Հա

Համայնք

Կիրակի, 19 Փետրւարի 2017 10:19

Սպահանի հայոց թեմի 16-րդ նստաշրջանի Պատգամաւորական ժողովի ընտրութիւններին մասնակցող ՀՅԴ համակիրների հովանւորած Նոր Ջուղայի 12 թեկնածուների նախընտրական շտաբի բացումը

Փետրւարի 16-ին, ժողովրդի ներկայութեամբ տեղի ունեցաւ Սպահանի հայոց թեմի 16-րդ նստաշրջանի Պատգամաւորական ժողովի ընտրութիւններին մսանակցող ՀՅԴ համակիրների պաշտպանած 12 թեկնածուների նախընտրական շտաբի պաշտօնական բացումը, որի վայրը գտնւում է Հայ Դատի յանձնախմբի կենտրոնատեղիի սրահում։

«alikonline.ir»- Փետրւարի 16-ին, ժողովրդի ներկայութեամբ տեղի ունեցաւ Սպահանի հայոց թեմի 16-րդ նստաշրջանի Պատգամաւորական ժողովի ընտրութիւններին մսանակցող ՀՅԴ համակիրների պաշտպանած 12 թեկնածուների նախընտրական շտաբի պաշտօնական բացումը, որի վայրը գտնւում է Հայ Դատի յանձնախմբի կենտրոնատեղիի սրահում։ Այս մասին տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Սկզբում ներկաներն առիթ ունեցան մօտենալով թեկնածուներին՝ ծանօթանալ նրանց տեսակէտներին ու ապագայ ծրագրերին, որից յետոյ արտայայտւեց Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Վահէ Թորոսեանը, ով կարեւորութեամբ անդրադարձաւ թեմի Պատգամաւորական ժողովի դերակատարութեանը մեր ազգային կեանքում։ Նա նշելով, որ պատգամաւորները ժողովրդի ձայնն ու խօսնակն են հանդիսանում թեմի բարձրագոյն ժողովներում, կոչ ուղղեց ինչպէս միշտ խուռներամ շարքերով մասնակցել յառաջիկայ ընտրութիւններին։

ՀՅԴ համակիրների պաշտպանած թեկնածուներն են՝ Թաթուլ Օհանեանը, Վազգէն Թահմազեանը, Սեդիկ Այւազեանը, Վազրիկ Վարդանեանը, Մկրտիչ Աւետումեանը, Անդրէ Քալանթար Օհանեանը, Գեղարդ Մանսուրեանը, Անուշ Էստիկը (Յովհաննիսեան), Արմոնդ Բաղրամեանը, Նարինէ Տէր-Գրիգորեանսը, Վահէ Շահիջանեանը եւ Նորւիկ Պօղոսեանը։

Հանդիպումները ժողովրդի հետ

Սպահանի հայոց թեմի 16-րդ նստաշրջանի Պատգամաւորական Ժողովի Ընտրական յանձնախմբի կազմակերպութեամբ, փետրւարի 16 եւ 17-ին, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սարհում, Նոր Ջուղայի ընտրատարածքի 15 թեկնածուները հանդիպեցին ժողովրդի հետ։

Փետրւարի 16-ի հանդիպման ընթացքում ելոյթ ունեցան՝ Սեդիկ Այւազեանը, Վահէ Շահիջանեանը, Անուշ Էստիկը (Յովհաննիսեան), Նորւիկ Պօղոսեանը, Նիկիտ Միրզայեանը, Մկրտիչ Աւետումեանն ու Թաթուլ Օհանեանը, իսկ յաջորդ օրը՝ Արշալոյս Դաւթեանը, Նարինէ Տէր-Գրիգորեանսը, Ռազմիկ Տէր-Գրիգորեանը, Անդրէ Քալանթար-Օհանեանը, Գեղարդ Մանսուրեանը, Արմոնդ Բաղրամեանը, Վազգէն Թահմազեանն ու Վազրիկ Վարդանեանը։

Ծրագրի համաձայն,սկզբում թեկնածուներն առանձնաբար ներկայացրին իրենց կենսագրականն ու ծրագրերը, ապա երկրորդ բաժնում պատասխանեցին ներկաներին յուզող հարցերին։ 

