Հա

Համայնք

01/02/2017 - 14:30

Ողջոյն արեւաշող 22 Բահմանին

Ահա 38-րդ անգամ լինելով, Իրանի Իսլամական Հանրապետութեան երկնակամարը, առաւել եւս, պայծառանում է ու շողարձակում 22 Բահմանի կենսաւորող, հոգիները ջերմացնող ու միտքը պայծառացնող արեւով։

Ահա 38-րդ անգամ լինելով, Իրանի Իսլամական Հանրապետութեան երկնակամարը, առաւել եւս, պայծառանում է ու շողարձակում 22 Բահմանի կենսաւորող, հոգիները ջերմացնող ու միտքը պայծառացնող արեւով։

38 տարիներ առաջ Իրանի ժողովուրդը առաջնորդութեամբ Իսլամական յեղափոխութեան ռահվիրա հանգուցեալ Իմամ Խումէյնու իրագործեց պատմութեան մէջ իւրայատուկ մի յեղափոխութիւն, որ այնուհետ պիտի ճանչցւէր, որպէս Իսլամական յեղափոխութիւն եւ որ իր նկարագրով ու էութեամբ ժողովրդական էր եւ ժողովրդավարական։ Այո՛, Իրանում 38 տարիներ առաջ Իսլամական յեղափոխութեան յաղթանակը հանդիսացաւ վճռական ու վճռորոշ մի հանգրւան, որով նոր դարաշրջան պիտի սկսւէր ոչ միայն Իրանում այլեւ ողջ տարածաշրջանում։

Իմամ Խումէյնին քսաներորդ դարու լուսամիտ այն ղեկավարը եղաւ, որ առանց բանակի ու զէնքի ամբոխները առաջնորդեց նոր կեանքի, մի կեանք առանցքաւորւած կրօնի եւ կրօնական հաւատալիքների վրայ, առանց սակայն մխրճւելու կրօնական մոլեռանդութեան ու ծայրահեղականութեան մէջ։

Այսօր 38 տարիների խորքից երբ դիտում ենք Իրանի Իսլամական Հանրապետութեան վերջի աւելի քան երեք տասնամեակների կեանքը, յստակօրէն տեսնում ենք այն նւաճումներն ու ձեռքբերումները, որոնք երաշխիք են յեղափոխութեան յաջողութեան եւ ինչու չէ նաեւ իւրայատկութեան։

Ի տես Իսլամական յեղափոխութեան յաջող ընթացքի, կայսերապաշտական ուժերը մարմնաւորւած Իրաքի Սատտամեան կառավարութեամբ, փորձեցին կասեցնել առաջխաղացքը Իսլամական յեղափոխութեան, սակայն ի պատիւ Իրանի ժողովրդի, ան մէկ մարդու նման, իր բոլոր խաւերով, դասակարգերով, փոքրամասնութիւններով ոտքի կանգնեց եւ կուրծք տւեց թշնամուն, որ ի վերջոյ ծունկի էր գալու իրանցի ժողովրդի պատերազմելու, հայրենիքը պաշտպանելու վճռականութեան ու վճռակամութեան առաջ եւ հաշտութեան ու խաղաղութեան դաշինք պիտի կնքէր։ Իրանի Իսլամական Հանրապետութեան ողջ ժողովուրդը առանց կրօնական ու ազգային խտրականութեան եղաւ պահպանողը յեղափոխութեան, որովհետեւ իր մէջ տեսաւ իր երկրի զարգացումն ու աճումը։

Այսօրւայ Իրանը իր ճարտարարւեստով, զարգացած թեխնոլոգիայով, մշակոյթով ու արւեստով արար աշխարհին վկայում է իր յեղափոխութեան իւրայատկութիւնը։

Հայ եկեղեցու զաւակները, որոնք հազարաւոր տարիներից ի վեր հաստատւած են իրանեան օրհնեալ հողի վրայ, իբրեւ հաւատարիմ քաղաքացիներ իրենց ներդրումը ունեցան յեղափոխութեան ամրացման եւ իրանեան հայրենիքի ամբողջականութեան պահպանման նւիրական գործում։ Իրան ու Իրաք պարտադրեալ պատերազմին հայ եկեղեցու զաւակները քաջաբար ու անսակարգ զոհողութեամբ, անձնուրացութեամբ պաշտպանեցին Իրանն ու Իսլամական յեղափոխութիւնը, որ այսօր Իսլամական յեղափոխութեան հոգեւոր առաջնորդ Այաթուլլահ Ալի Խամենէյիի հովանաւորութեամբ ու առաջնորդութեամբ շարունակում եւ դեռ շատ երկար տարիներ շարունակելու է իր յաղթական երթը։

