Հա

Համայնք

25/02/2017 - 09:01

Սրբազան Հայրը մասնակցել է քրիստոնեայ-իսլամ միջազգային համագումարին

Փետրւարի 20-21-ին համատեղ կազմակերպութեամբ Մշակոյթի եւ միջազգային հաղորդակցութեան կազմակերպութեան կրօնների երկխօսութեան կենտրոնի եւ Յունաստանի Օրթոտոքս եկեղեցու համատեղ նախաձեռնութեամբ գումարւեց քրիստոնեայ-իսլամ 6-րդ միջազգային համագումարը, որի թեման էր կրօնի եւ բանականութեան դերը բռնութեան դէմ պայքարելու ի խնդիր արդարութեան եւ խաղաղութեան հաստատման համար։

«alikonline.ir» - Փետրւարի 20-21-ին համատեղ կազմակերպութեամբ Մշակոյթի եւ միջազգային հաղորդակցութեան կազմակերպութեան կրօնների երկխօսութեան կենտրոնի եւ Յունաստանի Օրթոտոքս եկեղեցու համատեղ նախաձեռնութեամբ գումարւեց քրիստոնեայ-իսլամ 6-րդ միջազգային համագումարը, որի թեման էր կրօնի եւ բանականութեան դերը բռնութեան դէմ պայքարելու ի խնդիր արդարութեան եւ խաղաղութեան հաստատման համար։ Այս մասին տեղեկացնում է Ազգային առաջնորդարանի հանրային կապը:

Համագումարին մասնակցում էին կենտրոնի նախագահ դոկտ. Ապուզար Իբրահիմին, Կրօնների երկխօսութեան կենտրոնի տնօրէն հոջ. Մեհդի Թասխիրին, Փոքրամասնութիւնների գծով Հանրապետութեան նախագահի խորհրդական հոջ. Ալի Իւնէսին, այաթ. Ահմադ Բեհէշթին, Ղոմի Կրօնների ուսումնասիրութեան համալսարանի տնօրէն՝ հոջ. Նաւաբն ու Թեհրանի համալսարանի դասախօսներ եւ փոքրամասնութիւնների հոգեւոր պետերը։ Յունաստանից մասնակիցներն էին բարձրաշնորհ Մեթրոպոլիտներ Տ. Քոքորիտոս ու Տ. Փանագիոթիսը եւ պրոֆեսորներ Քարիարիը, Քոնսթանթինոնը, Այոսթոլոս Նիքոլաիտինը, դոկտ. Միքայէլ Մարիորաս եւ դոկտ. Նիքի Փափաէորկիօն,որոնք Աթէնքի եւ Սելանիկի համալսարանի դասախօսական կազմերից են։

Սոյն համագումարը մասնակցելու եւ դասախօսելու հրաւիրւած էր նաեւ թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը։

Համագումարի բացումը կատարեց դոկտ. Իբրահիմին, որն իր ուրախութիւնը յայտնեց Յունաստանի Օրթոտոքս եկեղեցու հետ երկխօսութեան վերսկսման առիթով եւ յոյս յայտնեց, որ յառաջիկայի երկկողմ յարաբերութիւնները աւելի աշխոյժ ընթացք են ունենալու։

Օրւայ երրորդ դասախօսութիւնը ներկայացրեց Սրբազան Հայրը՝ «Որոնք են այն միջոցները, որոնցով հնարաւոր կը լինի առաջն առնել բռնութեան եւ թշնամական արարքների» թեմայով։ Սրբազան Հայրը նախ ողջունեց ներկաներին եւ իր ուրախութիւնը յայտնեց Յունաստանի Օրթոտոքս եկեղեցու եւ Կրօնների երկխօսութեան կենտրոնի միջեւ կազմակերպւած 6-րդ համագումարի առիթով՝ ապա յայտնեց, որ ինքը մասնակցել է նաեւ Օրթոտոքս եկեղեցու եւ Կրօնների երկխօսութեան կենտրոնի միջեւ տեղի ունեցած առաջին համագումարին, որը գումարւել է Աթէնքում, 1992 թւականի մայիսին եւ դասախօսեր է «Իմամ Ալիի ընկերային մտածումները» թեմայի շուրջ: Այդ դասախօսութիւնն էլ հրատարակւել է կենտրոնի այդ օրերին հրատարակւող պարբերաթերթի մէջ։

