Հա

Համայնք

Կիրակի, 26 Փետրւարի 2017 08:35

Լիբանանցի պատւիրակների այցը՝ Սրբազան Հօրը

Փետրւարի 23-ին թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Պաղեստինի զօրակցութեան ի խնդիր Թեհրանում գումարւած երկօրեայ համագումարի մասնակիցներ, Լիբանանի խորհրդարանի պատգամաւոր Էմիլ Րահմէին, Լիբանանի Արտգործնախարարութեան ներկայացուցիչ Էլի Թըրքին եւ «Ալ Մայադին» հեռուստալիքի գլխաւոր աշխատից եւ «Արեւելեան Զանգակներ» հաղորդման գլխաւոր խմբագիր Ղասան Ալ Շամին։

«alikonline.ir» - Փետրւարի 23-ին թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Պաղեստինի զօրակցութեան ի խնդիր Թեհրանում գումարւած երկօրեայ համագումարի մասնակիցներ, Լիբանանի խորհրդարանի պատգամաւոր Էմիլ Րահմէին, Լիբանանի Արտգործնախարարութեան ներկայացուցիչ Էլի Թըրքին եւ «Ալ Մայադին» հեռուստալիքի գլխաւոր աշխատից եւ «Արեւելեան Զանգակներ» հաղորդման գլխաւոր խմբագիր Ղասան Ալ Շամին։ Այս մասին տեղեկացնում է ազգային առաջնորդարանի Հանրային կապը:

Հիւրերը յայտնեցին, որ իրենց մեծ ցանկութիւնն էր այցելել Թեհրանի հայոց ազգային առաջնորդարան եւ հանդիպել Սրբազան Հօր հետ, որի մասին Թեհրանի, Լիբանանի ու Սիրիայի հոգեւորականներն ու մտաւորականները միշտ գեղեցիկ վկայութիւններ են տւել։

Սրբազան Հայրը շնորհակալութիւն յայտնեց հիւրերին իրենց արտայայտութիւնների համար՝ շեշտելով, որ ինքը եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան միաբանները խորապէս գիտակցում են Պաղեստինեան հարցի էութեան եւ դրա համար միշտ զօրավիգ են պաղեստինցի ազնիւ ժողովրդին, իսկ իրանահայ համայնքը, որ հազարաւոր դարերի պատմութիւն ունի Իրանում եղել է անբաժան մասը իրանական հասարակութեան եւ հայրենիքի, որի զարգացման, ամբողջականութեան պահպանման համար անձնւիրաբար գործել է ու սատարել արւեստի զանազան բնագաւառների ինչպէս՝ երաժշտութեան, կինոյի, թատրոնի, ճարտարապետութեան, երկրագործութեան, ջրամատակարարման սիստեմների ու տպագրութեան զարգացմանը։

Յարակից Հրապարակումներ

  • Ապրել ու գործել հեռանկարով մեր նահատակների կտակի իրագործման
    Ապրել ու գործել հեռանկարով մեր նահատակների կտակի իրագործման

    Ցեղասպանութեան սահմռկեցուցիչ ու սարսափազդու փոթորիկի միջից անցնելով հայ ժողովուրդը, այսօր 102 տարիներ յետոյ, որեւէ մի ժամանակից աւելի գիտակցում է ահաւորութիւնը այդ Ցեղասպանութեան, որ ոչ միայն իր հայրենի բնօրրանից արմատախիլ արեց մի շինարար ու ստեղծագործ ժողովուրդ, այլեւ բռնագրաւեց իր պատմական հայրենիքի մեծ մասը, նրան դարձնելով գաղթական ու անհայրենիք:

  • Այցելութիւն՝ ազգային առաջնորդարան
    Այցելութիւն՝ ազգային առաջնորդարան

    Ապրիլի 19-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայաստանի առեւտրա-արդիւնաբերական պալատի Փարիզի ներկայացուցչութեան նախագահ եւ Փարիզի հայկական Ռադիոյի տնօրէն Վարդան Գաբրիէլեանին ու Վալենտինա Յակոբեանին:

  • Ճրագալոյցի եւ Ս. Յարութեան պատարագները Թեհրանի եկեղեցիներում
    Ճրագալոյցի եւ Ս. Յարութեան պատարագները Թեհրանի եկեղեցիներում

    Քրիստոսի հրաշափառ Յարութեան ուրախ տօնի առիթով, ապրիլի 15-ի երեկոյեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ Ճրագալոյցի պատարագը, հաւատացեալների հոծ բազմութեամբ եւ ներկայութեամբ:

  • Սեպուհ արք. Սարգսեանը ցաւակցել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդին
    Սեպուհ արք. Սարգսեանը ցաւակցել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդին

    Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը Արեւելեան Ատրպատական նահանգում տեղի ունեցած ջրհեղեղի կապակցութեամբ ցաւակցական գիր է յղել Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէիին:

  • Հայոց Ցեղասպանութեան 102-ամեակի յանձնախմբի ատենապետի այցը՝ Սրբազան Հօրը
    Հայոց Ցեղասպանութեան 102-ամեակի յանձնախմբի ատենապետի այցը՝ Սրբազան Հօրը

    Ապրիլի 18-ին Սրբազան Հայրն ընդունեց Հայոց Ցեղասպանութեան 102-ամեակի առիթով կեանքի կոչւած յանձնախմբի ատենապետ Ալէքս Կարապետեանին, որին ընկերակցում էր Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի կապ Հարմիկ Աւետեանը։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։