Հա

Համայնք

Հինգշաբթի, 16 Մարտի 2017 11:20

Շնորհաւորանք Իրանի Իսլամական յեղափոխութեան առաջնորդին

Նոռուզի տօնի առիթով աղօթասացութեամբ շնորհաւորում ենք ձեզ յանուն մեր ժողովրդի եւ յատկապէս Թեհրանի հայոց թեմի եւ ի սրտէ մաղթում ձեզ առողջութիւն, արեւշատութիւն եւ իմաստուն ղեկավարութիւն։ 

Այաթ. Ալի Խամենէի

Հոգեւոր առաջնորդ Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ

առաջնորդ Իրանի Իսլամական յեղափոխութեան

 

Նոռուզի տօնի առիթով աղօթասացութեամբ շնորհաւորում ենք ձեզ յանուն մեր ժողովրդի եւ յատկապէս Թեհրանի հայոց թեմի եւ ի սրտէ մաղթում ձեզ առողջութիւն, արեւշատութիւն եւ իմաստուն ղեկավարութիւն։ 

Թող նոր տարին շնորհազարդէ ձեզ եւ ձեր հոգեւորական ու աշխարհական բոլոր գործակիցները։ 

Այս օրերի տարածաշրջանային իրադարձութիւնների մէջ, ձեր իմաստուն ղեկավարութեամբ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը լաւագոյն կերպով իր դրական եւ խաղաղարար դերով իր ներդրումը ունի եւ ունենալու է խաղաղութեան ամրագրման գործընթացում։ 

Մեզ համար մեծ հաճոյք էր եւ պատիւ միանգամայն, որ Պաղեստինի զօրակցութեան ի խնդիր կազմակերպած համագումարին անձամբ ձեր հետ զրուցելու երջանիկ պատեհութիւնը ունեցանք։ 

Աստւած պահէ ու պահպանէ Իրանի Իսլամական Հանրապետութիւնն իր հոգեւոր եւ աշխարհական ղեկավարութեամբ եւ ժողովրդով։ 

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Յարակից Հրապարակումներ

  • Հանդիպում Թեհրանի ուսումնա-դաստիարակչական գերատեսչութեան տնօրինութեան հետ
    Հանդիպում Թեհրանի ուսումնա-դաստիարակչական գերատեսչութեան տնօրինութեան հետ

    Յուլիսի 5-ին թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ազգային առաջնորդարանի դահլիճում հանդիպեց Թեհրանի ուսումնա-դաստիարակչական գերատեսչութեան տնօրինութեան հետ: 

  • Զարիֆը շնորհաւորեց Մոսուլի լիարժէք ազատագրման կապակցութեամբ
    Զարիֆը շնորհաւորեց Մոսուլի լիարժէք ազատագրման կապակցութեամբ

    ԻԻՀ ԱԳ նախարարն Իրաքի հիւսիսային Նէյնաւա նահանգի կենտրոն Մոսուլ քաղաքի լիարժէք ազատագրման կապակցութեամբ շնորհաւորեց այդ երկրի կառավարութեանն ու ժողովրդին:

  • Ուխտագնացութիւն Սրբոց Թարգմանչացն՝ Ս. Սահակայ եւ Ս. Մեսրոպայ տօների առիթով
    Ուխտագնացութիւն Սրբոց Թարգմանչացն՝ Ս. Սահակայ եւ Ս. Մեսրոպայ տօների առիթով

    Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցւոյ մեծագոյն սրբեր Ս. Սահակ եւ Մեսրոպի տօնը, այս տարի նշւեց յուլիսի 6-7-ին։ 

    Այդ առիթով թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ընկերակցութեամբ առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանի եւ Արաքի այցելու հոգեւոր հովիւ՝ Տ. Գրիգորիս քհնյ. Ներսէսեանի յուլիսի 6-ի առաւօտեան ժամանեց Արաք։

  • Հանդիպում եկեղեցական խորհուրդների ատենապետների հետ
    Հանդիպում եկեղեցական խորհուրդների ատենապետների հետ

    Յուլիսի 5-ին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն ազգային առաջնորդարանի դահլիճում հանդիպեց Թեհրանի եկեղեցիների Եկեղեցական խորհուրդների ատենապետների հետ։ Հանդիպման ներկայ էր նաեւ Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատու Շաքէ Եղիայեանը, որը միաժամանակ կապն է Եկեղեցական խորհուրդների հետ։

  • Հայրերի տօնը՝ Թեհրանում
    Հայրերի տօնը՝ Թեհրանում

    Տարիներ առաջ, թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան գեղեցիկ մտայղացումն ունեցաւ, առ ի գնահատանք մեր հայ հայրերի կոչումին, առաքելութեան եւ ծառայութեան, Ս. Մեծն Ներսէս Պարթեւ Հայրապետի տօնը Թեհրանի թեմում հռչակելու իբրեւ հայ հայրերի օր եւ տօն:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։