Հա

Համայնք

Շաբաթ, 25 Փետրւարի 2017 14:13

«Ա»-ում իսկական բացայատում է նոր սերնդի համար

Այս օրերին Թեհրանի «Ա» պատկերասրահում նշանակալի իրադարձութիւն է արւեստասէրների եւ իսկական բացայայտում` նոր սերնդի համար:

«alikonline.ir» - Պատկերասրահը «Աստղակիր նախագծող»-ի շնչով է լցւած: Բացառիկ ցուցադրութիւնը հանրութեան է ներկայացնում իրանահայ հռչակաւոր մոյտիլիկատոր (cartoonist), գրաֆիստ, ռեժիսոր եւ թարգմանիչ Արապիկ Բաղդասարեանի յիշատակին նւիրւած տասնեակ արւեստի ստեղծագործութիւններ:

Այս առիթով զրոյց ունեցանք Ամիր Էսբաթիի հետ, ով ցուցադրութեան կազմակերպիչներից է: Էսբաթին Իրանի կինոարւեստում գործող յայտնի դէմքերից է: Կինոտեսարանների ձեւաւորող եւ կինոհագուստի դիզայներ: Էսբաթին աւարտել է Թեհրանի կերպարւեստի համալսարանը, նրա բեղմնաւոր գործունէութիւնն արժանացել է տասնեակ մրցանակների:

Մեր այն հարցին, թէ ինչպէս էք ծանօթացել Արապիկի հետ նա պատասխանեց. «Ծանօթացել եմ 1354 թւականին՝ ուսանողական տարիներին: Նրա հետ աւելի մտերմացայ այն ժամանակ երբ գնում էի «Օբէյդ»: «Օբէյդ»-ը «Երեխաների մտաւոր զարգացման կենտրոն»-ին կից ցուցասրահ էր: Արապիկն այն ժամանակ «Օբէյդ»-ի կառավարիչներից էր: Դրանից յետոյ մենք հանդիպում էինք 1357 թւականին, երբ ստանձնել էի «Յեղափողութեան պաստառները» խորագրով կազմակերպւած ցուցահանդէսի տնօրինութիւնը: Արապիկը ինձ հետ համագործակցեց ցուցահանդէսի շրջանակներում: Դա էլ մտերմութեան առիթ դարձաւ»:

Այն հարցին թէ, որ՞ն է եղել Արապիկի յաջողութեան գրաւականը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Հիմնականում նրա տրամադրութիւնը բոլորից տարբերւում էր: Այսպէս ասեմ՝ նա յաջողակ էր բոլոր ասպարէզներում: Նրա առաջին ստեղծագործութիւններից էին դասագրքերի կազմերի գեղարւեստական ձեւաւորումները որը կատարում էր «Ֆրանքլին» հրատարակութեան հետ համագործակցաբար:

«Աստղակիր նախագծող»-ը համագործակցում էր հանրայայտ ռեժիսոր Աբբաս Քիառոստամիի հետ: Նրանք միասնաբար հիմնեցին «Երեխաների մտային զարգացման կենտրոն»-ի կինոարտադրութեան բաժինը: Արապիկի խորհրդաւոր ստեղծագործաութիւնները տպագրւում էին «Նէգին» պարբերականում՝ Պետրոս Քարամեան մականունով, կամ յաճախ օգտագործւող «աստղ» ստորագրութեամբ: Յատկանշական է, որ այդ ժամանակ շատերին պարզ չէր թէ իրականում այդ ստեղծագործութիւները ում են պատկանում: Պետրոս Քարամեանի ինքնութիւնն անգամ «Նեգին»-ի խմբագրին էլ յայտնի չէր: Ինչ վերաբերւում է, կինոյին նա այնտեղ էլ ունեցաւ գերազանց նւաճումներ՝ նկարահանելով մի քանի կինոներ, այդ թւում՝ «Թեհրան 100-րդ կիլոմետր»-ը, որն արժանացաւ միջազգային մրցանակների:

Պատասխանելով այն հարցին, թէ ո՞րն է եղել Արապիկի դերը Իրանի անիմացիայի (Cartoon) արւեստում էսբաթին ասաց. «Իրականում նա չունէր համալսարանական կրթութիւն այս ոլորտում սակայն, կարելի է ասել, թէ նա Իրանի ժամանակակից անիմացիայի հիմնադիրն է եղել»:

Իսկ այն հարցին թէ ո՞րն է եղել ցուցահանդէսի կազմակերպման շաժառիթները մեր զրուցակիցը պատասխանեց. «Իրականում Իրանի տեսողական արւեստի լսարանը յատկապէս նոր սերունդը զուրկ էր հրաշալի արւեստագէտին ճանաչելու հնարաւորութիւնից: Մենք միջոցառումը կազմակերպելով փորձել ենք նրան յիշել եւ աւելի ճանաչելի դարձնել նոր սերնդին»:

Նշենք, որ ցուցահանդէսը շարունակւելու է մինչեւ փետրւարի 28-ը, իսկ այսօր ժամը 18:00-ին «Ա» պատկերասրահում տեղի կունենայ Արապիկի մասին նկարահանւած ռեժիսոր Մորթեզա Աքուչեքեանի «Հեռաւոր, բայց լուսաւոր աստղը» (ستاره دور اما روشن) վաւերագրական ֆիլմը:

Ռեպորտաժը` ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ

Լուսանկարները՝ հեղինակի

Յարակից Հրապարակումներ

  • Կիեւի ազգային պատկերասրահում բացւելու է Յովհաննէս Այւազովսկու 200-ամեակին նւիրւած ցուցահանդէս
    Կիեւի ազգային պատկերասրահում բացւելու է Յովհաննէս Այւազովսկու 200-ամեակին նւիրւած ցուցահանդէս

