Հա

Համայնք

26/01/2017 - 12:30

Տեղի ունեցաւ 16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի 2-րդ նիստը

Երէկ՝ յունւարի 25-ին երեկոյեան, ազգային առաջնորդարանի դահլիճում գումարւեց Թ.Հ.Թ. 16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի 2-րդ նիստը: 

«ԱԼԻՔ», Սիւնէ Ֆարմանեան - Երէկ՝ յունւարի 25-ին երեկոյեան, ազգային առաջնորդարանի դահլիճում գումարւեց Թ.Հ.Թ. 16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի 2-րդ նիստը: 

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի նախագահութեամբ նիստը մեկնարկեց աղօթքով: 

Աղօթքին յաջորդեց ժողովի ատենապէտ Ժոզէֆ Մեհրաբեանի բարի գալստեան ելոյթը, այնուհետեւ ստուգւեց ժողովի թւային պատկերը, որից յետոյ ընթերցւեց նախորդ նիստի արձանագրութիւնը: 

Ժողովի օրակարգը կազմւած էր 8 կէտից: Ժողովի օրակարգի 4-րդ կէտի տակ, ընթերցւեց Պատգամաւորական ժողովի կանոնագրութիւնը, որը Տ. Սեպուհ արք. Սարգսեանի միջոցով, լայնօրէն պարզաբանւեց, ապա ժողովականներին առիթ տրւեց, օրակարգի այս կէտի շուրջ հարցեր ուղղելու: 

Թ.Հ.Թ. Կրօնական խորհրդի, Հաշւեքննիչ մարմնի եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչների միջոցով ընթերցւեց տեղեկութիւններ պատկան խորհրդների աշխատանքների մասին: 

Վերջում ժողովականներին հարցումների եւ առաջարկների առիթ տրւեց, հարցերին լիակատար պատասխաններ տւեցին ժողովի ատենապէտ Ժոզէֆ Մեհրաբեանն ու դիւանի միւս անդամները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։