Հա

Համայնք

19/01/2017 - 08:50

Ամանորի կապակցութեամբ Սրբազան Հայրն այցելել է հայ տարեցներին ու ծերերին

Արդէն աւանդոյթ դարձած սովորոյթի համաձայն՝ թւականիս յունւարի 2-3-ին, Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների կապակցութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն այցելել է հայկական երեք՝  «Ս. Գէորգ», «Սօսէ Մայրիկ» եւ «Չիլոյեան» ծերանոցնորում բնակւող տարեցներին ու ծերերին:

«ԱԼԻՔ» - Արդէն աւանդոյթ դարձած սովորոյթի համաձայն՝ թւականիս յունւարի 2-3-ին, Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների կապակցութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն այցելել է հայկական երեք՝  «Ս. Գէորգ», «Սօսէ Մայրիկ» եւ «Չիլոյեան» ծերանոցնորում բնակւող տարեցներին ու ծերերին: Այս մասին տեղեկացնում է Միջեկեղեցական հրատարակութեան գրասենեակը, որը յանձինս տիկ. Շաքէ Եղիայեանի կազմակերպել էր այցելութիւնները:

Այցերի ընթացքում առաջնորդ Սրբազան Հօրն ընկերակցում էին առաջնորդական փոխանորդ՝ Տ. Մակար եպս. Աշգարեանը, տօնական օրերին հիւրաբար Թեհրան հրաւիրւած՝ Տ. Մեղրիկ եպս. Բարիքեանը, Հայ Կաթողիկէ համայնքի առաջնորդ՝ գերապայծառ Սարգիս եպս. Դաւիթեանը, Հայ Աւետարանական եկեղեցու հոգեւոր հովիւ՝ Վեր. Սէրգէյ Շահվերդեանն ու գրասենեակի պատասխանատու՝ տկն. Շաքէ Եղիայեանը:

Տեսակցելով տարեցների ու ծերերի հետ, առաջնորդ Սրբազան Հայրը իր ընկերակիցների հետ միասին շնորհաւորական մաղթանքներով ու աղօթքներով քաջալերական ու գօտեպնդիչ խօսքերով ուրախացրին ու զօրացրին նրանց՝ ընթացքում երգելով նաեւ տօնական ու հոգեւոր երգեր ու շարականներ:

Տօների առիթով, Ձմեռ պապիկի ընկերակցութեամբ խանդավառ մթնոլորտում, նրանց ու երեք հաստատութիւնների պաշտօնեաներին նւիրեցին նւէրներ ու բացիկներ:    

Յարակից լուրեր

  • Ցեղասպանութեան խորհրդով ապրել եւ գործել ի խնդիր պայծառ ապագայի
    Ցեղասպանութեան խորհրդով ապրել եւ գործել ի խնդիր պայծառ ապագայի

    Ճիշտ հարիւր չորս տարիներ առաջ, երբ մեր ժողովուրդը իր հայրենի հողի վրայ, իր տներում պատրաստւում էր տօնելու իր Փրկչի Հրաշափառ Յարութեան տօնը, յանկարծ չարանենգ թշնամին իր սատանայական մտածումներով ու խաւարագոյն ծրագիրների իրագործման հեռանկարով սկսեց մեր ժողովրդի բնաջնջման եւ անխնայ, անգութ, անմարդկային ու գազանաբարոյ կերպերով ու միջոցներով աւելի քան մէկուկէս միլիոն մարդ գողգոթացեալ կեանքով դէպի մահ առաջնորդեց։

  • Ինչո՞ւ էք ողջին մեռելների մէջ փնտրում, նա այստեղ չէ, յարութիւն առաւ
    Ինչո՞ւ էք ողջին մեռելների մէջ փնտրում, նա այստեղ չէ, յարութիւն առաւ

    Քրիստոսի Հրաշափառ Յարութեան խորհրդով մեզ շնորհւած նոր կեանքը պէտք է դարձնենք մեկնակէտ աստւածատուր կեանքի, որ է սիրոյ, զոհողութեան ու նւիրումի, բարեգործութեան ու խաղաղութեան կեանք, չարի վրայ տարւած յաղթական կեանք։ Չմոռանանք, որ Քրիստոս իր Յարութեամբ չարը խափանեց եւ բարի կեանքով մեզ արժանացրեց իր շնորհքին եւ օրհնութեան։

  • Յիշատակ տասն կուսանաց
    Յիշատակ տասն կուսանաց

    Տասը կոյսերի յիշատակին նւիրւած խորհրդաւոր օրւայ առիթով, թւականիս երեքշաբթի ապրիլի 16-ի երեկոյեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ տասը կոյսերին նւիրւած յիշատակի արարողութիւնը:

  • Թ. Հ. Թ. առաջնորդը շնորհաւորել է Բանակի օրը
    Թ. Հ. Թ. առաջնորդը շնորհաւորել է Բանակի օրը

    Թեհրանի հայոց թեմի առաջնոդը՝ Իրանի Իսլ. Հանրապետութեան Բանակի օրւայ կապակցութեամբ շնորհաւորական ուղերձ է յղել յեղափոխութեան առաջնորդ այաթ. Խամենէիին: Ուղերձում մասնաւորապէս նշւած է. «Մի երկրի եւ նրա ժողովրդի ապահովութեան, խաղաղ կեցութեան, անվտանգութեան երաշխիքը իր բանակն է, քաջ ու մարտունակ բանակը։

  • Կոչ մեր սիրելի ժողովրդին
    Կոչ մեր սիրելի ժողովրդին

    Տօնական այս օրերին, երբ Աւագ Շաբաթւայ խորհրդով ենք ապրում, կոչ եմ անում մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ իրենց անվերապահ մասնակցութիւնը բերեն Իրանի տարբեր շրջաններում տեղի ունեցած աղէտի պատճառով տուն-տեղ կորցրած աղէտահարների համար ընթացքի մէջ եղող հանգանակութեան։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։