Հա

Համայնք

Կիրակի, 26 Փետրւարի 2017 08:30

«Նկարը, որպէս նշխարք». Լուսանկարիչ Նազիկ Արմենակեանն իր «Վերապրածներ»-ով ներկայացաւ «ԱԼԻՔ»-ի լսարանին:

Փետրւարի 22-ին, «Ալիք» օրաթերթի կենտրոնատեղի այցելեցին  փաստա-վաւերագրական լուսանկարչութեան սիրահարներ եւ լուսանկարիչներ:

«ԱԼԻՔ»- Փետրւարի 22-ին, «Ալիք» օրաթերթի կենտրոնատեղի այցելեցին  փաստա-վաւերագրական լուսանկարչութեան սիրահարներ եւ լուսանկարիչներ:

Առիթը լուսանկարիչ Նազիկ Արմենակեանի «Վերապրածներ» նախագիծն էր, որով նա մասնակցել է բազմաթիւ միջազգային հեղինակաւոր ցուցահանդէսների   ու մրցոյթների եւ  արժանացել՝  մրցանակների:

«Վերապրածներ»-ը Նազիկին բերեց  նաեւ բազմամիլիոնանոց լսարանով «The New York Times»-ում հրատարակւելու առիթներ՝ ե՛ւ տպագիր, ե՛ւ առցանց էջերով:

Նազիկի «Վերապրածներ» նախագծի իրականացման աշխատանքները տեւել են աւելի քան 10 տարիներ, որի ընթացքում նա փորձել է դիմանկարներ անել ցեղասպանութեան արհաւիրքն ապրած եւ արդէն դարը շուռ տալու սեմին յայտնւած (լուսանկարման պահին) վերապրածների:

Արժէ նշել, որ «National Geographic» ամսագրի 2016 թւականի ապրիլ ամսւայ համարով լոյս տեսած Հայոց Ցեղասպանութեան մասին ֆոտօ-յօդւածը, որն իրականացւեց հանրահռչակ լուսանկարիչ՝ Ջան Սթէնմէյերի միջոցով, տեղի չէր ունենայ, եթէ չլինէին Նազիկ Արմենակեանի եւ իր միւս ընկերների ջանքերն ու կապերը:

Նազիկ Արմենակեանի Իրան կատարած այցի հիմնական նպատակը համայնքային կեանքը, եւ նոյն գծով դերակատար հայ կանանց պատկերագրումն էր:

 

 

 

Յարակից Հրապարակումներ

  • Իրանահայ կանանց դիմանկարները՝ Նազիկ Արմենակեանի ոսպնեակից
    Իրանահայ կանանց դիմանկարները՝ Նազիկ Արմենակեանի ոսպնեակից

    Նազիկ Արմենակեանը նշանաւոր «Վերապրածներ» մեծածաւալ լուսանկարչական նախագծի հեղինակն է որը պատմում է Հայոց Ցեղասպանութիւնից ողջ մնացածների մասին, այն ընդգրկում է դիմանկարներ, ականատեսների վկայութիւններ եւ արխիւային լուսանկարներ։ Նա այս օրերին աշխատում է մի նոր նախագծի ուղղութեամբ որը կոչւում է՝ «Նշանաւոր հայ կանայք եւ նրանց ազդեցութիւնը համայնքային կեանքում»:

  • Հայ լուսանկարիչը «Sony World Photography Awards 2017» մրցոյթի լաւագոյն տասնեակում է
    Հայ լուսանկարիչը «Sony World Photography Awards 2017» մրցոյթի լաւագոյն տասնեակում է

    «Sony World Photography Awards 2017» ֆոտոմրցոյթի դատաւորները հայ լուսանկարիչ Իւլիա Գրիգորեանցի աշխատանքը ներառել են «Professional Daily Life» կատեգորիայի շորթ լիստում։

  • Նազիկ Արմենակեանը՝ «Ալիք»-ում
    Նազիկ Արմենակեանը՝ «Ալիք»-ում

    Այսօր՝ փետրւարի 18-ին «ԱԼԻՔ»-ը հիւրընկալեց իր նոր նախագածի՝ «Նշանաւոր հայ կանայք եւ նրանց ազդեցութիւնը համայնքային կեանքում» իրագործման շրջանակում  Թեհրան այցելած հայաստանցի ճանաչւած ֆոտոլրագրող Նազիկ Արմենակեանին:

  • Երեւանում բացւել է թուրք լուսանկարիչ Ումութ Վեդաթի լուսանկարչական ցուցահանդէսը
    Երեւանում բացւել է թուրք լուսանկարիչ Ումութ Վեդաթի լուսանկարչական ցուցահանդէսը

    Մզկիթի վերածւած հայկական եկեղեցիները, զինանոցի վերածւած մշակութային կոթողները՝ թուրք լուսանկարչի աչքերով: Երեւանում բացւել է թուրք լուսանկարիչ Ումութ Վեդաթի լուսանկարչական ցուցահանդէսը: Այն կրում է «Ով եմ ես» խորագիրը:

  • Բարի գալուստ «դժոխք»՝ աշխարհի ամենաշոգ աշխատավայրերից մէկը
    Բարի գալուստ «դժոխք»՝ աշխարհի ամենաշոգ աշխատավայրերից մէկը

    Եթովպիայի աղի հանքավայրերը զբաղեցնում են 155 հազար քառակուսի կիլոմետր տարածք, որոնց ցածրագոյն կէտը գտնւում է ծովի մակարդակից 90 մետր ցածր:
    Ինչպէս նշում է «The Daily Mail»-ը, աղի հանքավայրի աշխատակիցները ստիպւած են աշխատել +50 աստիճան օդի ջերմաստիճանի պայմաններում, ինչի համար ստանում են օրական միջինը 6,5 դոլար աշխատավարձ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։