Հա

Համայնք

06/02/2017 - 10:10

Արաքի հայ համայնքը նշել է Իսլ. յեղափոխութեան յաղթանակը

Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 38-ամեակի առիթով, Արաքի հայ համայնքը եւս կազմակերպել էր մեծարման ծրագրեր: Այս մասին տեղեակնում ենք ազգային առաջնորդարանի Հանրային կապից:

«ԱԼԻՔ» - Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 38-ամեակի առիթով, Արաքի հայ համայնքը եւս կազմակերպել էր մեծարման ծրագրեր: Այս մասին տեղեակնում ենք ազգային առաջնորդարանի Հանրային կապից: 

Օրւայ առիթով, արաքահայերն այցելել են նահատակների շիրիմներ, ծաղիկներ տեղադրել նրանց շիրիմներին եւ յարգել նրանց յիշատակը: 

Օրւայ առիթով, միջոցառմանը ներկայ Թեհրանի հայոց թեմի Հանրային կապի հոգեւոր պատասխանատու՝ Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանն ասել է. «Այսօր մի խումբ արաքահայեր Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 38-րդ տարեդարձի առիթով, այցելելով նահատակների շիրիմներ՝ եկել են մեծարելու նրանց յիշատակը: Նահատակներ, որոնք հայրենիքի պաշտպանութեան ի խնդիր, նւիրաբերել են իրենց թանկագին կեանքը»: 

Քահանայ Հայրը մատնանշելով իրանահայ առաւել քան հարիւր նահատակներին՝ յաւելել է. «Իրանահայութիւնը յընթացս Իսլամական յեղափոխութեան եւ սուրբ պաշտպանութեան, տարբեր ոլորտներում ներկայանալով, պաշտպանել է յեղափողութեան արժէքներն ու իդէալները եւ իրանական հայրենիքի պաշտպանութեան ի խնդիր, նահատակներ է մատուցել»: 

Քահանայ Հայրը նաեւ նշել է. «Այսօր առաւօտեան, Արաքի Ս. Մեսրոպ եկեղեցում տեղի ունեցաւ առաւօտեան ժամերգութիւն, որից յետոյ հոգեհանգստեան արարողութեամբ ոգեկոչեցինք նահատակների յիշատակը»՝ տեղեկացնելով, որ Թեհրանի հայոց թեմի ներկայացուցիչներն եւս ներկայանալով հանգուցեալ Էմամի դամբարան, յարգանքի տուրք են մատուցել նրա յիշատակին: 

Նա նշել է, որ այս տարի եւս հայ համայնքը մասնակցելու է 22 բահմանի քայլարշաւին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։