Իսլամական յեղափոխութեան 38-րդ տարեդարձի առիթով յանուն հայ ժողովրդի ողջ զաւակների եւ յատկապէս Թեհրանի թեմի մեր ժողովրդի զաւակների շնորհաւորում ենք հոգեւոր առաջնորդին, հանրապետութեան նախագահին, իր կառավարութեան եւ Իրանի ազնիւ ու քաջակորով ժողովրդին։

Աստւած անսասան պահէ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը որպէսզի այն իր հոգեւոր առաջնորդ այաթ. Ալի Խամենէյիի, Հանրապետութեան նախագահի եւ իր կառավարութեան հովանու ներքեւ շարունակի իր առաքելութիւնը երկրում եւ տարածաշրջանում խաղաղութեան ամրագրման գործընթացում։

Խաղաղութիւն եւ աղօթք Իրանի Իսլամական յեղափոխութեան նահատակների հոգիներին եւ առաւել բարգաւաճում ու յառաջադիմութիւն մեր սիրեցեալ Իրանին։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Բահման 2017 - Թեհրան

Յարակից լուրեր

  • Ներկայացուցչական ժողով ազգային առաջնորդարանում
    Ներկայացուցչական ժողով ազգային առաջնորդարանում

    Երկուշաբթի, 22 յուլիս 2019 թ.-ի առաւօտեան, հրաւէրովը թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի եւ կազմակերպութեամբ՝ Քրիստոնէական դաստիարակութեան գրասենեակի պատասխանատու տկն. Շաքէ Եղիայեանի, տեղի ունեցաւ Կրօնական խորհրդի, Քահանայից դասի եւ եկեղեցիների Եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչների ժողով։

  • Հոգեհանգստեան արարողութիւն
    Հոգեհանգստեան արարողութիւն

    Կիրակի, 21 յուլիս 2019-ի առաւօտեան, յաւարտ ս. եւ անմահ պատարագի, Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում տեղի ունեցաւ յատուկ հոգեհանգստեան արարողութիւն, 2009 թւականի 15 յուլիսին Թեհրան-Երեւան օդանաւային դժբախտ արկածին զոհ գնացած անմեղ զոհերի հոգիների խաղաղութեան համար։

  • Ասիայի Եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան ժողովին մասնակցում է Թեհրանի հայոց թեմի թեմակալ առաջնորդը
    Ասիայի Եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան ժողովին մասնակցում է Թեհրանի հայոց թեմի թեմակալ առաջնորդը

    Ասիայի Եկեղեցիների խորհուրդը ընդգրկում է Ասիայի բոլոր եկեղեցիները, որոնք գործում են աւելի քան 22 երկրների մէջ, ներառեալ Իրանը։ Իրանի հայոց եկեղեցին, 2010 թւականի ապրիլից մաս է կազմում սոյն խորհրդին եւ իր գործօն մասնակցութիւնն է բերում նրա աշխատանքներին։ Յայտնենք, որ 2018-ի յուլիսին սոյն խորհրդի Գործադիր վարչութիւնը իր տարեկան ժողովը գումարեց Անթիլիասում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի տնօրինութեամբ եւ հրաւէրով Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի։ Սեպուհ արքեպիսկոպոսը 2010-ից սկսեալ Գործադիր վարչութեան անդամ է։

  • Հաղորդագրութիւն
    Հաղորդագրութիւն

    Այսու յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն, այսօր, կիրակի, 14 յուլիս 2019-ի վաղ առաւօտեան ժամերին մեկնեց Կամբոջիա - Փնոմ Փէն, մասնակցելու Ասիայի Եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան տարեկան հերթական ժողովին՝ 16-19 յուլիս 2019-ին:

  • Ուխտագնացութիւն դէպի Արաք
    Ուխտագնացութիւն դէպի Արաք

    Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցւոյ մեծագոյն Սրբեր՝ Ս. Սահակ եւ Մեսրոպի տօնը, այս տարի կատարւեց թւականիս 11 եւ 12 յուլիս օրերի ընթացքին։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։