Հա

Համայնք

25/01/2017

Թեհրանահայութեան ներկայացուցիչները յարգանքի տուրք են մատուցել զոհւած հրշէջների յիշատակին

Այսօր՝ յունւարի 25-ին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք Սարգսեանի, Թեմական խորհրդի, թեմի քահանայաց դասի եւ թեհրանահայութեան անունից, մի խումբ պաշտօնեաներ այցելել են Թեհրանի թիւ 18 հրշէջ կայան՝ յարգանիքի տուրք մատուցելու «Պլասկօ» շէնքի աղէտի պատճառով զոհւած հրշէջների յիշատակին:  

«ԱԼԻՔ», Սիւնէ Ֆարմանեան - Այսօր՝ յունւարի 25-ին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք Սարգսեանի, Թեմական խորհրդի, թեմի քահանայաց դասի եւ թեհրանահայութեան անունից, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչ Մինաս Աղանեանսը, ազգային առաջնորդարանի դիւանապետ Սերոժ Օհանեանը, Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը, Տ. Վրթանէս քահանայ Բաբախանեանը եւ ազգային առաջնորդարանի մի խումբ պաշտօնեաներ այցելել են Թեհրանի թիւ 18 հրշէջ կայան՝ յարգանիքի տուրք մատուցելու «Պլասկօ» շէնքի աղէտի պատճառով զոհւած հրշէջների յիշատակին: 

Նոյն առիթով Թեհրանի «Հայ կին» միութեան եւ նրան կից աշխատող միութիւնների անդամները եւս այսօր առաւօտեան այցելել են Թեհրանի թիւ 1 հրշէջ կայան: 

Միութեան անդամները իրենց վշտակցութիւնն են յայտնել կայանի անձնակազմին եւ տնօրինութեանը, որից յետոյ զոհւած հրշէջների յիշատակին կատարել են մոմավառութիւն, ծաղիկներ խոնարհել եւ միասնաբար աղօթել են:

Image Gallery

{gallery}37026{/gallery}

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։