Սրբազան Հայրը իր դասախօսութեամբ կարեւորեց նման համագումարների կազմակերպումը եւ նման համագումարներում առնւած որոշումները ժողովականացումը ի խնդիր խաղաղութեան ամրապնդման։

Յարակից լուրեր

  • «Բոլորս Իրանին ենք պատկանում». Դոկտ. Սալեհին՝ Թեհրանի ազգային առաջնորդարանում
    «Բոլորս Իրանին ենք պատկանում». Դոկտ. Սալեհին՝ Թեհրանի ազգային առաջնորդարանում

    Երէկ՝ փետրւարի 20-ին Թեհրանի հայոց թեմի ազգային առաջնորդարան են այցելել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպութեան նախագահ դոկտ. Ալի Աքբար Սալեհին եւ նրան ընկերակցող պատւիրակութիւնը:

  • Հանդիսաւոր ս. պատարագ եւ մատաղօրհնէք՝ Ս. Սարգիս Զօրավարի տօնի առիթով
    Հանդիսաւոր ս. պատարագ եւ մատաղօրհնէք՝ Ս. Սարգիս Զօրավարի տօնի առիթով

    Շաբաթ, 16 փետրւարին, Ս. Սարգիս Զօրավարի եւ իր որդու՝ Մարտիրոսի, նաեւ 14 զինակիցների յիշատակի տօնի առիթով, մատուցւեց հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ Ս. Սարգիս եկեղեցում, պատարագեց եւ յաւուր պատշաճի քարոզեց թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը: Սոյն տօնը նաեւ անւանակոչութեան տօնն է Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցու:

  • Ողջոյն քառասնամեայ յեղափոխութեան
    Ողջոյն քառասնամեայ յեղափոխութեան

    Մարդկային կեանքը յատկանշող եւ միաժամանակ բնորոշող երեւոյթներից մին շարժումն է, յարատեւ շարժը, որ յառաջ է բերում կեանքի փոփոխութիւն, նոր մտածելակերպի ձեւաւորում եւ կեանքի նոր ապրելակերպ ու գործելաոճ. ընկերային թէ քաղաքական, մշակութային թէ հոգեւոր ասպարէզներում յաջողութիւն, ժողովուրդները նոր հեռանկարով ու յոյսով պարուրող շարժումը դառնում է իրական ու իրաւական կեանք ունեցող երեւոյթ երբ իր մեկնակէտն ու վախճանակէտը ժողովուրդն է, հարազատ ժողովուրդը իր անցեալով, ներկայով ու ապագայով։ 

  • Առաջնորդ Սրբազանը մասնակցում է Միջին Արեւելքի եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան ժողովին, 21-24 յունւար 2019 Աթշանէ ասորիների պատրիարքարանում
    Առաջնորդ Սրբազանը մասնակցում է Միջին Արեւելքի եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան ժողովին, 21-24 յունւար 2019 Աթշանէ ասորիների պատրիարքարանում

    Ինչպէս նախօրօք յայտնած էինք թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան յունւարի 21-24 2019-ին Լիբանանում մասնակցեց Միջին Արեւելքի եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան տարեկան ժողովին, որը գումարւեց Ասորի Ուղղափառ եկեղեցու պատրիարքարանում Աթշանէ հիւրընկալութեամբ Ասորի եկեղեցու հոգեւոր պետ նորին սրբութիւն Մար Աֆրամ Բ. Պատրիարքի։

  • Իրանում ՀՀ դեսպանութեան նախաձեռնութեամբ նշւեց ՀՀ Բանակի 27-ամեակը
    Իրանում ՀՀ դեսպանութեան նախաձեռնութեամբ նշւեց ՀՀ Բանակի 27-ամեակը

    Հայաստանի Հանրապետութեան Բանակի օրը՝ յունւարի 28-ը նշւում է ոչ միայն Հայաստանում, այլեւ իւրաքանչիւր երկրում, ուր ՀՀ-ն ունի դեսպանատուն եւ պաշտօնական ներկայացուցչութիւն:

    Իրանում ՀՀ դեսպանութեան նախաձեռնութեամբ, երէկ յունւարի 28-ի երեկոյեան «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում կազմակերպւել էր իւրայատուկ միջոցառում նւիրւած ՀՀ Բանակի կազմաւորման 27-ամեակին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։