Հա

Համայնք

18/01/2017 - 09:50

«Բաղ Մուզէ Դէֆա Մողադդաս»-ի տնօրէնն այցելեց նահատակ Զօրիկ Մուրադեանի ընտանիքին

Յունւարի 14-ին, Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով, Թեհրանի Քաղաքապետի խորհրդատու, «Բաղ Մուզէ Դէֆա Մողադդաս» համալիրի գլխաւոր տնօրէն՝ գեներալ Ջաւադ Խազրային եւ համալիրի խորհրդի փոխնախագահ, «Բասիջ Մոստազաֆան» կազմակերպութեան տեղակալ գեներալ Ալի Ֆազլին այցելեցին հայ նահատակ զինւոր՝ Զօրիկ Մուրադեանի ընտանիքի անդամներին:

«ԱԼԻՔ»­ - Յունւարի 14-ին, Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով, Թեհրանի Քաղաքապետի խորհրդատու, «Բաղ Մուզէ Դէֆա Մողադդաս» (Սրբազան պաշտպանութեան թանգարան) համալիրի գլխաւոր տնօրէն՝ գեներալ Ջաւադ Խազրային եւ համալիրի խորհրդի փոխնախագահ, «Բասիջ Մոստազաֆան» կազմակերպութեան տեղակալ գեներալ Ալի Ֆազլին այցելեցին հայ նահատակ զինւոր՝ Զօրիկ Մուրադեանի ընտանիքի անդամներին: Այս մասին տեղեկացնում է Ազգային առաջնորդարանի հանրային կապը:

Այցին ներկայ են եղել Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի անդամներ Հրայր Շահնազարեանն ու Վարդան Բաբախանեանը, Տ. Մեսրոպ քհնյ. Ռաթէոսեանը, Հայ անձնուրացների յանձնախմբի անդամ Արտուշ Իսկանդարեանը, իսկ նահատակի ընտանիքից՝ նրա մայրը, քոյրը եւ քրոջ ամուսինը:

Մտերմիկ զրոյցի ընթացքում, գեներալ Խազրային ուրախութիւն է յայտնել այցի կապակցութեամբ՝ նշելով, որ իր ղեկավարծ կենտրոնը ողջ կարողութեամբ պատրաստ է համագործակցել Իրանի կրօնական փոքրամասնութիւնների նահատակների յիշատակը վառ պահելու գործում, քանի որ նման նախաձեռնութիւնները բոլոր իրանցիների միասնականութեան պատճառն են դառնում:

Գեներալ Ֆազլին նոյնպէս գոհունակութիւն յայտնելով այցի կապակցութեամբ, նշել է, որ նահատակ Զօրիկ Մուրադեանի մայրը չնայած բազում դժւարութիւնների՝ հպարտութեամբ եւ յաջողութեամբ է անց կացրել Աստծոյ քննութիւնը եւ վստահաբար ընդունւած է Աստծու մօտ:

Նահատակի մայրը՝ տկն. Կատարինէն իր հերթին շնորհակալութիւն յայտնելով ներկաներին, նշեց, որ իրանահայութիւնը երկրի մի մասնիկն է եւ Իրանի անկախութեան ու անվտանգութեան համար չի խնայելու ոչինիչ:

Յիշեցնենք, որ նահատակ Զօրիկ Մուրադեանը զոհւել է 1980 թւականի հոկտեմբերի 16-ին՝ Փիրանշահրի ճակատում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։