Հա

Համայնք

26/01/2017

Թուրքիաում ազատութեան շունչը կարելի է տեսնել՝ դինքից առաջ եւ դինքից յետոյ բնութագրումով

Յունւարի 25-ին, «Ալիք» այցելեցին «Ոտաբիբիկների խումբ» թատերախմբի գեղարւեստական ղեկավար՝ Միհրան Թորոսեանը եւ երաժշտական ձեւաւորումների պատասխանատու՝ Ուստա Սարօն (Մանուկեանը): Ոտաբիբիկների խումբ»-ը Թեհրան է ժամանել «Ֆաջր թատերական 35-րդ փառատօնին մասնակցելու նպատակով, որը «Ֆաջրում» ներկայացնում է Թուրքիան:

Իրանի «Ֆաջր» թատերական փառատօնին թուրքիան ներկայացնող Միհրան Թորոսեանը «Ալիք»-ում

 

«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ - Յունւարի 25-ին, «Ալիք» այցելեցին «Ոտաբիբիկների խումբ» թատերախմբի գեղարւեստական ղեկավար՝ Միհրան Թորոսեանը եւ երաժշտական ձեւաւորումների պատասխանատու՝ Ուստա Սարօն (Մանուկեանը): «Ոտաբիբիկների խումբ»-ը Թեհրան է ժամանել «Ֆաջր» թատերական 35-րդ փառատօնին մասնակցելու նպատակով, որը «Ֆաջր»-ում ներկայացնում է Թուրքիան:

Թատերախմբին մաս կազմող եւս երեք՝ ազգութեամբ թուրք անդամների հետ Միհրանն ու Սարօն այսօր մեկնելու են Նոր Ջուղա, ուր նախատեսւած է բեմականացնել «Սար» կամ «Դուք ձուկ չէք» ներկայացումները: Յիշեցնենք, որ փառատօնի մրցոյթային միջազգային ներկայացումների անւանակարգում նշւած երկու ներկայացումներով բեմ բարձրացաւ Միհրանը, որոնցից առաջինի՝ «Սար» ներկայացման թեման՝ Արարատ լեռան կապանքնւած վիճակն էր, իսկ երկրորդ ներկայացմամբ՝ «Դուք ձուկ չէք»- ով՝ Միհրանը խաղարկեց Հրանտ Դինքի գործունէութիւնն ու վախճանը:

«Ալիք»-ի յարկի ներքոյ մեզ հետ զրոյցի ընթացքում Միհրանը պատմեց իր պարային ակադեմիկ կրթութեան եւ ծաւալած բեմական գործունէութեան մասին:

Զրոյցի ընթացքում պարզ դարձաւ, որ Միհրանի ընտանիքը Պոլսում գործող «Արաս» հրատարակչութեան հիմնադիրն է, որի լոյսի տակ հասակ առած Միհրանը ընտրելով պարարւեստը, որպէս խօսքը պատկեր դարձնող լաւագոյն միջոց իր ներկայացնումները պարում է բեմում հաղորդակից դարձնելով հանդիսատեսին (բնութագրումը Միհրանինն է):

Սարօն, ով Միհրանի ներկայացումներին մասնակցում է իր առաջարկած երաժշտական լուծումներով, իր հերթին նշեց, որ եթէ մինչեւ այս պահը պարը կը համարէիք երաշտութեան արձագանգ, ապա Միհրանի ներկայացումները դիտելու ժամանակ այն փոխւում՝ իմաստաւորւում է թարսւած տարբերակով:

Միհրանի եւ Սարօի հետ ունեցած մեր զրոյցը շուտով ընթերցողների սեփականութիւնը կը դառնայ նոյն այս էջի միջոցով:

Նշենք նաեւ, որ «Ոտաբիբիկների խումբ»-ն այսօր՝ հինգշաբթի, կը մեկնի Նոր Ջուղա, ուր համայնքի հետ հանդիպումների կողքին բեմ դուրս կը գայ «Ֆաջր»-ին ներկայացրած իր ներկայացումներից մէկով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։