Հա

Համայնք

Շաբաթ, 18 Փետրւարի 2017 15:13

Նազիկ Արմենակեանը՝ «Ալիք»-ում

Այսօր՝ փետրւարի 18-ին «ԱԼԻՔ»-ը հիւրընկալեց իր նոր նախագածի՝ «Նշանաւոր հայ կանայք եւ նրանց ազդեցութիւնը համայնքային կեանքում» իրագործման շրջանակում  Թեհրան այցելած հայաստանցի ճանաչւած ֆոտոլրագրող Նազիկ Արմենակեանին:

«alikonline.ir»- Այսօր՝ փետրւարի 18-ին «ԱԼԻՔ»-ը հիւրընկալեց իր նոր նախագածի՝ «Նշանաւոր հայ կանայք եւ նրանց ազդեցութիւնը համայնքային կեանքում» իրագործման շրջանակում  Թեհրան այցելած հայաստանցի ճանաչւած ֆոտոլրագրող Նազիկ Արմենակեանին:

Նա եղաւ «Ալիք» օրաթերթի խմբագրութիւնում, եւ  հանդիպեց նաեւ «Ալիք առցանց»-ի աշխատակազմի հետ:

Նազիկ Արմենակեանը որպէս ֆոտոլրագրող աշխատում է 2002 թւականից: Նա աշխատել է «Արմէնպրես»-ում, «Երեւան» եւ «Ֆորում» ամսագրերում: Ֆոտոթղթակցել է «Agance france Presse»-ին եւ «Reuters»-ին:

Նազիկը միջազգային մի շարք մրցոյթների յաղթող է : Նա «4 Պլիւս» վաւերագրական լուսանկարչութեան կենտրոնի համահիմնադիրներից է, որի նպատակը Հայաստանում վաւերագրական լուսանկարչութեան զարգացումն է:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։