Հա

Համայնք

Շաբաթ, 18 Փետրւարի 2017 11:45

Տեղի ունեցաւ «Արաքս» դպրոցի հիմնադրամն 60-ամեակին նւիրւած գրքի շնորհանդէսը

Փետրւարի 17-ին Հայոց ազգային «Արաքս» դպրոցի կենտրոնատեղիում տեղի ունեցաւ դպրոցի հիմնադրման 60-ամեակին նւիրւած «Հայոց ազգային Արաքս դպրոցի 60 ամեայ ուղին» գրքի շնորհանդէսը, որի հեղինակն է Իռէն Աբնուսեանը:

«alikonline.ir» - Երէկ՝ փետրւարի 17-ին Հայոց ազգային «Արաքս» դպրոցի կենտրոնատեղիում տեղի ունեցաւ դպրոցի հիմնադրման 60-ամեակին նւիրւած «Հայոց ազգային Արաքս դպրոցի 60 ամեայ ուղին» գրքի շնորհանդէսը, որի հեղինակն է Իռէն Աբնուսեանը:

Միջոցառումը, մեկնարկեց տէրունական աղօթքով, որից յետոյ հնչեց դպրոցի հիմնը:

Բարիգալստեան, շնորհակալական եւ ողջոյնի խօսքերով հանդէս եկան դպրոցի Ծնողական խորհրդի նախագահ Արազ Սիմոնեանն ու տեսչուհի Անի Մանուկեանը:

Օրւայ առիթով արտայայտւեցին գրքի հեղինակ Իռէն Աբնուսեանը եւ խմբագիր Արամ Շահնազարեանը: Իռէն Աբնուսեանը ներկայացրեց գրքի բովանդակութիւնն ու կառուցւածքը, իսկ Արամ Շահնազարեանը խօսեց հոգեւորի, մշակոյթի եւ հայոց դպրոցների նշանակութեան մասին՝ հայապահպանման եւ սերունդների կրթման գործում:

Միջոցառման ընթացքում դպրոցի տնօրինութեան եւ Ծնողական խորհրդի անունից յուշանւէրներ յանձնւեցին գրքի հեղինակային կազմին, դպրոցի 60-ամեակի միջոցառման յանձնախմբի անդամներին եւ գրքի հրատարակումը ֆինանսաւորած մեկենասներին:

Վերջում ներկաներին իր հայրական օրհնանքը ուղղեց Սրբազան Հայրը, որն իր խօսքերում կարեւորեց գրքի եւ գրականութեան նշանակութիւնը սերունդների դաստիարակման գործում:

Նշենք, որ միջոցառումը հագեցած էր նաեւ գեղարւեստական բաժնով, որի ընթացքում ասմունքով, ջութակի եւ երգերի կատարումներով հանդէս եկան Մեղրի Սարխոշեանը, Լառա Նազարեանը, Բրենդա Բեգինեանը եւ Էլենի Առաքելեանը: Օրւա հաղորդավարն էր Արտոյտ Զոհրաբեանը:

Նշենք, որ միջոցառմանը ներկայ էին թեմիս բարեխնամ առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանը, Թեմական խորհրդի փոխատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, Կրթական խորհրդի ատենապետ Սեւան Դանիէլեանն ու «Ալիք» հաստատութեան տնօրէն Արա Շահնազարեանը:

Լուսանկարները տրամադրել է՝ «ACE» ֆիլմը:

Յարակից Հրապարակումներ

  • Նոր Ջուղայում կայացաւ Գէորգ Ստեփանեանի «Համազասպ» գրքի շնորհանդէսը
    Նոր Ջուղայում կայացաւ Գէորգ Ստեփանեանի «Համազասպ» գրքի շնորհանդէսը

    Հայ Դատի «Արձագանգ» քարոզչական յանձնախմբի նախաձեռնութեամբ, մարտի 16-ին, Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահմալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում, կայացաւ «Համազասպ» գրքի շնորհանդէսը, որի հեղինակն է ՀՀ գիտութիւնների ազգային ակադեմիայի Հայ գաղթօջախների եւ Սփիւռքի պատմութեան բաժնի վարիչ, պատմական գիտութիւնների դոկտոր-պրոֆեսոր Գէորգ Ստեփանեանը։

  • Էշերին լուրջ ընդունել
    Էշերին լուրջ ընդունել

    Երէկ՝ մարտի 11-ին երեկոյեան Թեհրանի «Շահրէ քեթաբ»-ի կետրոնական մասնաճիւղում տեղի ունեցաւ միջազգային ճանաչում ունեցող խմբավար, երգահան, մայեստրօ Լորիս Ճգնաւորեանի «Խարեսթան» գրքի շնորհանդէսը: Շնորհանդէսին ներկայ էին, բանաստեղծ սցենարիստ Մահմուդ Դոլաթ Աբադին, Կինոռեժիսոր Խոսրօ Սինային, «Խարեսթան»-ի գրաֆիստ Եարթա Եարանը, կինոքննադատ Աքբար Ալեմին, մեծ թւով մտաւորականներ, լրագրողներ, արւեստագէտներ, երկրպագուներ եւ հիւրեր: 

  • Էշերի երեւակայական երկրի մասին
    Էշերի երեւակայական երկրի մասին

    Մայեստրօ Լորիս Ճգնաւորեանի կարծիքով՝ կեանքն անեկդոտ է, իսկ ով այլ լրջի ընդունի պարտւած է: Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին նա ասել է իր հեղինակած գրքի՝ «Խարեսթան»-ի շնորհանդէսի ժամանակ: Գիրքը երգիծական կարճ պատումների հաւաքածոյ է:

  • Տեղի ունեցաւ «Նիւթեր Հ.Յ. Դաշնակցութեան պատմութեան համար» գրքի շնորհանդէսը
    Տեղի ունեցաւ «Նիւթեր Հ.Յ. Դաշնակցութեան պատմութեան համար» գրքի շնորհանդէսը

    ՀՀ գիտութիւնների ազգային ակադեմիայի պատմութեան ինստիտուտի «Մեսրոպ Աշճեան» գիտական կենտրոնի սրահում փետրվարի 10-ին, տեղի ունեցաւ պատմաբան, ՀՅԴ Բիւրոյի նախկին անդամ Երւանդ Փամբուկեանի խմբագրութեամբ լոյս տեսած` «Նիւթեր Հ.Յ. Դաշնակցութեան պատմութեան համար» արխիւային փաստաթղթերի բազմահատոր ժողովածուի շնորհանդէսը: Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Բիւրոյի պաշտօնական կայքը:

  • Հայոց ազգային «Արաքս» եւ «Մարի Մանուկեան» դպրոցների աշակերտուհիների մարզական Օլիմպիադա
    Հայոց ազգային «Արաքս» եւ «Մարի Մանուկեան» դպրոցների աշակերտուհիների մարզական Օլիմպիադա

    Չորեքշաբթի, դեկտեմբերի 7-ի առաւօտեան, բացումը կատարւեց հայոց ազգային «Արաքս» եւ «Մարի Մանուկեան» դպրոցների աշակերտուհիների մարզական Օլիմպիադայի:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։