Հա

Համայնք

02/02/2017 - 11:00

ՀՀ պաշտպանութեան նախարարի համայնքային հանդիպումները

Պաշտօնական այցով Թեհրանում գտնւող ՀՀ պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանը փետրւարի 1-ին ունեցել է նաեւ համայնքային հանդիպումներ:

Առաւօտեան ՀՀ պաշտպանական գերատեսչութեան ղեկավարն այցելե է «ԱԼԻՔ» օրաթերթի խմբագրութիւն եւ հաստատութիւն:

«ԱԼԻՔ» - Պաշտօնական այցով Թեհրանում գտնւող ՀՀ պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանը փետրւարի 1-ին ունեցել է նաեւ համայնքային հանդիպումներ:

Առաւօտեան ՀՀ պաշտպանական գերատեսչութեան ղեկավարն այցելել է «Ալիք» օրաթերթի խմբագրութիւն եւ հաստատութիւն:

«Ալիք» հաստատութեան «Հրայր Մարուխեան» սրահում, հիւրերին ողջունել է «Ալիք»-ի գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեանը, որից յետոյ թերթի խմբագրակազմի հետ հանդիպման ժամանակ Վիգէն Սարգսեանը խօսել է հայ-իրանական յարաբերութիւնների, ՀՀ զինւած ուժերում իրականացւող աշխատանքների ու առաջիկայ անելիքների վերաբերեալ, ներկայացրել է ՀՀ ԶՈՒ-ի ձեռքբերումները, պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին: ՀՀ ՊՆ նախարարը մանրամասնել է նաեւ «Ազգ-բանակ» գաղափարի դրոյթները:

Վերջում, այցի առիթով արտայայտւել է նաեւ «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Հենրիկ Խալոյեանը:

Վիգէն Սարգսեանի գլխաւորած պատւիրակութիւնը եղել է նաեւ Թեհրանի հայոց թեմի առաջնորդարանում, հանդիպել թեմի առաջնորդ, Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, Իսլ. խորհրդարանում իրանահայութեան զոյգ պատգամաւորներ դոկտ. Կարէն Խանլարեանի եւ Ժորժիկ Աբրահամեանի, Թեմական խորհրդի, Պատգամաւորական ժողովի, ազգային մարմինների ներկայացուցիչների եւ հոգեւոր դասի հետ:

Հանդիպմանը, ՀՀ պաշտպանութեան նախարարն արժեւորել եւ բարձր է գնահատել Հայոց եկեղեցու եւ Սփիւռքի կառոյցների դերակատարութիւնը հայապահպանութեան, ինչպէս նաեւ հայ-իրանական բարեկամական յարաբերութիւնների ամրապնդման ու հետագայ զարգացման գործում:

Ելոյթ են ունեցել նաեւ Սրբազան Հայրը, դոկտ. Կարէն Խանլարեանն ու Ժորժիկ Աբրահամեանը: Սրբազան Հայրը ներկայացրել է թեհրանահայ համայնքը, Ժորժիկ Աբրահամեանը՝ Նոր Ջուղայի հայ համայնքը, իսկ. դոկտ. Կարէն Խանլարեանն էլ անդրադարձել է ՀՀ պաշտպանութեան նախարարի գլխաւորած պատւիրակութեան այցի քաղաքական նշանակութեանն ու կարեւորութեանը՝ հայ-իրանական յարաբերութիւնների համատեքստում:

Վիգէն Սարգսեանն այցելել է նաեւ Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի եւ ծաղեպսակ է դրել եկեղեցու տարածքում գտնւող Հայոց Ցեղասպանութեան զոհերի յուշարձանին՝ յարգելով նրանց յիշատակը:

Երեկոյեան «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում ՀՀ պաշտպանութեան նախարարն ու նրան ընկերակցող պատւիրակութեան անդամները հանդիպել են թեհրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ժամանակ Վիգէն Սարգսեանը խօսել է հայ-իրանական յարաբերութիւնների, ՀՀ ԶՈՒ-ում կատարւած աշխատանքների, «Ազգ-բանակ» գաղափարի դրոյթների եւ ՀՀ անվտանգութեան գործոմ Սփիւռքի ունեցած դերի եւ նշանակութեան մասին: Վերջում, անկաշկանդ մթնոլորտում նա սպառիչ պատասխաններ է տւել ներկաներին յուզող հարցերին:

Յարակից լուրեր

  • Հայոց Ցեղասպանութեան 104-րդ տարելիցի գլխաւոր միջոցառումները՝ Թեհրանի հայ համայնքում
    Հայոց Ցեղասպանութեան 104-րդ տարելիցի գլխաւոր միջոցառումները՝ Թեհրանի հայ համայնքում

    Թեհրանի հայոց թեմում, Հայոց Ցեղասպանութեան 104-րդ տարելիցի առիթով գլխաւոր միջոցառումների շրջագծում, ապրիլի 23-ի երեկոյեան, Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու շրջափակում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի յուշահամալիրի մօտ տեղի ունեցաւ կրօնական արարողութիւն, ժողովրդական ծաղիկների մատուցում եւ երիտասարդական համահաւաք:

  • Ցեղասպանութեան խորհրդով ապրել եւ գործել ի խնդիր պայծառ ապագայի
    Ցեղասպանութեան խորհրդով ապրել եւ գործել ի խնդիր պայծառ ապագայի

    Ճիշտ հարիւր չորս տարիներ առաջ, երբ մեր ժողովուրդը իր հայրենի հողի վրայ, իր տներում պատրաստւում էր տօնելու իր Փրկչի Հրաշափառ Յարութեան տօնը, յանկարծ չարանենգ թշնամին իր սատանայական մտածումներով ու խաւարագոյն ծրագիրների իրագործման հեռանկարով սկսեց մեր ժողովրդի բնաջնջման եւ անխնայ, անգութ, անմարդկային ու գազանաբարոյ կերպերով ու միջոցներով աւելի քան մէկուկէս միլիոն մարդ գողգոթացեալ կեանքով դէպի մահ առաջնորդեց։

  • Թեհրանում է Պակիստանի վարչապետ Իմրան Խանը
    Թեհրանում է Պակիստանի վարչապետ Իմրան Խանը

    Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի հրաւէրով, պաշտօնական երկօրեայ այցով, երէկ՝ ուշ երեկոյեան Թեհրան է ժամանել Պակիստանի վարչապետ Իմրան Խանը:

  • Ինչո՞ւ էք ողջին մեռելների մէջ փնտրում, նա այստեղ չէ, յարութիւն առաւ
    Ինչո՞ւ էք ողջին մեռելների մէջ փնտրում, նա այստեղ չէ, յարութիւն առաւ

    Քրիստոսի Հրաշափառ Յարութեան խորհրդով մեզ շնորհւած նոր կեանքը պէտք է դարձնենք մեկնակէտ աստւածատուր կեանքի, որ է սիրոյ, զոհողութեան ու նւիրումի, բարեգործութեան ու խաղաղութեան կեանք, չարի վրայ տարւած յաղթական կեանք։ Չմոռանանք, որ Քրիստոս իր Յարութեամբ չարը խափանեց եւ բարի կեանքով մեզ արժանացրեց իր շնորհքին եւ օրհնութեան։

  • Յիշատակ տասն կուսանաց
    Յիշատակ տասն կուսանաց

    Տասը կոյսերի յիշատակին նւիրւած խորհրդաւոր օրւայ առիթով, թւականիս երեքշաբթի ապրիլի 16-ի երեկոյեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ տասը կոյսերին նւիրւած յիշատակի արարողութիւնը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։