Հա

Համայնք

Կիրակի, 26 Փետրւարի 2017 08:48

Սրբոց Վարդանաց տօնը՝ Թեհրանում

Փետրւարի 23-ին եւ 24-ին, թեհրանահայ համայնքը մեծ շուքով նշել է Սրբոց Վարդանանց տօնը:

«alikonline.ir» - Փետրւարի 23-ին եւ 24-ին, թեհրանահայ համայնքը մեծ շուքով նշել է Սրբոց Վարդանանց տօնը:

Փետրւարի 23-ին Սարդարապատ (Հեշմաթիէ) քաղաքամասի Ս. Վարդանանց եկեղեցում համանուն տօնի առթիւ, նախագահութեամբ Թ.Հ.Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ հոգեւոր հայրերի հետ համատեղ կատարւեց պատարագ, ապա նաեւ հայոց եկեղեցու նորընծայ յաւուր կիսասարկաւագների ու դպիրների ձեռնադրութիւն:

Նախ դպիրներ ձեռնադրւեցին Հենրիկ Խաչատրեանը, Էջմին Աբրահամեանը, Թոնի Սալաթինեանցը եւ Քեւին Նազարեանը: Ապա կիսասարկաւագներ ձեռնադրւեցին Հենրիկ Խաչատրեանը եւ Թոնի Սալաթինեանցը:

Ս. պատարագի աւարտին, եկեղեցու խորհուրդը, եկեղեցու ներքեւի սրահում կազմակերպել էր գեղարւեստական ծրագիր եւ համեստ ընդունելութիւն: Օրւայ առիթով արտայայտւեց Սրբազան Հայրը: 

Պատարագին եւ ծրագրին ներկայ էին Թեմական խորհրդի անդամներից, եկեղեցական խորհրդների անդամներից, «Սարդարապատ» եւ «Անի» միութիւնների ներկայացուցիչները, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան ազգային վարչութեան քաղաքական ժողովի անդամ Վարդան Վարդանեանը ինչպէս նաեւ թաղից հոծ բազմութիւն:

Նոյն օրը Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան արւեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ նշւեց տօնը:

Միջոցառման բացումը կատարեց Աննա Զարգարեանը, իսկ օրւայ առիթով բանխօսեց մտաւորական Տիգրան Պօղոսեանը, որից յետոյ գեղարւեստանակ բաժնում ելոյթ ունեցան միութեան «Կիլիկիա» գուսանական խումբը եւ «Նայիրի» պարախումբը, եւ ասմունքեներով հանդէս եկանլ Աննա Զարգարեանն ու Հերմինէ Օրուջեանը:

Փետրւարի 24-ին Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յ. Թումանեան» սրահում, նախաձեռնութեամբ միութեան գրական-գեղարւեստական միաւորի, գեղարւեստական-բանախօսական յայտագրով նշւեց Սրբոց Վարդանանց տօնը:

Միջոցառմանը մասնակցութիւն էին բերել միութեան եւ միութեան յարկի տակ աշխատող գեղարւեստկան զանազան միաւորները: Օրւայ բանախօսն էր Հիլդա Յարութիւնեանը, իսկ եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ Թ. Հ. թեմակալ առաջնորդը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։