Հա

Համայնք

Երեքշաբթի, 21 Փետրւարի 2017 13:33

Շրջանաւարտ Թեմական խորհրուրդն իր երկամեայ աշխատանքների զեկոյցը ներկայացրեց Պատգամաւորական ժողովին

Ազգային առաջնորդարանի դահլիճում կայացաւ 16-րդ Պատգամաւորական ժողովի հերթական՝ 3-րդ նիստը:

«alikonline.ir»- Երէկ՝ փետրւարի 20-ին Ազգային առաջնորդարանի դահլիճում կայացաւ 16-րդ Պատգամաւորական ժողովի հերթական՝ 3-րդ նիստը: Այս մասին տեղեկացնում է «ԱԼԻՔ»-ի թղթակից Կարինէ Դաւթեանը:

Տ. Սեպուհ արք. Սարգսեանի նախագահութեամբ եւ Ժոզէֆ Մեհրաբեանի ատենապետութեամբ նիստն ընկալեալ սովորութեան համաձայն մեկնարկեց Տէրունական աղօթքով եւ պատգամաւորների թւային պատկերի ստուգումով, որից յետոյ ժողովը նկատի ունենալով Թեմական խորհրդի մօտալուտ ընտրութիւնն ընտրեց բանաձեւային եւ ընտրական յանձնախմբեր:

Այնուհետեւ պատգամաւորներն ունկնդրեցին գործող Թեմական խորհրդի երկամեայ գործունէութեան համապարփակ զեկոյցը, որից յետոյ պատգամաւորներն իրենց հարցումներն ուղղեցին Թեմական խորհրդին, որոնց պատասխանեցին Թեմական խորհրդի անդամները: Յաջորդիւ պատգամաւորները հանդէս եկան ըստ էութեան արտայայտութիւններով՝ նշելով իրենց դիտարկումները, քննադատութիւններն ու առաջարկները:

Նիստը կը շարունակւի նաեւ այսօր:

Յարակից Հրապարակումներ

  • Այսօր Թեհրանում մեկնարկելու է հայկական ֆիլմերի շաբաթը
    Այսօր Թեհրանում մեկնարկելու է հայկական ֆիլմերի շաբաթը

    Այսօր կիրակի յուլիսի 23-ի երեկոյեան, «Art and experience» մշակութային կազմակերպութեան նախաձեռնութեամբ Թեհրանում մեկնարկելու է հայկական ֆիլմերի շաբաթը:

  • Համախմբւելու եւ ամբոխային տրամաբանութեանը տուրք չտալու պահը
    Համախմբւելու եւ ամբոխային տրամաբանութեանը տուրք չտալու պահը

    Իրանը կայուն պետական համակարգ ունեցող երկիր է, որի ղեկավարութիւնը կատարելապէս իւրացրել է տարաբնոյթ մարտահրաւէրների եւ տարբեր կարեւորութեան ու նշանակութեան ճգնաժամերի կառավարման ու յաղթահարման արւեստը: Իրանի պետական համակարգը բազմիցս ապացուցել է, որ ճգնաժամային պահերին ունակ է իրավիճակի վերահսկման, երկրի անվտանգութեան եւ ներքին կայունութեան պահպանման ու ժողովրդի անդորրն ապահովելուն ուղղւած յստակ՝ համարժէք ու համաչափ քայլեր ձեռնարկել:

  • Էդւարդ Նալբանդեան. «Խստօրէն դատապարտում ենք Իրանում տեղի ունեցած յարձակումները»
    Էդւարդ Նալբանդեան. «Խստօրէն դատապարտում ենք Իրանում տեղի ունեցած յարձակումները»

    ՀՀ ԱԳ նախարար Էդւարդ Նալբանդեանը դատապարտել է նախօրէին Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողութիւնները:

  • ՆԳՆ-ի պաշտօնական յայտարարութիւնը
    ՆԳՆ-ի պաշտօնական յայտարարութիւնը

    Նախօրէին Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական յարձակումների կապակցութեամբ Իրանի ներքին գործերի նախարարութիւնը հանդէս է եկել պաշտօնական յայտարարութեամբ:

  • Իրանում ՀՀ դեսպանատան յայտարարութիւնը
    Իրանում ՀՀ դեսպանատան յայտարարութիւնը

    Այսօր՝ առաւօտեան Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողութիւնների կապակցութեամբ Իրանում ՀՀ դեսպանատունը հանդէս է եկել յայտարարութեամբ, որում Իրանում գտնւող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ իրաւապահ մարմինների կողմից իրականացւող գործողութիւնների տարածքներ այցելութիւններից:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։