    Ուկրայինայի մայրաքաղաք Կիեւի ազգային պատկերասրահում սեպտեմբերի 12-ին բացւելու է «Հանճարը եւ ծովը. աւանդոյթները, որոնումները, յայտնագործութիւնները» խորագիրը կրող ցուցահանդէս` նւիրւած Յովհաննէս Այւազովսկու 200-ամեակին եւ պատկերասրահի 95-ամեակին:

  • Սրճի բուրմունքով տօնավաճառ՝ «Գոֆթեգու» զբօսայգում
    Սրճի բուրմունքով տօնավաճառ՝ «Գոֆթեգու» զբօսայգում

    Այս օրերում, սուրճի սիրահարներին կարելի է գտնել քաղաքի «Գոֆթեգու» զբօսայգու ցուցահանդէսային սրահում, որտեղ ընթանում է «Իրանի միջազգային սուրճի տօնավաճառ»-ը. տօնավաճառ, որի օդը լցւած է եփած սուրճի անուշ ու թարմ բուրմունքով:

  • Հայ բեմի երախտաւորների դիմանկարները կը հանգրւանեն Հայաստանի թատերական գործիչների միութիւնում
    Հայ բեմի երախտաւորների դիմանկարները կը հանգրւանեն Հայաստանի թատերական գործիչների միութիւնում

    «ԿԱՌԼԼԵՒՈՆԻ» պատկերասրահում օգոստոսի 27-ին կայացել է ռոստովաբնակ քանդակագործ, նկարիչ Ներսէս Կիրակոսեանի ցուցահանդէսի բացումը:

    «alikonline.ir» - «ԿԱՌԼԼԵՒՈՆԻ» պատկերասրահում օգոստոսի 27-ին կայացել է ռոստովաբնակ քանդակագործ, նկարիչ Ներսէս Կիրակոսեանի ցուցահանդէսի բացումը: Այս մասին «Արմէնպրես»-ին տեղեկացրին Հայաստանի թատերական գործիչների միութիւնից՝ յաւելելով. «Ներկայացւած են վերջին մէկ տարւայ ընթացքում հեղինակի կատարած գրաֆիկական աշխատանքները: Ներկայ էին մշակոյթի եւ արւեստի գործիչներ»:

    «Այս ցուցահանդէսի գաղափարը շատ պատահական յղացավ` 2016 թւականին կայացած առաջին անհատական ցուցահանդէսի ժամանակ: Որոշեցի պատկերել հայ բեմի երախտաւորներին, որ գալիք սերունդը չմոռանայ նրանց ու յիշատակը միշտ վառ պահի»,- ասաց նկարիչը: 

    Ն. Կիրակոսեանի փոխանցմամբ` խորագիրը կը լինի շարունակելի. «Անշուշտ, ցանկութիւն կայ շարունակել այս գաղափարն ու առաջիկայում ներկայացնել հայ բեմի այլ երախտաւորների դիմանկարներ, քանի որ այստեղ ոչ բոլորն են ներկայացւած: Բանն այն է, որ այս աշխատանքներն արւած են խիստ հաշւարկով. հաշւի ենք առել թատերական գործիչների միութեան ճեմասրահը, որտեղ շուտով կը հանգրւանեն հայ բեմի երախտաւորները»: 

    ՀԹԳՄ նախագահ Յակոբ Ղազանչեանը, բարձր գնահատելով նկարչի արւեստը, պարգեւատրեց Ն. Կիրակոսեանին ՀԹԳՄ ոսկէ մեդալով` հայ բեմարւեստի երախտաւորների դիմանկարները վարպետութեամբ ստեղծելու եւ դրանք անհատոյց Հայաստանի թատերական գործիչների միութեանը նւիրաբերելու համար: 

    «Աննախադէպ գաղափար է, որի մասին անցած տարի տեղեկացայ: Պէտք է ասեմ, որ սա շատ մեծ եւ շռայլ նւեր է մեզ համար, ինչի համար շնորհակալութիւն հեղինակին: Կարծում եմ, որ այն կը ծառայի նպատակին. ցաւօք սրտի, մեր երիտասարդները շատ քիչ գիտեն հայ բեմի երախտաւորների մասին»,- ասաց Հ. Ղազանչեանը: 

    Նշենք, որ ցուցահանդէսը կը գործի մինչեւ ս. թ. սեպտեմբերի 6-ը»:

  • Հրապարակւել է Վան Գոգի մասին կենսագրական ֆիլմի առաջին թրէյլերը
    Հրապարակւել է Վան Գոգի մասին կենսագրական ֆիլմի առաջին թրէյլերը

     Հոլանդացի նկարիչ Վինսենտ Վան Գոգի մասին պատմող եւ 7 տարի արտադրական գործընթացում գտնւող բացառիկ անիմացիոն ֆիլմի թրէյլերն արդէն հրապարակւել է: 

  • Ներգաղթեալների ճամբարում յայտնւած աֆղանցի տղան բացել է իր առաջին նկարչական ցուցահանդէսն ու ստացել «Փոքրիկ Պիկասօ» մականունը
    Ներգաղթեալների ճամբարում յայտնւած աֆղանցի տղան բացել է իր առաջին նկարչական ցուցահանդէսն ու ստացել «Փոքրիկ Պիկասօ» մականունը

    Սերբիայի ներգաղթեալների ճամբարներից մէկում յայտնւած փոքրիկ աֆղանցին գրաւել է միջազգային մամուլի ուշադրութիւնը: 

    «Փոքրիկ Պիկասօ» մականունը ստացած 10 տարեկան աֆղանցի Ֆարհադ Նուրին զարմացնում է բոլորին ստեղծագործելու իր անհագ ցանկութեամբ ու իւրայատուկ տաղանդով: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։