Հա

Համայնք

16/02/2017 - 11:00

Անահիտ Փիլոսեանը գնահատւել է՝ որպէս 1395 թւականի օրինակելի բուժքոյր

Անահիտ Փիլոսեանը, Սպահանի Հիւանդապահութեան համակարգի կազմակերպութեան  կողմից ճանաչւել է որպէս իրանական 1395 թւականի օրինակելի բուժքոյր:

«alikonline.ir»- Սպահանի «ալ-Զահրա» ուսուցման եւ բժշկական կենտրոնի (ICU) բաժանմունքում  աշխատող հայ բուժքոյր Անահիտ Փիլոսեանը, Սպահանի Հիւանդապահութեան համակարգի կազմակերպութեան  կողմից ճանաչւել է որպէս իրանական 1395 թւականի օրինակելի բուժքոյր՝ մասնագիտական բարձր հմտութիւնների, հիւանդների նկատմամբ ցուցաբերած հոգատարութեան եւ աշխատանքում դրսեւորած  պարտաճանաչութեան ու բծախնդրութեան համար. նա նոյն այս յատկութիւններով է ճանաչւած իր աշխատանքի վայրում եւ գործընկերների մօտ:

Անահիտ Փիլոսեանը ծնւել է 1976 թւականին, Ահւազում, ուր եւ ապրել է մինչեւ իր ամուսնանալը՝ 2000 թւականը: Նա իր դպրոցական կրթութիւնն ստացել է Ահւազի հայոց ազգային «Քարուն» տարրական եւ «Րաֆֆի» ուղեցոյց եւ պարսկական «ԷֆՖաթ» միջնակարգ դպրոցներում: Այս մասին տեղեկացնում է «norjugha.ir»-ը:
Այնուհետեւ մասնակցելով  համալսարանների մուտքի քննութեանը՝ ընդունւել է Ահւազի Ազատ համալսարանի հիւանդապահութեան ճիւղում եւ աւարտել 2000 թւականին՝ լիսանսի աստիճանով: Նա աշխատանքի է անցել «ալ-Զահրա» հիւանդանոցում՝ 2001 թւականից եւ մինչեւ օրս անդամակցում է Սպահանի Հիւանդապահութեան համակարգի կազմակերպութեանը:

 

Յարակից լուրեր

  • «Air France»-ի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Սպահանում
    «Air France»-ի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Սպահանում

    Երէկ՝ երեկոյեան, ժամը 19:25-ի սահմաններում, Փարիզ-Մումբայ չւերթն իրականցնող «Air France» աւիաընկերութեան ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Սպահանի «Շահիդ Բեհեշթի» միջազգային օդանաւակայանում

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի ժողովրդական հանդիպումը՝ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան մարզասրահում
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի ժողովրդական հանդիպումը՝ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան մարզասրահում

    Հինգշաբթի՝ 2019 թւականի փետրւարի 28-ի երեկոյեան ժամը 5։00-ին, Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանը Ս. Ամենափրկիչ վանք կատարած իր շրջայցից յետոյ, ժամանեց Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութիւն, ուր տեղի ունեցաւ ժողովրդական հանդիպում՝ Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ համայնքների անդամների հետ։

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի այցելութիւնը Ս. Ամենափրկիչ վանք
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի այցելութիւնը Ս. Ամենափրկիչ վանք

    Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանը Իրանի Իսլ. Հանրապետութիւն կատարած իր պաշտօնական այցի շրջագծում, իր տիկնոջ Աննա Յակոբեանի եւ իրեն ուղեկցող բարձրաստիճան պաշտօնատարներից կազմւած պատւիրակութեան ընկերակցութեամբ, հինգշաբթի՝ փետրւարի 28-ի առաւօտեան, ժամանեց Սպահան։ ՀՀ վարչապետը նոյն օրը կէսօրից յետոյ ժամը 4։00-ին այցելեց Նոր Ջուղայի առաջնորդանիստ Ս. Ամենափրկիչ վանք։

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը ժամանեց Սպահան
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը ժամանեց Սպահան

    Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանը Իրանի Իսլ. Հանրապետութիւն կատարած իր պաշտօնական այցի ծիրում, հինգշաբթի՝ 2019 թւականի փետրւարի 28-ի առաւօտեան, իր տիկնոջ Աննա Յակոբեանի, ՀՀ ազգային ժողովի ու կառավարութեան բարձրաստիճան պաշտօնատարներից կազմւած պատւիրակութեան եւ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի ընկերակցութեամբ ժամանեց Սպահան։

  • Նիկոլ Փաշինեան. «Հայ ժողովրդի պատմական ճակատագրի յեղափոխութիւնը պէտք է տեղի ունենայ»
    Նիկոլ Փաշինեան. «Հայ ժողովրդի պատմական ճակատագրի յեղափոխութիւնը պէտք է տեղի ունենայ»

    ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինեանը եւ տիկին Աննա Յակոբեանն այցելել են Սպահանի Սուրբ Ամենափրկիչ վանական համալիր, որտեղ նրանց դիմաւորել է Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան եպս. Քէչէճեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։