Հա

Համայնք

Կիրակի, 26 Փետրւարի 2017 12:40

Ընտրւեց Թեմական խորհրդի նոր կազմը

Երէկ՝ փետրւարի 25-ին, ազգային առաջնորդարանի դահլիճում շարունակւեց Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի հերթական 3-րդ նիստը, որը առնչւում էր յառաջիկայ երկու տարւայ աշխատանքների գործադիր մարմինների ընտրութիւններին:

«alikonline.ir», Սիւնէ Ֆարմանեան - Երէկ՝ փետրւարի 25-ին, ազգային առաջնորդարանի դահլիճում շարունակւեց Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի հերթական 3-րդ նիստը, որը առնչւում էր յառաջիկայ երկու տարւայ աշխատանքների գործադիր մարմինների ընտրութիւններին:

Ժողովը իր աշխատանքը սկսեց նախագահութեամբ թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ ատենապետութեամբ Ժոզէֆ Մեհրաբեանի: Սկզբում տեղի ունեցան Տէրունական աղօթք, այնուհետեւ կատարւեց պատգամաւորների ներկայութեան ստուգումը, ապա տեղի ունեցաւ ընտրութիւնները: Յատկանշական է որ ընտրութիւններին ներկայ էր ներքին գործերի նախարարութեան ներկայացուցիչը:


Ընտրութիւնների արդիւնքում ընտրւեցին հետեւեալ անձինք՝

Թեմական խորհուրդ
1- Ռոբերտ Բեգլարեան
2- Արմինէ Սէթխանեան
3- Արմէն Սիմոն Խաչիկ
4- Վարուժ Յովհաննիսեան
5- Վարդգէս Եդիգարեան
6- Արա Գալստեան
7- Զօրիկ Կարապետեան
8- Հարմիկ Աւետեան
9- Քրիստ Արզումանեան
10- Արամ Նոշադեան
11- Սերոժ Մատթէոսեան



Հաշւեքննիչ մարմին

1- Ռուբիկ Բալալեան
2- Զօրիկ Ֆարհադեան
3- Ռաֆիկ Բեգիջանեան
4- Անի Իսկանդարեան
5- Լեռնիկ Քէշիշեան
6- Արմիկ Ղազարեան
7- Գիլդա Իսրայէլեան
8- Արթուր Ջաղացպանեան
9- Արին Խոսրովեան



Կրօնական խորհուրդ
1- Գերշ. Մակար Ս. եպս. Աշգարեան
2- Արժ. Տ. Վարազդատ աւ. քհնյ. Տէրտէրեան
3- Արժ. Տ. Արսէն քհնյ. Աւետեան
4- Արժ. Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեան
5- Արժ. Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեան
6- Արժ. Տ. Մեսրոպ քհնյ. Ռաթէոսեան
7- Արժ. Տ. Սահակ քհնյ. Խոսրովեան



Յիշեցնենք որ, փետրւարի 20-ից մեկնարկած Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի 3-րդ նիստի ընթացքում ծաւալւեց ընդարձակածաւալ քննարկումներ: Չորսօրեայ նիստին Թ.Հ.Թ. Թեմական խորհրդը, Հաշւեքննիչ մարմինը եւ Կրօնական խորհուրդը, պատգամաւորների դատին յանձնեցին շրջանաւարտ մարմինների երկամեայ նիւթական եւ բարոյական զեկուցագրերը, որից յետոյ եղաւ լուսաբանական հարցեր, որոնց պատասխանեցին մարմինների ներկայացուցիչները: Այնուհետեւ պատգամաւորներին առիթ տրւեց զեկոյցների կապակցութեամբ ելոյթներ ունենալ: Արդիւնքում, պատգամաւորները իրենց ելոյթներում գնահատեցին նախկին գործադիր մարմինների լայնածաւալ աշխատանքը:

Յարակից Հրապարակումներ

  • Ապրել ու գործել հեռանկարով մեր նահատակների կտակի իրագործման
    Ապրել ու գործել հեռանկարով մեր նահատակների կտակի իրագործման

    Ցեղասպանութեան սահմռկեցուցիչ ու սարսափազդու փոթորիկի միջից անցնելով հայ ժողովուրդը, այսօր 102 տարիներ յետոյ, որեւէ մի ժամանակից աւելի գիտակցում է ահաւորութիւնը այդ Ցեղասպանութեան, որ ոչ միայն իր հայրենի բնօրրանից արմատախիլ արեց մի շինարար ու ստեղծագործ ժողովուրդ, այլեւ բռնագրաւեց իր պատմական հայրենիքի մեծ մասը, նրան դարձնելով գաղթական ու անհայրենիք:

  • Այցելութիւն՝ ազգային առաջնորդարան
    Այցելութիւն՝ ազգային առաջնորդարան

    Ապրիլի 19-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայաստանի առեւտրա-արդիւնաբերական պալատի Փարիզի ներկայացուցչութեան նախագահ եւ Փարիզի հայկական Ռադիոյի տնօրէն Վարդան Գաբրիէլեանին ու Վալենտինա Յակոբեանին:

  • Ճրագալոյցի եւ Ս. Յարութեան պատարագները Թեհրանի եկեղեցիներում
    Ճրագալոյցի եւ Ս. Յարութեան պատարագները Թեհրանի եկեղեցիներում

    Քրիստոսի հրաշափառ Յարութեան ուրախ տօնի առիթով, ապրիլի 15-ի երեկոյեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ Ճրագալոյցի պատարագը, հաւատացեալների հոծ բազմութեամբ եւ ներկայութեամբ:

  • Սեպուհ արք. Սարգսեանը ցաւակցել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդին
    Սեպուհ արք. Սարգսեանը ցաւակցել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդին

    Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը Արեւելեան Ատրպատական նահանգում տեղի ունեցած ջրհեղեղի կապակցութեամբ ցաւակցական գիր է յղել Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէիին:

  • Հայոց Ցեղասպանութեան 102-ամեակի յանձնախմբի ատենապետի այցը՝ Սրբազան Հօրը
    Հայոց Ցեղասպանութեան 102-ամեակի յանձնախմբի ատենապետի այցը՝ Սրբազան Հօրը

    Ապրիլի 18-ին Սրբազան Հայրն ընդունեց Հայոց Ցեղասպանութեան 102-ամեակի առիթով կեանքի կոչւած յանձնախմբի ատենապետ Ալէքս Կարապետեանին, որին ընկերակցում էր Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի կապ Հարմիկ Աւետեանը։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։