Երկօրեայ հանդիպումները վարեց Արթին Մուրադեանը։

Յատկանշական է, որ թեմի 16-րդ նստաշրջանի Պատգամաւորական Ժողովի ընտրութիւնները կայանալու են ուրբաթ՝ փետրւարի 24-ին եւ Նոր Ջուղայի ընտրատարածքից ընտրւելու են 12 պատգամաւորներ։

 

Յարակից Հրապարակումներ

  • Կեանք մը, որ ամբողջական նուիրում եղաւ (Ընկ. Արա Դեմիրճեանի մահուան Ա. տարելիցին առիթով)
    Կեանք մը, որ ամբողջական նուիրում եղաւ (Ընկ. Արա Դեմիրճեանի մահուան Ա. տարելիցին առիթով)

    Քիչեր գիտէին, թէ այս «խոժոռ» դիմագիծով ընկերոջ հոգիին մէջ որքա՛ն ընկերական ջերմութիւն կար: Աւելի քիչեր գիտեն, թէ որքա՛ն նուիրում ու հաւատարմութիւն կար իր անձին մէջ: Հաւատարմութիւն` հայութեան շահերուն նկատմամբ, նուիրում` կազմակերպական-դաշնակցական սկզբունքներն ու որոշումները իրական կեանքի վերածելու ուղղութեամբ:

  • Աղւան Վարդանեան. «ՀՅԴ-ի խիղճը կտրուկ տարբերւում է միւսների խղճից»
    Աղւան Վարդանեան. «ՀՅԴ-ի խիղճը կտրուկ տարբերւում է միւսների խղճից»

    ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրոյցների ժամին ԱԺ ՀՅԴ խմբակցութեան քարտուղար Աղւան Վարդանեանը եւս մէկ անգամ նշեց, թէ ինչու է ՀՅԴ-ն կողմ 2018 թւականի բիւջէի նախագծին:

  • Աշնանային տօնավաճառ՝ Նոր Ջուղայում
    Աշնանային տօնավաճառ՝ Նոր Ջուղայում

    Կազմակերպութեամբ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Երէցների միաւորի, ուրբաթ՝ նոյեմբերի 10-ին, միութեան հանդիսութիւնների դահլիճում տեղի ունեցաւ Աշնանային վաճառք, որտեղ վաճառքի էր հանւել միաւորի անդամուհիների ձեռամբ՝ աշնանային մրգերից ու բանջարեղէններից պատրաստւած եւ գեղեցիկ փաթեթաւորած թխւածքեղէն, թթւեղէն, մրգանուշ, ճթնի եւ այլ պահածոներ:

  • Շարմազանով. «Բիւջեն բխում է ՀՀԿ -ի ու ՀՅԴ-ի համատեղ նախընտրական ծրագրից»
    Շարմազանով. «Բիւջեն բխում է ՀՀԿ -ի ու ՀՅԴ-ի համատեղ նախընտրական ծրագրից»

    2018 թւականի ՀՀ բիւջէի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ իւրաքանչիւր պետութեան բիւջէ պէտք է բխի այն կառավարութեան ծրագրից, այն քաղաքական ուժի նախընտրական ծրագրից, որը հրապարակւել է: Նա ընդգծեց, որ բիւջէն բխում է ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի համատեղ նախընտրական ծրագրից, կառավարութեան 5-ամեայ ծրագրից:

  • ՀՅԴ ՀԵՄ-ի համահայաստանեան դիւանների հաւաքի ընթացքում քննարկւել է տարկետման իրաւունքի սահմանափակման հարցը
    ՀՅԴ ՀԵՄ-ի համահայաստանեան դիւանների հաւաքի ընթացքում քննարկւել է տարկետման իրաւունքի սահմանափակման հարցը

    ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միութիւնը 2017 թ. նոյեմբերի 10-12-ը Երեւանում կազմակերպել էր Համահայաստանեան երիտասարդական կառոյցների ներկայացուցիչների հաւաք: Հաւաքին մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերում գործող ՀՅԴ ՀԵՄ-ի մասնաճիւղերի շուրջ 60 անդամներ: Հաւաքի մասնակիցները ներկայացրեցին իրենց մէկամեայ գործունէունեութեան զեկոյցները՝ հանդիպելով կուսակցական եւ քաղաքական գործիչների հետ, քննարկելով երիտասարդութեանը յուզող մի շարք հարցեր:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։