ աւելացնելով, որ 9 տարի տեւած ֆիլմի նկարահանումը անհնարին կը լինէր առանց իր հետ համագործակցած, իրեն աջակցած համախոհների խորհուրդների եւ քաջալերանքների:

Related items

  • Հայ ազատորդիների մեծարանքի երեկոյ

    Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ ազատորդիներին մեծարելու նպատակով օգոստոսի 14-ին իւրայատուկ միջոցառում էր կազմակերպւել Թեհրանում «Շաֆաղ» մշակութային կենտրոնում: Միջոցառումը նախաձեռնել էր Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետարանը, համագործակցութեամբ Թ. Հ. թեմի Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած 8-ամեայ պարտադրեալ պատերազմի արժէքները պահպանող յանձնախմբի:

  • Մեծարանքի երեկոյ նւիրւած իրանահայ երաժշտագէտ Վարդան Սահակեանին

    Երէկ, յուլիսի 31-ին, երաժշտասէր բազմութիւն էր համախմբւել Թեհրանի «Վահդաթ» դահլիճում, մասնակցելու իրանահայ երաժշտագէտ Վարդան Սահակեանի մեծարման հանդիսութեանը, ով երկարամեայ ստեղծագործութեան անցեալ եւ բեղմնաւոր դասախօսական աշխատանք է ծաւալել Իրանի երաժշտութեան ասպարէզում:

  • «Չարենցը Կապոյտ Մզկիթի պահպաններից էր». «Կապոյտ մզկիթ»-ում մեծարեցին Չարենցին

    Կապոյտ մզկիթի պահպանման գործում մեծ դերակատարութիւն ունեցած մեծանուն գրող Եղիշէ Չարենցին երախտագիտութիւն յայտնելու նպատակով Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութեան մշակոյթի կենտրոնի նախաձեռնութեամբ գրողի մեծարման երեկոյ անցկացւեց: Միջոցառումը տեղի ունեցաւ յունիսի 19-ին Կապոյտ մզկիթի բակում:

  • Մեծարանքի երեկոյ նւիրւած ազգային-հասարակական գործիչ եւ վաստակաւոր ճարտարապետ Վարուժան Առաքելեանին

    Մեծարանքի եւ գնահատանքի երեկոյ նւիրւած ազգային-հասարակական գործիչ եւ վաստակաւոր ճարտարապետ Վարուժան Առաքելեանին, մարդ, որի ֆինանսական ու աշխատանքային ջանքերի շնորհիւ հնարաւոր դարձաւ ոչնչացումից փրկել Իրանի Ատրպատական նահանգում գտնւող պատմական Ծործորի վանքը:

  • «ՀՈՒՍԿ»-ի նախաձեռնութեամբ՝ մեծարանքի երեկոյ՝ նւիրւած Ահմադ Նուրիզադէին

    Նախաձեռնութեամբ Հայկական հարցերի ուսումնասիրական կենտրոնի (ՀՈՒՍԿ) եւ համագործակցութեամբ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի եւ «Բոխարա» հանդէսի, ի մասնաւորի դրա հրատարակիչ՝ Ալի Դեհբաշիի, երէկ՝ յունւարի 22-ի երեկոյեան, «ՀՈՒՍԿ»-ի կենտրոնատեղիում կազմակերպւել էր մեծարանքի երեկոյ ի պատիւ իրանցի բանաստեղծ, հայերէնագէտ մտաւորական եւ թարգմանիչ Ահմադ Նուրիզադէի:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