Հա

Համայնք

08/03/2017

Թեմիս առաջնորդը մասնակցեց Ազհար հաստատութեան եւ իսլամական երէցների խորհուրդի կազմակերպած միջազգային համագումարին՝ ներկայացնելով Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը

Փետրւարի 28-ից մարտի 2-ը Եգիպտոսում Ազհար հոգեւոր կենտրոնի եւ իր իսլամական երէցների խորհուրդի նախաձեռնութեամբ, Կահիրայում տեղի ունեցաւ միջազգային երկօրեայ մ համագումար՝ «Ազատութիւն, քաղաքացիութիւն, բազմազանութիւն եւ ամբողջականութիւն» թեմայով: 

«alikonline.ir» - Փետրւարի 28-ից մարտի 2-ը Եգիպտոսում Ազհար հոգեւոր կենտրոնի եւ իր իսլամական երէցների խորհուրդի նախաձեռնութեամբ, Կահիրայում տեղի ունեցաւ միջազգային երկօրեայ մ համագումար՝ «Ազատութիւն, քաղաքացիութիւն, բազմազանութիւն եւ ամբողջականութիւն» թեմայով: Այս մասին տեղեկացնում է ազգային առաջնորդարանի Հանրային կապը: 

Համագումարին հրաւիրւած էին տարբեր երկիրներից քրիստոնեայ եւ իսլամ հոգեւոր պետեր, Միջին Արեւելքի երկրների նախագահների եւ թագաւորների ներկայացուցիչներ, նախարարներ, պատգամաւորներ, միջազգային կազմակերպութիւնների բարձրաստիճան ներկայացուցիչներ։ 

Համագումարին հրաւիրուած էր նաեւ Սուրբ Աթոռիս գահակալ` Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը։ Յանուն Վեհափառ Հայրապետի, համագումարին մասնակցեցին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը եւ կաթողիկոսարանի Տեղեկատւական բաժանի վարիչ Տ. Պետրոս վրդ. Մանուէլեանը։ 

Համագումարի բացման հանդիսութեանը, որին ներկայ էին աւելի քան հազար մասնակիցներ, Սրբազան Հայրը նախ Վեհափառի անունից ողջունեց Շէյխ Ալ-Ազհարին եւ մեծ իմամ Շէյխ դոկտ. Ահմատ Ալ-Դայիբին եւ իր ուրախութիւնը յայտնեց այս համագումարին մասնակցելու առթիւ, որից յետոյ ընթերցեց Վեհափառ Հայրապետի պատգամը։ Իր պատգամում Վեհափառ Հայրապետը շեշտել էր քրիստոնեայ-իսլամ համակեցութեան կարեւորութիւնը՝ մեծապէս կարեւորելով պատմութեան խորքից եկող քրիստոնէութեան եւ իսլամի համատեղ գործակցութեան օրինակը: 

Սրբազան Հայրն առանձին հանդիպում ունեցաւ նաեւ Ղպտի եկեղեցու հոգեւոր պետ` Նորին Սրբութիւն Թաւատրոս Բ Պապի հետ եւ նրան փոխանցեց Վեհափառ Հայրապետի եղբայրական ողջոյնները: Սրբազանը հանդիպեց նաեւ Ալ-Ազհարի հոգեւոր առաջնորդ` Շէյխ դոկտ. Ահմատ Ալ-Դայիբիի հետ եւ իրեն փոխանցեց Վեհափառ Հայրապետի բարեմաղթանքները, ինչպէս նաեւ գնահատանքը՝ նման կարեւոր միջազգային համագումարի կազմակերպման համար: 

Համագումարի ընթացքում Սրբազան Հայրն առիթ ունեցաւ հանդիպումներ ունենալու Մարոնիթ, Յոյն Կաթոլիկ եւ Գլտանի պատրիարքների եւ տարբեր եկեղեցիների ներկայացուցիչների, ինչպէս նաեւ՝ տեղական եւ միջազգային զանգւածային լրատւամիջոցների հետ: 

Համագումարի աւարտին հրապարակւեց հաղորդագրութիւն, որում մասնաւորապէս շետւեց համաքաղաքացիութեան կարեւորութիւն՝ որպէս մեկնակէտ քրիստոնեայ-իսլամ գործակցութեան: Հաղորդագրութիւնն անդրադարձաւ նաեւ ծայրայեղական շարժումներին եւ նրանց գործադրած բռնութեան եւ ահաբեկչական գործողութիւններին, որոնք որեւէ ձեւով կապ չունեն իսլամի հետ եւ դատապարտելի են։

Յարակից լուրեր

  • Ս. Սարգիս մայր եկեղեցու օծման 45-ամեակի առիթով «Հոգեւոր համերգ»
    Ս. Սարգիս մայր եկեղեցու օծման 45-ամեակի առիթով «Հոգեւոր համերգ»

    Թեհրանի Ս. Սարգիս մայր եկեղեցու օծման 45-ամեակի առիթով թւականիս մայիսի 17-ին եկեղեցու յարկի տակ կազմակերպւել էր «Հոգեւոր համերգ»-երեկոյ:

  • Առաջնորդ Սրբազան Հայրն ընդունեց Մակեդոնացի երկու հոգեւորականների
    Առաջնորդ Սրբազան Հայրն ընդունեց Մակեդոնացի երկու հոգեւորականների

    Երեքշաբթի, մայիսի 15-ի կէսօրին, Մակեդոնիայից Թեհրան ժամանած հոգեւորականներ՝ Միլան քահանայ Բորիսովը, Ս. Ստեփանոս մատրան հովիւ եւ փոխտնօրէն գիտութեան ու միջազգային համագործակցութեան բաժանմունքի Աստւածաբանութեան համալսարանում, նաեւ Դէժան քահանայ Բորիսովը քաղաքավարական այցով, այցելեցին Ազգային առաջնորդարան եւ հանդիպեցին թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին:

  • Հանդիպում Թեհրանի 15-րդ շրջանի քաղաքապետի եւ իր օգնականների հետ 
    Հանդիպում Թեհրանի 15-րդ շրջանի քաղաքապետի եւ իր օգնականների հետ 

    Երեքշաբթի, մայիսի 15-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի դահլիճում ընդունեց Թեհրանի 15-րդ շրջանի քաղաքապետ՝ պրն. Վահիդռեզա Մոհամմադին:

  • Եկեղեցականաց համագումար
    Եկեղեցականաց համագումար

    Երկուշաբթի, մայիսի 14-ին, թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան նախագահութեամբ գումարւեց թեմիս Եկեղեցականաց համագումար, ընտրելու համար արժ. Տ. Արսէն քհնյ. Աւետեանին փոխարինող մի անդամ եկեղեցական:

  • Համբարձման տօնակատարութիւն
    Համբարձման տօնակատարութիւն

    Մեր եկեղեցու տօնացոյցի համաձայն, թւականիս հինգշաբթի, մայիսի 10-ը մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի երկինք Համբարձման տօնն էր:

    Այդ ուրախ առիթով Թեհրանի եկեղեցիներում հինգշաբթի առաւօտեան մատուցւեց Քրիստոսի երկինք Համբարձման տօնի առիթով սուրբ պատարագը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։