Հա

Համայնք

01/02/2017 - 10:20

Մեկնարկեց Հ.Մ.Ա.Կ.-ի 27-րդ Պատգամաւորական ժողովը

Ժողովին ներկայ էին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Հայ Կաթողիկէ համայնքի հոգեւոր առաջնորդ Սարգիս եպս. Դաւիթեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Կարապետեանը, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Հենրիկ Խալոյեանը, Հ.Մ.Ա.Կ.-ի 27-րդ Պատգամաւորական ժողովին մասնակցելու նպարակով Թեհրան ժամանած «Համազգային»-ի ներկայացուցիչ Վաչէ Փափազեանը, Հ.Մ.Ը.Մ.-ի Կետրոնական վարչութեան ատենապետ Գառնիկ Մկրտչեանը, եւ մեծ թւով միութենականներ: 

«ԱԼԻՔ», Սիւնէ Ֆարմանեան - Երէկ յունւարի 31-ին տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի 27-րդ Պատգամաւորական ժողովի դռնբաց նիստը: 

Ժողովին ներկայ էին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Հայ Կաթողիկէ համայնքի հոգեւոր առաջնորդ Սարգիս եպս. Դաւիթեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Կարապետեանը, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Հենրիկ Խալոյեանը, Հ.Մ.Ա.Կ.-ի 27-րդ Պատգամաւորական ժողովին մասնակցելու նպարակով Թեհրան ժամանած «Համազգային»-ի ներկայացուցիչ Վաչէ Փափազեանը, Հ.Մ.Ը.Մ.-ի Կետրոնական վարչութեան ատենապետ Գառնիկ Մկրտչեանը, եւ մեծ թւով միութենականներ: 

Ծրագիրն սկսւեց Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան հիմնով, այնուհետեւ բացման խօսքով հանդէս եկաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Գէորգ Վարդանը: 

Ծրագիրն ընթացաւ ըստ օրակարգի: Ժողովականները ընտրեցին ժամանակաւոր նախագահութիւնը որից յետոյ ընթերցւեց լիազօրագրերը, այնուհետեւ կատարւեց ժողովի նախագահների ընտրութիւնը: 

Կենտրոնական վարչութեան նախագահի միջոցով ընթերցւեց վարչութեան գործունէութեան երկամեայ զեկուցագիրը, որից յետոյ ներկաներին առիթ տրւեց իրենց հարցերն ուղղելու նախագահին: 

Վերջում ողջոյնի խօսքերով հանդէս եկան Հ.Մ.Ը.Մ.-ի Կետրոնական վարչութեան ատենապետ Գառնիկ Մկրտչեանը, «Համազգային»-ի ներկայացուցիչ Վաչէ Փափազեանը, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Հենրիկ Խալոյեանը, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան նախագահ Նիկոլ Մուսախանեանը եւ Սրբազան Հայրը, ում եւ Կենտրոնական վարչութեան նախագահի ձեռամբ յանձնւեցին յուշանւէրներ:

Յարակից լուրեր

  • Վարդավառի «ցունամի»-ն՝ «Արարատ» մարզաւանում
    Վարդավառի «ցունամի»-ն՝ «Արարատ» մարզաւանում

    Մեր առօրեայում յաճախ հանդիպում ենք «արժէք» եւ «մշակոյթ» հասկացութիւններին: Դրանք ամենուր են` մեր շրջապատում: Կառավարում եւ ուղղորդում են մեզ` գիտակցօրէն կամ ենթագիտակցօրէն: Դրանք,  ձեւաւորում են շարքային մարդկանց նկարագիրն ու վարքագիծը:

  • Անկախութեան 100-ամեակը՝ «Արարատ» մարզաւանում
    Անկախութեան 100-ամեակը՝ «Արարատ» մարզաւանում

    Երէկ՝ Մայիսի 28-ին, Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան (Հ.Մ.Ա.Կ.) «Արարատ» մարզաւանի զովասուն «Այգեստան»-ում, Երէցների միութիւնը տօնակատարեց Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման 100-ամեակը: Ձեռնարկը սկիզբ առաւ «Սարդարապատ» ոգեշունչ երգով, որը յոտնկայս ունկնդրեցին ներկաները:

  • Առաջնորդարանի այցելուներ
    Առաջնորդարանի այցելուներ

    Չորեքշաբթի մայիսի 9-ին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ՝ պրն. Գէորգ Վարդանին, նոյն կազմակերպութեան Մարզական միութեան վարչութեան նախագահ՝ պրն. Հարմիկ Շահնազարեանին, Հայաստանի Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէի Թեհրանի ներկայացուցիչ եւ Թեհրանի Համահայկական խաղերի 50-ամեակի յանձնախմբի նախագահ՝ պրն. Էդւարդ Բաբախանեանին։

  • Ծառատունկ՝ նւիրւած Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման 100-ամեակին
    Ծառատունկ՝ նւիրւած Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման 100-ամեակին

    Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման 100-ամեակին նւիրւած ծառատունկը տեղի ունեցաւ համայնքիս գրեթէ ողջ պատասխանատուների նախաձեռնութեամբ:

  • Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական Վարչութեան անդամներն այցելեցին Առաջնորդ սրբազանին
    Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական Վարչութեան անդամներն այցելեցին Առաջնորդ սրբազանին

    Ապրիլի 13-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական Վարչութեան նորընտիր անդամներին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։