Հա

Համայնք

28/02/2017 - 14:50

Գնահատւել է Իրանի հոգեբուժութեան ասպարէզում դոկտ. Հարմիկ Դաւթեանի ներդրած մեծ աւանդը

Փետրւարի 26-27-ին, Իրանի հոգեբոյժների միութեան նախաձեռնութեամբ եւ ԻՒՆԵՍԿՕ-ի համագործակցութեամբ, Իրանի բժշկական գիտութիւնների ազգային թանգարանում կայացել է Հոգեկան առողջութեան գիտական 7-րդ խորհրդաժողովը:

«alikonline.ir» - Փետրւարի 26-27-ին, Իրանի հոգեբոյժների միութեան նախաձեռնութեամբ եւ ԻՒՆԵՍԿՕ-ի համագործակցութեամբ, Իրանի բժշկական գիտութիւնների ազգային թանգարանում կայացել է Հոգեկան առողջութեան գիտական 7-րդ խորհրդաժողովը: Այս մասին տեղեկացնում է մեր թղթակից Սեւան Մուսախանեանը:

Ընդունւած կարգի համաձայն՝ այս տարի եւս գնահատւել են Իրանի հոգեբուժութեան ասպարէզի երակխտաւորները:

Համագումարի երկրոդ օրը, Իրանի հոգեբուժութեան ասպարէզում իր ներդրած մեծ աւանդի համար գնահատւել է իրանահայ ճանաչւած հոգեբոյժ, ազգային-հասարակական գործիչ եւ վաստակաւոր մտաւորական հանգուցեալ դոկտ. Հարմիկ Դաւթեանը:

Նրա մեծ աւանդի մասին արտայայտւել է դոկտ. Մուստաֆա Մոինը, իսկ նրա ընտանիքի անունից յուշանւէրն ստացել է Իրանի հոգեբոյժների միութեան նախագահ դոկտ. Ահմադ Ջալիլին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։